---.0009.08.05.02
«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
8 մայիսի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ ---02081
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
8 մայիսի 2002 թ. ք. Երևան |
N 9 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը (կցվում է):
ՀՀ քաղաքացիական ծառայության |
Մ. Բադալյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ) պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) և այլ իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին Խորհրդի մասնակցությունը:
2. Աշխատակազմն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, Խորհրդի որոշումներով, Խորհրդի նախագահի հրամաններով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
3. Աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների առավելագույն թիվն ու հաստիքացուցակը հաստատում է Խորհուրդը:
4. Աշխատակազմի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, անհատականացման այլ միջոցներ, ինչպես նաև ինքնուրույն հաշվեկշիռ:
6. Աշխատակազմն իր լիազորությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:
7. Աշխատակազմը Խորհրդի կողմից սահմանված կարգով տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն հանձնված գույքը` իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:
8. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:
9. Աշխատակազմի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Խորհուրդը, ինչպես նաև Խորհրդի լիազորած և օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:
10. Աշխատակազմի վերակազմակերպումն ու գործունեության դադարումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
11. Աշխատակազմի գործունեությունը դադարելու դեպքում իրեն ամրացված գույքի տնօրինման կարգը սահմանվում է Աշխատակազմի գործունեությունը դադարելու վերաբերյալ որոշմամբ:
12. Աշխատակազմի լրիվ անվանումն է` հայերեն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ.
ռուսերեն` Аппарат совета гражданской службы Республики Армения
անգլերեն` Staff of Civil Service Council of the Republic of Armenia:
13. Աշխատակազմի գտնվելու վայրն է` 375009, քաղաք Երևան, Տերյան 89:
II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
14. Աշխատակազմի կառուցվածքի մեջ մտնում են`
ա) Աշխատակազմի ղեկավարը.
բ) Աշխատակազմի ղեկավարի տեղակալը.
գ) Խորհրդի նախագահի գրասենյակը (Խորհրդի նախագահի խորհրդականը, մամուլի քարտուղարը, օգնականը, գործավարը, Խորհրդի նախագահի տեղակալի օգնականը).
դ) իրավաբանական վարչությունը.
ե) անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչությունը.
զ) մրցութային և ատեստավորման վարչությունը.
է) վերահսկողության վարչությունը.
ը) գիտակրթական վարչությունը.
թ) արտաքին կապերի վարչությունը.
ժ) համակարգչային կառավարման բաժինը.
ժա) կադրային գործի վարման բաժինը.
ժբ) ընդհանուր բաժինը.
ժգ) հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական բաժինը.
ժդ) («ժդ» ենթակետն ուժը կորցրել է 30.09.03 N 469-Ն)
Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում կարող են ստեղծվել ներքին կառուցվածքային ստորաբաժանումներ:
Խորհրդի որոշմամբ Աշխատակազմի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
(14-րդ կետը խմբ. 31.07.02 N 27-Ն, փոփ. 30.09.03 N 469-Ն)
III. ԽՈՐՀՈՒՐԴԸ
15. Խորհուրդը`
ա) ստեղծում է, ինչպես նաև վերակազմակերպում և դադարեցնում է Աշխատակազմի գործունեությունը.
բ) իրականացնում է Աշխատակազմի կառավարումը.
գ) որոշում է Աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) սահմանում է Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները.
ե) իրականացնում է Աշխատակազմի ընթացիկ գործունեության վերահսկողությունը.
զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Աշխատակազմի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
է) վերահսկողություն է իրականացնում Աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ը) օրենքով սահմանված կարգով որոշում է Աշխատակազմին ամրացված գույքի օգտագործման, տնօրինման և տիրապետման կարգը.
թ) հաստատում է Աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
ժ) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ
(Վերնագիրը լրաց. 31.07.02 N 27-Ն)
16. Աշխատակազմի ղեկավարը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Օրենքով սահմանված կարգով:
(16-րդ կետը փոփ. 31.07.02 N 27-Ն)
17. Աշխատակազմի ղեկավարը`
ա) ղեկավարում է Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը.
բ) իրականացնում է Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների անմիջական ղեկավարումը.
գ) Խորհրդին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու մասին.
դ) օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
ե) Աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքների մասին մրցութային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է տվյալ պաշտոնում.
