«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2006 թվականի N 1445-Ն
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎՆ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 26-րդ հոդվածի 1-ին մասերը, «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 1-ին մասերը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին, այդ թվում` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեության պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ, մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողությունն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
(1-ին կետը խմբ. 21.12.06 N 1862-Ն)
2. Հաստատել`
ա) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
գ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
դ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը` համաձայն N 4 հավելվածի.
ե) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 5 հավելվածի.
զ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիայի ձևը` համաձայն N 6 հավելվածի:
3. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվությունը տրամադրելուց հետո 5-օրյա ժամկետում տեղեկատվությունները տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի դեկտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորման կարգը:
2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի:
Հայտում նշվում են՝
ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.
բ) հայտատուի գտնվելու վայրը.
գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
դ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության իրականացման վայրը.
ե) հայտատուի ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).
զ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
ա) հայտատուի կանոնադրության, պետական գրանցման վկայականի, ՀՎՀՀ-ի պատճենները.
բ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները.
գ) թանկարժեք մետաղների զտարկմամբ, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությամբ զբաղվող աշխատողների որակավորման վկայականների պատճենները.
դ) համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված՝ հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ.
ե) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ` օրենքով նախատեսված փորձաքննությունների փորձագիտական եզրակացությունն արտադրության տեխնոլոգիական գործընթացի կազմակերպման մասին:
4. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում քննարկում է այն՝ հայտատուին 7 օր առաջ գրավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ հայտատուի ներկայացուցչի ներկայությունից:
5. Լիազոր մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզիա ստանալու մասին հայտը՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
6. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՅՆ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1445-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ
Հ Ա Յ Տ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1.__________________________________________________________________
(դիմող կազմակերպության (այսուհետ՝ դիմող) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը) |
2. | Հայտատուի` ա) գտնվելու վայրը (գործունեության իրականացման վայրը) |
|
||
բ) հեռախոսահամարը |
|
|||
3. | Հայտատուի` ա) նախատեսվող գործունեության իրականացման վայրը |
|
||
բ) նախատեսվող տարածքում առկա հեռախոսահամարը |
|
|||
4. | Հայտատուի ներկայացուցչի՝ |
|||
ա) անունը, ազգանունը |
|
|||
բ) անձնագրի համարը |
|
|||
գ) բնակության վայրը |
|
|||
դ) հեռախոսահամարը |
|
|||
5. | Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝ |
NN |
Փաստաթղթի անվանումը |
Առկայության |
Նշել թերթերի քանակը |
1. |
Հայտատուի կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները |
||
2. |
Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները |
||
3. |
Թանկարժեք մետաղների զտարկմամբ, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությամբ զբաղվող աշխատողների որակավորման վկայականների պատճենները |
||
4. |
Համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված՝ հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ |
||
5. |
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ` օրենքով |
||
Հայտին կցված փաստաթղթերի թերթերի ընդհանուր քանակը |
Սեփական ձեռքով սույն դիմումում կատարված գրառումների և նշագրումների իսկությունը հավաստում եմ
___ ____________ 2006 թ. |
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա |
N ԶԱ ______ |
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
Տրված է __________________ 200 թ.
_________________________________________________ գրանցված
_________________________________________________________________
_________________________________________________________________
տարածքում գործող թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված
ձուլակտորների արտադրության համար
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
_______________ |
|
|
|
Լիցենզիան տրվում է անժամկետ: |
Ստացել եմ լիցենզիայի բնօրինակը _____ ____________ 2006 թ., որի համար ստորագրում եմ
|
______________ |
______________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Կ Ա Ր Գ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը:
2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշմամբ հաստատված N 5 հավելվածի:
Հայտում նշվում են՝
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը.
բ) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը.
գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
դ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման վայրը.
ե) հայտատուի ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).
զ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) իրավաբանական անձի համար` կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի և սոցիալական քարտի կամ ՀՎՀՀ-ի պատճենները.
բ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները.
գ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող աշխատողների մասնագիտական որակավորման վկայականների պատճենները.
դ) համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված` հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ:
4. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում քննարկում է այն` հայտատուին 7 օր առաջ գրավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ հայտատուի ներկայացուցչի ներկայությունից:
5. Լիազոր մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզիա ստանալու մասին հայտը՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
6. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 5 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՅՆ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1445-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ
Հ Ա Յ Տ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1.__________________________________________________________________
(դիմող կազմակերպության (այսուհետ՝ դիմող) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը) |
2. | Հայտատուի` ա) գտնվելու վայրը (գործունեության իրականացման վայրը) |
|
||
բ) հեռախոսահամարը |
|
|||
3. | Հայտատուի` ա) նախատեսվող գործունեության իրականացման վայրը |
|
||
բ) նախատեսվող տարածքում առկա հեռախոսահամարը |
|
|||
4. | Հայտատուի ներկայացուցչի՝ |
|||
ա) անունը, ազգանունը |
|
|||
բ) անձնագրի համարը |
|
|||
գ) բնակության վայրը |
|
|||
դ) հեռախոսահամարը |
|
|||
5. | Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝ |
NN |
Փաստաթղթի անվանումը |
Առկայության |
Նշել թերթերի քանակը |
1. |
Հայտատուի` իրավաբանական անձի համար` կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի և սոցիալական քարտի կամ ՀՎՀՀ-ի պատճենները |
||
2. |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները |
||
3. |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող աշխատողների որակավորման վկայականների պատճենները |
||
4. |
Համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված՝ հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ |
||
Հայտին կցված փաստաթղթերի թերթերի ընդհանուր քանակը |
Սեփական ձեռքով սույն դիմումում կատարված գրառումների և նշագրումների իսկությունը հավաստում եմ
___ ____________ 2006 թ. |
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 6 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա |
N ՀՀ ______ |
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ
ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ
Տրված է __________________ 200 թ.
_________________________________________________ գրանցված
_________________________________________________________________
_________________________________________________________________
տարածքում գործող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման համար
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
_______________ |
|
|
|
Լիցենզիան տրվում է անժամկետ: |
Ստացել եմ լիցենզիայի բնօրինակը _____ ____________ 2006 թ., որի համար ստորագրում եմ
|
______________ |
______________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |