ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2010 թվականի N 493-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՇՐՎԵՆԱՆՑԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Շրվենանցի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Վերին Խոտանանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(1-ին կետը լրաց. 26.08.10 N 1082-Ն)
2. Սահմանել, որ «Շրվենանցի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է «Վերին Խոտանանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):
(2-րդ կետը լրաց. 26.08.10 N 1082-Ն)
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություն կատարել կազմակերպության կանոնադրության մեջ և ապահովել դրա պետական գրանցումը.
2) ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
3) ապահովել «Շրվենանցի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը կազմակերպության միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2010 թ. մայիսի 11 Երևան |