զ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործուղման դեպքում թույլատրում է պահպանել`
- քաղաքացիական ծառայության պաշտոնը, վարձատրությունը և քաղաքացիական ծառայության ստաժը` մինչև 1 տարի ժամկետով գործուղման դեպքում.
- քաղաքացիական ծառայության պաշտոնը և քաղաքացիական ծառայության ստաժը` մեկից մինչև երեք տարի ժամկետով գործուղման դեպքում` համաձայնեցնելով Խորհրդի հետ.
է) իր պատճառաբանված որոշմամբ Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ներկայացնում է արտահերթ ատեստավորման.
ը) ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
թ) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման արդյունքների հիման վրա ընդունում է համապատասխան որոշումներ` ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում.
ժ) իր լիազորությունների շրջանակներում համապատասխան միջնորդություն է ներկայացնում ատեստավորման արդյունքում Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ շնորհելու համար.
ժ1) Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ.
ժա) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված խրախուսանքներ.
ժբ) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված կարգապահական տույժեր.
ժգ) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալու դեպքում, Խորհրդի համաձայնությամբ, որոշում է թույլատրել տվյալ քաղաքացիական ծառայողին մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը.
ժդ) Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացնելու համար Օրենքով սահմանված կարգով ներկայացնում է համապատասխան հայտեր.
ժե) օրենքով նախատեսված իր լիազորությունների շրջանակներում նշանակում և ազատում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներ չհամարվող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր.
ժզ) առանց լիազորագրի իր լիազորությունների շրջանակներում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, կնքում է գործարքներ.
ժէ) տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագիր.
ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է Աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
ժթ) օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար.
ի) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
իա) Խորհրդի նախագահին է զեկուցում ամենօրյա փոստը և թղթակցությունները.
իբ) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Խորհրդի դռնբաց նիստերին.
իգ) ապահովում է Խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը.
իդ) պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ լիազորությունները վերազանցելու համար.
իե) իր լիազորությունների շրջանակներում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ և հանձնարարականներ.
իզ) կատարում է Խորհրդի անդամների հանձնարարականները.
իէ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
(17-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 31.07.02 N 27-Ն)
171. Աշխատակազմի ղեկավարի տեղակալը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Օրենքով սահմանված կարգով:
Աշխատակազմի ղեկավարի տեղակալն անմիջականորեն ենթարկվում է Աշխատակազմի ղեկավարին:
Աշխատակազմի ղեկավարի տեղակալը փոխարինում է Աշխատակազմի ղեկավարին` նրա բացակայության ժամանակ, ինչպես նաև իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
(171 կետը լրաց. 31.07.02 N 27-Ն)
V. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
18. Խորհրդի նախագահին անմիջականորեն ենթարկվում են` Աշխատակազմի ղեկավարը, Խորհրդի նախագահի խորհրդականը, մամուլի քարտուղարը, օգնականը և գործավարը:
(18-րդ կետը խմբ. 31.07.02 N 27-Ն)
19. Խորհրդի նախագահի տեղակալին անմիջականորեն ենթարկվում է Խորհրդի նախագահի տեղակալի օգնականը:
(19-րդ կետը խմբ. 31.07.02 N 27-Ն)
20. Խորհրդի նախագահի խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, գործավարին, ինչպես նաև Խորհրդի նախագահի տեղակալի օգնականին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Խորհրդի նախագահը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(20-րդ կետը խմբ. 31.07.02 N 27-Ն)
21. Խորհրդի նախագահի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, գործավարի, ինչպես նաև Խորհրդի նախագահի տեղակալի օգնականի լիազորությունները սահմանում է Խորհրդի նախագահը:
(21-րդ կետը խմբ. 31.07.02 N 27-Ն)
(V-րդ գլուխը խմբ. 31.07.02 N 27-Ն)
VI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
22. Աշխատակազմի իրավաբանական վարչությունը`
ա) ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի իրավական աջակցությունը.
բ) Խորհուրդ ներկայացվող որոշումների նախագծերի վերաբերյալ տալիս է իրավական-փորձագիտական եզրակացություններ.
գ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է Խորհրդի որոշումների, Խորհրդի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի նորմատիվ հրամանների նախագծերը.
դ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող ակտերը վերացնելու նպատակով դատարան դիմելու համար.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում իրավական գործընթացների ուսումնասիրումը, վերլուծությունը և Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 31.07.02 N 27-Ն).
է) Աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումներից, ըստ անհրաժեշտության, այլ մարմիններից ստանալով համապատասխան նյութեր նախապատրաստում է Խորհրդի գործունեության մասին ամենամյա հաղորդումները` դրանք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու համար.
ը) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` Օրենքով նախատեսված համապատասխան մարմինների վերակազմակերպման և լուծարման ժամանակ քաղաքացիական ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.
թ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելու համար նախապատրաստում է քաղաքացիական ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծեր.
ժ) Խորհրդի նախագահին է ներկայացնում առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
(22-րդ կետը փոփ. 31.07.02 N 27-Ն)
23. Աշխատակազմի անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչությունը`
ա) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի վերաբերյալ.
բ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` անվանացանկի վերաբերյալ.
գ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` յուրաքանչյուր խմբում ընդգրկվող, պաշտոնների անվանացանկի վերաբերյալ.
դ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգի վերաբերյալ.
ե) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգի վերաբերյալ.
զ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման կարգի վերաբերյալ.
է) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` քաղաքացիական ծառայողի երեք տարուց ավելի ժամկետով Օրենքով սահմանված կարգով գործուղման դեպքում թույլտվություն տալու համար.
ը) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողների մեկից մինչև երեք տարի ժամկետով Օրենքով սահմանված կարգով գործուղման դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնը և քաղաքացիական ծառայության ստաժը պահպանելու համաձայնություն տալու համար.
ը1) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` 65 տարին լրանալու դեպքում քաղաքացիական ծառայողի` մինչև մեկ տարի ժամկետով իր պաշտոնը շարունակել զբաղեցնելու համաձայնություն տալու համար.
թ) Խորհրդի կողմից սահմանված կարգով վարում է քաղաքացիական ծառայողների գրանցամատյանը.
ժ) Խորհրդի նախագահին է ներկայացնում առաջարկություններ` Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի վերաբերյալ.
ժա) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատման (փոփոխման) վերաբերյալ.
ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
(23-րդ կետը փոփ., լրաց. 31.07.02 N 27-Ն, փոփ., լրաց., խմբ. 30.09.03 N 469-Ն)
24. Աշխատակազմի մրցութային և ատեստավորման վարչությունը`
ա) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմելու կարգի վերաբերյալ.
բ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` մրցույթ անցկացնելու կարգի վերաբերյալ.
գ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգի վերաբերյալ.
դ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերի վերաբերյալ.
ե) Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններից ստանում է տվյալ տարվա ընթացքում կամ արտահերթ ատեստավորման ենթակա բարձրագույն և գլխավոր պաշտոններ, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ցուցակը և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարության հրապարակումը.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի նախապատրաստական աշխատանքները.
ը) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` մրցույթ և ատեստավորում անցկացնելու հարցաշարերի վերաբերյալ.
թ) ապահովում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար ստեղծված մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընտրված ներկայացուցիչներին այդ մասին տեղեկացնելը և նրանց բնականոն աշխատանքները.
ժ) իր լիազորությունների շրջանակներում ապահովում է մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ընդունած փաստաթղթերի, եզրակացությունների և այլ նյութերի պահպանությունը և արխիվացումը.
ժա) ստանում է մրցութային և ատեստավորման հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ընդունած որոշումների պատճենները և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.
ժբ) («ժբ» ենթակետն ուժը կորցրել է 31.07.02 N 27-Ն).
ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
(24-րդ կետը փոփ. 31.07.02 N 27-Ն)
25. Աշխատակազմի վերահսկողության վարչությունը`
ա) ապահովում է Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններում կադրային գործի վարման մեթոդական ղեկավարման, քաղաքացիական ծառայության կազմակերպման և ղեկավարման ու դրանց հետ կապված Օրենքի, Խորհրդի որոշումների և այլ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը և Խորհուրդ առաջարկություններ ներկայացնելը.
բ) Խորհրդի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիական ծառայության առանձին հարցերի հետ կապված ուսումնասիրություններ և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.
գ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` Օրենքով նախատեսված համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց` կադրային գործի վարման աշխատանքում թերանալու, իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, չկատարելու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները վերազանցելու դեպքերում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին միջնորդություններ կատարելու համար.
դ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` ծառայողական քննություն անցկացնելու կարգի վերաբերյալ.
