ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1966 թվականի հոկտեմբերի 3, N 415
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ (ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏՇԻՆԻ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի շինարարության գործերի պետական կոմիտեի (Հայկական ՍՍՀ պետշինի)` կցվող կանոնադրությունը:
2. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թվականի նոյեմբերի 1-ի N п-393 որոշմամբ հաստատված` Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեի կանոնադրությունը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահի տեղակալ` |
Ս. ՄՈՎՍԵՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ` |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1966 թ. հոկտեմբերի 3-ի N 415 որոշմամբ |
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի շինարարության գործերի պետական կոմիտեի (Հայկական ՍՍՀ պետշինի)
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի շինարարության գործերի պետական կոմիտեն (Հայկական ՍՍՀ պետշինը) շինարարության հարցերի միութենական-հանրապետական մարմին է և ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին ու ՍՍՀՄ Մինիստրների սովետի շինարարության գործերի պետական կոմիտեին (ՍՍՀՄ պետշինին):
2. Հայկական ՍՍՀ պետշինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ պետշինի հրամաններով, կարգադրություններով ու հրահանգներով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
3. Հայկական ՍՍՀ պետշինը Հայկական ՍՍՀ տերիտորիայում իրագործում է շրջանային հատակագծման, քաղաքաշինարարության, բնակարանային-քաղաքացիական, արդյունաբերական, տրանսպորտային, գյուղատնտեսական ու ջրատնտեսական շինարարության և օբյեկտների նախագծման կազմակերպումը, ղեկավարությունը, վերահսկողությունը` անկախ նրանց գերատեսչական պատկանելությունից և այդ բնագավառում անց է կացնում միասնական տեխնիկական քաղաքականություն:
4. Հայկական ՍՍՀ պետշինի գլխավոր խնդիրներն են.
ա) քաղաքաշինարարության և շրջանային հատակագծման գործի զարգացումն ու հետագա բարելավումը, քաղաքների, բնակելի կետերի և կուրորտների գլխավոր հատակագծերի և մանրամասն հատակագծման ու կառուցապատման նախագծերի մշակման կարգավորումը.
բ) նախագծման, շինարարության, շինանյութերի արդյունաբերության և շինարարական ինդուստրիայի ասպարեզում միասնական տեխնիկական քաղաքականություն վարելը.
գ) շինարարության բնագավառում գիտական հետազոտությունների զարգացումը և գիտության ու տեխնիկայի նվաճումների լայն արմատավորումը շինարարության մեջ. բնակարանային-քաղաքացիական, արդյունաբերական, տրանսպորտային, գյուղատնտեսական և ջրատնտեսական շինարարության խնայողականության բարձրացումը. գալիք տարիների շինարարության համար գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը և հեռանկարային պլանների մշակումը.
դ) վերահսկողությունը նախագծա-նախահաշվային փաստաթղթերով կառույցների ապահովվածության նկատմամբ.
ե) վերահսկողությունը շինարարության որակի, քաղաքների, բնակելի կետերի և կուրորտների հատակագծումն ու կառուցապատումը ճիշտ իրագործելու նկատմամբ.
զ) ճարտարապետական ու պատմական հուշարձանների պահպանության ու վերականգնման գործի ղեկավարումը.
է) վերահսկողությունը շինարարության և նախագծումների վերաբերյալ կառավարության որոշումների կատարման նկատմամբ:
5. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի շինարարության գործերի պետական կոմիտեն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
ա) իրագործում է քաղաքների, բնակելի կետերի ու կուրորտների նախագծման աշխատանքների ընդհանուր տեխնիկական և մեթոդական ղեկավարումը, սահմանված կարգով հաստատված նախագծերին համապատասխան նրանց հատակագծման և կառուցապատման վերահսկումը.
բ) կազմակերպում է շրջանային հատակագծման նախագծերի, քաղաքների ու բնակելի կետերի գլխավոր հատակագծերի մշակումը, հաշվի առնելով արդյունաբերական կոմպլեքսների մասնագիտացումն ու նրանց կոոպերացումը, քաղաքների, քաղաքամերձ գոտիների, բնակելի կետերի և կուրորտների մանրամասն հատակագծման ու կոոպերացման մշակումը.
