ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2011 թվականի N 56-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1061-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 նոյեմբերի 24-ի N 927-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1061-Ա որոշման խորհրդի կազմում Ա. Ավետիսյանի փոխարեն ընդգրկել Վ. Բաղդասարյանին: Այդ կապակցությամբ որոշման հավելվածի «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Ավետիսյան -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Բաղդասարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսագիտամաթեմատիկական մոդելավորման և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|