ե) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` ծառայողական քննություն անցկացնելուց հետո Օրենքով նախատեսված կարգապահական տույժեր կիրառելու կարգի և դեպքերի վերաբերյալ.
զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 31.07.02 N 27-Ն).
է) Խորհրդի կողմից սահմանված կարգով վարում է ծառայողական քննություն.
ը) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` քաղաքացիական ծառայողի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կիրառելու, ինչպես նաև Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.
թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
(25-րդ կետը փոփ., խմբ. 31.07.02 N 27-Ն, խմբ. 30.09.03 N 469-Ն)
26. Աշխատակազմի գիտակրթական վարչությունը`
ա) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգի վերաբերյալ.
բ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների ցանկի վերաբերյալ.
գ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների կողմից վերապատրաստում անցկացնելու ծրագրերի վերաբերյալ.
դ) Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններից ստանում է տվյալ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների ցուցակը և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.
ե) վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատություններից ստանում է տեղեկություններ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.
ե1) ապահովում է Խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կառավարման լիազորությունների արդյունավետ իրականացումը.
ե2) իրականացնում է Օրենքով, Խորհրդի որոշումներով և այլ իրավական ակտերով սահմանված քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի ապահովումը.
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
(26-րդ կետը փոփ., լրաց. 31.07.02 N 27-Ն)
261. Աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը`
ա) իրականացնում է օտարերկրյա պետություններում քաղաքացիական ծառայության գործընթացների ուսումնասիրությունը, վերլուծությունը և Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
բ) ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերություններն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների իրավասու մարմինների հետ.
գ) ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի կողմից միջազգային ծրագրերի հետ կապված աշխատանքների իրականացումը.
դ) ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերությունները հասարակական միավորումների ներկայացուցիչների հետ.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
(261 կետը լրաց. 31.07.02 N 27-Ն)
27. Աշխատակազմի համակարգչային կառավարման բաժինը`
ա) ապահովում է Աշխատակազմում գործող բոլոր համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների, հաղորդակցման էլեկտրոնային միջոցների և տեղեկատվական միջազգային համակարգերի հասանելիության միջոցների տեղաբաշխումն ու շահագործման պայմանները.
բ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպում է Աշխատակազմի կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցման էլեկտրոնային միջոցների զարգացման և ընդլայնման շրջանակներում նոր սարքավորումների, ծրագրային միջոցների ընտրությունը և ձեռքբերումը.
գ) ապահովում է նոր սարքավորումների և ծրագրային միջոցների փորձարկումը, կարգաբերումը և ներդրումը Աշխատակազմում.
դ) կազմակերպում է Աշխատակազմի աշխատողների` կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցման էլեկտրոնային միջոցների շահագործման ձևերի և կանոնների ուսուցումը.
ե) ապահովում է Աշխատակազմի համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների շահագործման կանոնների պահպանումը.
զ) իրականացնում է Աշխատակազմում գործող կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցության էլեկտրոնային միջոցների աշխատունակության պարբերաբար թեստավորումը, արդյունքների վերլուծումը.
է) իր լիազորությունների շրջանակներում ապահովում է Աշխատակազմում տեղեկատվական միջազգային համակարգերի օգտագործման նոր կետերի ստեղծումը և սպասարկումը, էլեկտրոնային փոստի նոր աբոնենտների գրանցումը և էլեկտրոնային փոստի հասանելիության անընդհատության կազմակերպումը.
ը) ապահովում է Աշխատակազմում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև էլեկտրոնային գործավարության կազմակերպումը և նրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերի կամ այլ տեղեկատվական էլեկտրոնային հենքերի արխիվացումը և պահպանումը.
թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
28. Աշխատակազմի կադրային գործի վարման բաժինը`
ա) նախապատրաստում է Խորհրդի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի կադրային գործի վարման գծով հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում է ստորագրման.
բ) իրականացնում է Խորհրդի որոշումների և Խորհրդի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի ստորագրած հրամանների հաշվառումը և դրանք հանձնում առաքման.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը.
դ) պահպանում է Խորհրդի որոշումների, Խորհրդի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների բնօրինակները, ինչպես նաև Խորհրդի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի ստորագրած ոչ գաղտնի այլ ակտերի և փաստաթղթերի պատճենները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնում է Աշխատակազմի ընդհանուր բաժին.