գ) համաձայնեցման կարգով քննության է առնում Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի հաստատմանը ներկայացվող շրջանային հատակագծման նախագծերը, քաղաքների, բնակելի կետերի և կուրորտների գլխավոր հատակագծերը, ինչպես նաև բնակելի կետերի, քաղաքային կենտրոնների, բնակելի շրջանների ու միկրոշրջանների հատակագծման ու կառուցապատման նախագծերը, հանրապետության տերիտորիայում արդյունաբերական նոր օբյեկտների տեղադրման հարցերը, ինչպես նաև արդյունաբերական ու գյուղատնտեսական ձեռնարկությունների և կոմպլեքսների շինարարության նախագծային առաջադրանքները` բնակարանային ու քաղաքացիական շինարարությանը և բնակելի կետերի հատակագծմանը վերաբերող մասում, հաստատում է Երևանի, Լենինականի, Կիրովականի քաղաքային կենտրոնների, բնակելի շրջանների ու միկրոշրջանների և կուրորտների մանրամասն հատակագծման ու կառուցապատման նախագծերը.
դ) վերահսկողություն է իրագործում քաղաքների, քաղաքամերձ գոտիների, բնակելի կետերի և կուրորտների կոմպլեքսային կառուցապատման նկատմամբ` հաստատված մանրամասն հատակագծման և կառուցման նախագծերին համապատասխան.
ե) քննության է առնում համաձայնեցման կարգով ներկայացվող կապիտալ շինարարության պլանները` պլանավորվող տարվա տիտղոսային ցուցակների մեջ մտցվող կառույցները տեխնիկական փաստաթղթերով ապահովված լինելու մասում, ինչպես նաև նախագծային աշխատանքների ու նրանց ծավալների բաշխումը ըստ նախագծային կազմակերպությունների.
զ) հանրապետության մինիստրությունների ու գերատեսչությունների մասնակցությամբ մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում`
տիպային նախագծման աշխատանքների, հանրապետական կազմակերպությունների նախագծային և գիտահետազոտական աշխատանքների և շինարարության մեջ գիտության ու տեխնիկայի նվաճումների արմատավորման պլանները.
շինարարական և մոնտաժային աշխատանքների կոմպլեքսային մեքենայացման ու ավտոմատացման պլանները.
փորձարարական շինարարության պլանները.
է) սահմանված կարգով հրավիրում է շինարարության հարցերի վերաբերյալ խորհրդակցություններ` Հայկական ՍՍՀ մինիստրությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավար աշխատողների մասնակցությամբ.
ը) հաստատում է իրավասության ենթակա կազմակերպությունների նախագծա-հետախուզական և գիտահետազոտական աշխատանքների պլանները.
թ) քննության է առնում շինանյութերի և շինարարական ինդուստրիայի ձեռնարկությունների կարողությունների զարգացման, շինանյութերի, կոնստրուկցիաների ու շինվածքների նոր տեսակների արմատավորման պլանները և եզրակացություններ է տալիս դրանց մասին.
ժ) կազմակերպում է շինարարության ժամանակին ապահովումը գիտության ու տեխնիկայի առաջավոր նվաճումներին համապատասխանող նախագծա-նախահաշվային փաստաթղթերով, կազմակերպում և վերահսկում է հաստատված տիպային նախագծման պլանին համապատասխան տիպային նախագծերի մշակումը հանրապետական նախագծային կազմակերպություններում. վերահսկողություն է իրագործում շինարարության մեջ տիպային նախագծերի, միօրինականացված սեկցիաների և գաբարիտային սիստեմների սխեմաների, դետալների ու շինվածքների ճիշտ կիրառման նկատմամբ. քննության է առնում և համաձայնեցնում է արդյունաբերական, բնակելի ու քաղաքացիական շենքերի և այլ կառուցվածքների անհատական նախագծերը.
ի) թույլատրում է արդյունաբերության, տրանսպորտի և կապի հանրապետական ենթակայության օբյեկտների շինարարությունում նախագծերի կրկնակի կիրառումը, նախկինում գործող տիպային նախագծերի կիրառումը, տիպային նախագծերում մասնակի փոփոխություններ մտցնելը, կոնստրուկցիաների փոխարինումը, միօրինականացված սեկցիաների փոփոխումը.
