ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2009 թվականի N 116-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Երևանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանին 2009 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 428,000.0 հազ. դրամ, որից 300,000.0 հազ. դրամը` առաջին եռամսյակում` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով)։
(Որոշումը փոփ. 23.04.09 N 461-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.04.2009, N 461-Ն | 14.05.2009, N 116-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|