դ1) Խորհրդի որոշումներով սահմանված կարգով կազմում է Աշխատակազմի տվյալ տարվա ընթացքում կամ արտահերթ ատեստավորման և վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների ցուցակը և այն ներկայացնում է Աշխատակազմի ղեկավարին.
դ2) ապահովում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին իրազեկ լինելու իրավունք ստանալու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանոթանալու թույլտվությունը ձևակերպելու աշխատանքները.
դ3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը.
դ4) իրականացնում է Խորհրդի և Աշխատակազմի կնիքների և դրոշմակնիքների պատվիրման, ոչնչացման, ինչպես նաև ընդունման-հանձնման հետ կապված աշխատանքները.
դ5) կազմակերպում է գաղտնի գործավարությունը, գաղտնի փաստաթղթերի բազմացման, հաշվառման, պահպանման և օգտագործման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջների կատարումը.
դ6) կատարում է գաղտնապահարանների, մետաղյա պահարանների, հատուկ պահեստարանների, ինչպես նաև դրանց բանալիների հաշվառումը.
դ7) ապահովում է գաղտնի փաստաթղթերի առաքումը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
(28-րդ կետը փոփ., լրաց. 31.07.02 N 27-Ն)
29. (29-րդ կետն ուժը կորցրել է 31.07.02 N 27-Ն)
30. Աշխատակազմի ընդհանուր բաժինը`
ա) իրականացնում է Աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և Աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.
բ) իրականացնում է Աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը, պատճենահանումը և դրանց առաքումը.
գ) իրականացնում է Խորհրդի նախագահին և Աշխատակազմի ղեկավարին ներկայացվող ոչ գաղտնի թղթակցությունների դասակարգումը և հաշվառումը.
դ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում Աշխատակազմից առաքվող ոչ գաղտնի փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների, գործավարության միասնական կարգի պահանջների կատարման նկատմամբ.
ե) կազմում է Աշխատակազմի գործերի ամփոփ անվանակարգը.
զ) նախապատրաստում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում ըստ պատկանելության ուղարկվող ոչ գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ ուղեկցական գրությունները.
է) Աշխատակազմում համակարգում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքները.
է1) ապահովում է բաժին հանձնված փաստաթղթերի հաշվառումը և պահպանումը, կատարում է արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժեքավորումը, ստեղծում է արխիվի գիտատեղեկատու համակարգը, վարում է արխիվային ֆոնդի, գործերի և փաստաթղթերի հաշվառումը, ապահովում է արխիվային փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծումն ու պահպանումը.
է2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվային փաստաթղթերը տրամադրում է ժամանակավոր օգտագործման.
է3) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Աշխատակազմի պատասխանատու աշխատողներին տեղեկացնում է փաստաթղթերի կազմի և բովանդակության մասին, դրանց վերաբերյալ պատրաստում է վերլուծական և տեղեկատվական նյութեր.
է4) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության պետական և գերատեսչական արխիվներից ստանում է արխիվային անհրաժեշտ փաստաթղթերի պատճեններ և տեղեկանքներ.
է5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում արխիվային փաստաթղթերի գաղտնազերծման վերաբերյալ.
է6) մեթոդական և գործնական օգնություն է ցույց տալիս Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին` ընթացիկ գործավարության և իրեն հանձնման ենթակա փաստաթղթերի հետ տարվող աշխատանքներում.
է7) իրականացնում է գրադարան ստացվող գրականության գույքային գրանցումը և մշակումը.
է8) սպասարկում է Աշխատակազմի աշխատողներին, ընդունում և վերաբաշխում է մամուլը.
է9) ապահովում է գրադարանի գրքային ունեցվածքի պատշաճ պահպանումը.
է10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է միջազգային գրադարանային համագործակցությանը, ապահովում է միջգրադարանային կապը.
է11) առաջարկություններ է ներկայացնում բաժանորդագրությունների, գրքափոխանակության և գնումներ կատարելու վերաբերյալ.
ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
(30-րդ կետը փոփ., լրաց. 31.07.02 N 27-Ն)
31. (31-րդ կետն ուժը կորցրել է 31.07.02 N 27-Ն)
32. Աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական բաժինը`
ա) իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, վճարման փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, հաշվետվությունների ստացումը, ստուգումը, ամփոփումը և ներկայացումը.