լ) թույլատրում է բնակարանային-քաղաքացիական շինարարության օբյեկտների գծով տիպային նախագծերի փոփոխումը, նախկինում գործող տիպային նախագծերի կիրառումը, անհատապես մշակված նախագծերի կրկնակի կիրառումը, կոնստրուկցիաների, նյութերի, շենքերի բլոկավորման փոխարինումը, տիպային նախագծերում սենյակների հատակագծման, նշանակության, ինչպես նաև տեխնոլոգիայի ու սարքավորման փոփոխումը, բարդ ռելյեֆով տեղամասերում նկուղային ու ցոկոլային հարկերում սենյակների տեղաբաշխումը, տիպային նախագծերում ընդունված ճարտարապետական դետալների, երեսպատման նյութերի, ֆակտուրայի, ռեկլամային հարմարանքների փոխարինումը, ֆասադային լուծումների փոփոխումը.
խ) հաստատում է բնակելի և հասարակական շենքերի փորձարարական շինարարության նախագծերի տեղակապումները.
ծ) վերահսկողություն է իրագործում բնակարանային-քաղաքացիական, արդյունաբերական, տրանսպորտային, գյուղատնտեսական և ջրատնտեսական շինարարության շենքերի ու կառուցվածքների նախագծերի մշակումը կազմակերպելու և նրանց տեխնիկական մակարդակի նկատմամբ. անց է կացնում նախագծերի որակի ընտրովի ստուգում.
կ) իրագործում է գիտական հետազոտությունների կոորդինացում և շինարարության մեջ նրանց արմատավորման վերահսկողություն, ապահովում է գիտական հետազոտությունների հետագա ընդլայնումը, կազմակերպում է շինարարության բնագավառում կարևորագույն գիտահետազոտական պրոբլեմների մշակումը.
հ) ապահովում է սահմանված կարգով նախագծերի և նախահաշիվների պետական փորձագիտական անցկացումը, վերահսկողություն է իրագործում մինիստրությունների և գերատեսչությունների կողմից անցկացվող փորձագիտության որակի նկատմամբ. հանրագումարի է բերում հանրապետությունում նախագծերի փորձագիտության արդյունքները և մասնակցում է նախագծային լուծումների տեխնիկական մակարդակի բարձրացման միջոցառումներ մշակելու գործին.
ձ) վերահսկողություն է իրագործում շինարարությունում նախագծա-նախահաշվային փաստաթղթերի որակի նկատմամբ.
ղ) սահմանված կարգով քննության է առնում շինարարության նյութա-տեխնիկական բազայի զարգացման, ինչպես նաև նոր ձեռնարկությունների, շենքերի ու կառուցվածքների շինարարության և գործողների վերակառուցման տեխնիկա-տնտեսական հիմնավորումները և համաձայնեցնում է նրանց նախագծային առաջադրանքները.
ճ) կազմակերպում է նախագծման, շինարարության, շինանյութերի և շինվածքների գծով հանրապետական տեխնիկական պայմանների, նորմաների, կանոնների ու հրահանգների մշակումը և հաստատում է դրանք, համաձայնեցման կարգով քննության է առնում ընդհանուր-միութենական նորմաների, կանոնների, տեխնիկական պայմանների և հրահանգների նախագծերը. քննարկում ու մշակում է նախահաշվային նորմավորման, ինչպես նաև նախագծման մեջ խնայողության հարցերը.
մ) կոորդինացնում է տեխնիկական ինֆորմացիայի և պրոպագանդայի հանրապետական մարմինների գործունեությունը շինարարության, շինանյութերի արդյունաբերության ու ճարտարապետության ասպարեզում և մեթոդական ղեկավարություն է իրագործում նրանց աշխատանքի, ինչպես նաև հայրենական և արտասահմանյան գիտության ու տեխնիկայի նվաճումների և շինարարությունում առաջավոր փորձի ուսումնասիրման, ընդհանրացման ու պրոպագանդայի գծով տարվող աշխատանքների նկատմամբ, կազմակերպում է շինարարական ցուցահանդեսներ և ապահովում է հանրապետության շինարարական ու այլ կազմակերպությունների մասնակցությունը ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում («Շինարարություն» բաժնում).