բ) կազմակերպում է ֆինանսատնտեսագիտական գործը, այդ թվում` ֆինանսատնտեսագիտական գործունեության պլանավորում` բյուջետային հայտերի կազմում և ներկայացում, ծախսային նախահաշիվների կազմում և հաստատման ներկայացում, ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն և հաշվետվությունների կազմում, թվային և վերլուծական հաշվետվությունների ամփոփում և ներկայացում.
գ) իրականացնում է ներքին աուդիտ, այդ թվում` հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ անհամապատասխանության բացահայտում և դրանց ճշգրտման ապահովում, ֆինանսատնտեսական գործունեության հաստատված ակտերի պահանջների համապատասխանության գնահատում.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան մարմիններին է ներկայացնում եռամսյակային և տարեկան հաշվետվություններ.
ե) ապահովում է Աշխատակազմի վարչական համալիրի շահագործումը.
զ) իրականացնում է Աշխատակազմի ընթացիկ և կապիտալ շինարարության, գնման գործի, գույքի պահպանման և կառավարման ապահովումը.
է) իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովումը.
ը) իրականացնում է Աշխատակազմի էլեկտրաէներգիայի խնայողական սպառման, ռադիոհանգույցի, հեռախոսակապի, կապի համապատասխան բաժանմունքի հետ բնականոն աշխատանքների ապահովումը.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Խորհրդի և Աշխատակազմի պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը.
ժ) իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում, համաձայնեցնում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծեր` եզրակացություններով և տեղեկանքներով.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
(32-րդ կետը փոփ. 31.07.02 N 27-Ն, խմբ. 30.09.03 N 469-Ն)
33. (33-րդ կետը փոփ., լրաց. 31.07.02 N 27-Ն, ուժը կորցրել է 30.09.03 N 469-Ն)
VII. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
34. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում Օրենքով սահմանված կարգով:
35. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը`
ա) իրականացնում է համապատասխան ստորաբաժանման աշխատանքների կազմակերպումը և անմիջական ղեկավարումը.
բ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է իր ղեկավարած ստորաբաժանման կողմից նախապատրաստված Խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի և փաստաթղթերի վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակումը.
գ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ` իր ղեկավարած ստորաբաժանման աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
դ) ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ե) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
զ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում իր ղեկավարած ստորաբաժանման աշխատանքային ծրագրերը.
է) իր լիազորությունների շրջանակներում այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ը) իր լիազորությունների շրջանակներում ապահովում է իր ղեկավարած ստորաբաժանման և այլ մարմինների փոխհարաբերությունները.
թ) ստորագրում է իր ղեկավարած ստորաբաժանման անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժ) իր ղեկավարած ստորաբաժանման լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժա) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ, ըստ անհրաժեշտության, իր ղեկավարած ստորաբաժանման աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ժբ) իր լիազորությունների շրջանակներում կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
ժգ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին և խորհրդակցություններին.
ժդ) իր լիազորությունների շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, համապատասխան զեկուցումներ է ներկայացնում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
ժե) Խորհրդի նիստը վարողի հրավերով մասնակցում է Խորհրդի դռնբաց նիստերին.
ժզ) իր լիազորությունների շրջանակներում տալիս է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ.
ժէ) պատասխանատվություն է կրում իր ղեկավարած ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար.
ժը) կատարում է Խորհրդի կողմից վարվող քաղաքականության մասով` Խորհրդի անդամների, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով` Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
ժթ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
(35-րդ կետը խմբ., լրաց. 31.07.02 N 27-Ն)
36. (36-րդ կետն ուժը կորցրել է 31.07.02 N 27-Ն)
37. (37-րդ կետն ուժը կորցրել է 31.07.02 N 27-Ն)
38. (38-րդ կետն ուժը կորցրել է 31.07.02 N 27-Ն)
39. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներն աշխատանքի են ընդունվում և աշխատանքից ազատվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
40. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իրենց պաշտոնների անձնագրերով նախատեսված լիազորությունները, ապահովում են իրենց անմիջական ղեկավարների հանձնարարականների կատարումը և պատասխանատվություն կրում դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ լիազորությունները վերազանցելու համար:
(40-րդ կետը լրաց. 31.07.02 N 27-Ն)
| |
* - Ծանոթություն - |
Հավելվածը չի բերվում: |