յ) պետական վերահսկողություն է իրագործում շինարարական-մոնտաժային աշխատանքների որակի, շինարարության կազմակերպման և տեխնիկա-տնտեսական մակարդակի, շինարարության ասպարեզում առաջավոր մեթոդների արմատավորման, շինարարական-մոնտաժային աշխատանքների մեքենայացման գծով սահմանված առաջադրանքների կատարման, մինչև շինարարությունն սկսելը լրիվ ծավալով նախապատրաստական աշխատանքների կատարման, շինարարական նորմաների կանոնների, ստանդարտների ու նախագծային լուծումների պահպանման նկատմամբ, ինչպես նաև շինարարությունում կիրառվող շինարարական կոնստրուկցիաների, դետալների ու շինվածքների որակի, նախագծային կազմակերպությունների և պատվիրատուների կողմից շինարարության հեղինակային ու տեխնիկական հսկողության իրականացման նկատմամբ, սահմանված կարգով` իր տեղական մարմինների միջոցով մասնակցում է շինարարությունն ավարտված և շահագործման հանձնվող օբյեկտների ընդունման հանձնաժողովների աշխատանքում.
Հայտնաբերված խախտումների փաստերի նկատմամբ Հայկական ՍՍՀ պետշինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, ընդհուպ մինչև շինարարության ու նրա ֆինանսավորման դադարեցումը, անորակ կատարված աշխատանքների արժեքի պահումը կապալային կազմակերպության հաշվարկային հաշվից, ինչպես նաև մեղավոր անձանց վարչական ու դատական պատասխանատվության ենթարկելը.
ն) սահմանված կարգով անց է կացնում բնակելի տների, քաղաքացիական շենքերի ու կառուցվածքների նախագծերի, քաղաքային կենտրոնների, բնակելի շրջանների և քաղաքային այլ կոմպլեքսների հատակագծման ու կառուցապատման նախագծերի մշակման բաց և փակ մրցակցություններ.
շ) հանրապետությունում կազմակերպում և անց է կացնում շինարարության որակի հասարակական ստուգատեսներ, լավագույն շինարարության մրցակցություններ.
ո) ղեկավարում է իրավասության ենթակա ինստիտուտներում գիտական կադրերի պատրաստումը, ինչպես նաև իրավասության ենթակա կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացման աշխատանքը.
չ) ապահովում է իրավասության ենթակա կազմակերպությունների նյութա-տեխնիկական մատակարարումը և ֆինանսավորումը, քննարկում ու հաստատում է այդ կազմակերպությունների հաշվետվությունները, վերահսկողություն է իրագործում նրանց արտադրական և ֆինանսական գործունեության նկատմամբ և անց է կացնում փաստաթղթային վերստուգումներ.
պ) իրագործում է քաղաքների, շրջանների գլխավոր ճարտարապետների և շինարարության ու ճարտարապետության գործերի քաղաքային վարչությունների (բաժինների), ինչպես նաև շինարարական վերահսկողության տեսչության տեղական մարմինների ղեկավարումը:
Շինարարության և ճարտարապետական գործերի վարչությունների (բաժինների) պետերը, քաղաքների և շրջանների գլխավոր ճարտարապետները, ինչպես նաև շինարարական վերահսկողության տեսչության պետերը նշանակվում են աշխատավորների դեպուտատների տեղական սովետների գործկոմների կողմից, համաձայնեցնելով Հայկական ՍՍՀ պետշինի հետ:
6. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի շինարարության գործերի պետական կոմիտեին իրավունք է վերապահվում.
ա) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունել և հրամաններ ու կարգադրություններ հրատարակել, որոնք պարտադիր են Հայկական ՍՍՀ մինիստրությունների, գերատեսչությունների, տեղական սովետների և կազմակերպությունների համար.
բ) իրագործել հանրապետական մինիստրությունների ու գերատեսչությունների, կազմակերպությունների, ձեռնարկությունների ու հիմնարկությունների, ինչպես նաև հանրապետական նախագծային կազմակերպությունների, անկախ նրանց գերատեսչական պատկանելությունից, գործունեության ստուգում` շինարարության հարցերի և իր իրավասության մեջ մտնող մյուս հարցերի վերաբերյալ, և իր նիստերում լսել նրանց ղեկավարների հաղորդումները.
գ) հանրապետական մինիստրություններին ու գերատեսչություններին, գիտահետազոտական, նախագծային, նորմատիվա-հետազոտական, շինարարական և մյուս կազմակերպություններին հանձնարարել, որպեսզի նրանք անցկացնեն նորմատիվային փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքներ, մշակեն և իրագործեն միջոցառումներ ու առաջարկություններ շինարարության, նախագծման, ճարտարապետության և շինանյութերի արդյունաբերության բնագավառում, անցկացնեն տեխնիկական կոնսուլտացիաներ և փորձագիտություններ.
դ) հանրապետության մինիստրություններից, գերատեսչություններից, կազմակերպություններից, հիմնարկություններից և ձեռնարկություններից ստանալ նյութեր, որոնք անհրաժեշտ են Հայկական ՍՍՀ պետշինի իրավասության մեջ մտնող հարցերը լուծելու համար.
ե) ՍՍՀՄ կենտվիճվարչության կողմից սահմանված ցուցանիշներով, ձևերով ու ժամկետներում Հայկական ՍՍՀ կենտվիճվարչությունից ստանալ հաշվետվական վիճակագրական, վերլուծական և այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են Հայկական ՍՍՀ պետշինի վրա դրված խնդիրները կատարելու համար.
զ) առանձին հարցեր մշակելու, կոնսուլտացիաներ ու փորձագիտություններ անցկացնելու գործում սահմանված կարգով ներգրավել հանրապետության մինիստրությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների, հիմնարկությունների և ձեռնարկությունների գիտական աշխատողների ու մասնագետների, առանձին հարցեր քննարկելու և մշակելու համար կազմակերպել գիտահետազոտական հանձնաժողովներ ու փորձագիտական խմբեր.
է) շահագրգռված կազմակերպությունների հետ համաձայնեցնելով կազմել սարքավորումների, շինվածքների ու նյութերի նոր նմուշների ընդունման հանձնաժողովներ, ինչպես նաև հաստատել նրանց փորձարկումների ծրագիրը:
7. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի շինարարության գործերի պետական կոմիտեի կազմում մտնում են կոմիտեի նախագահը, որը նշանակվում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից, նախագահի տեղակալները և անդամները, որոնց նշանակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը:
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի շինարարության գործերի պետական կոմիտեի տնօրինության տակ են գտնվում «Հայարդնախագիծ», «Հայպետնախագիծ» և «Հայգյուղտնտպետնախագիծ» նախագծային ինստիտուտները, շինանյութերի և կառուցվածքների հայկական գիտահետազոտական ինստիտուտը (ԱԻՍՄ) և ճարտարապետական հուշարձանների վերականգնման շինարարական տեղամասը:
8. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի շինարարության գործերի պետական կոմիտեի նախագահը ղեկավարում է կոմիտեի և իրավասության ենթակա կազմակերպությունների ամբողջ գործունեությունը, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքների, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ պետշինի և ՍՍՀՄ պետշինին առընթեր քաղաքացիական շինարարության և ճարտարապետության պետական կոմիտեի կարգադրությունների, հրամանների ու հրահանգների հիման վրա և ի կատարումն դրանց` Հայկական ՍՍՀ պետշինի իրավասության սահմաններում հրատարակում է հրամաններ, կարգադրություններ ու հրահանգներ և ստուգում է դրանց կատարումը, հաստատում է կոմիտեի բաժինների կանոնադրությունները (օրինադրությունները), նշանակում և պաշտոնից ազատում է կենտրոնական ապարատի ղեկավար աշխատողներին:
9. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի շինարարության գործերի պետական կոմիտեն իր նիստերում քննության է առնում շինարարության հարցերի վերաբերյալ կառավարության որոշումների կատարման միջոցառումներ, քննարկում է քաղաքաշինարարության հարցերը, բնակարանային-քաղաքացիական, արդյունաբերական, տրանսպորտային, գյուղատնտեսական և ջրատնտեսական շինարարության մեջ տեխնիկական առաջադիմության ապահովման, նախագծման գործի բարելավման, քաղաքների, բանվորական ավանների և գյուղական բնակելի կետերի հատակագծման ու կառուցապատման որակի բարձրացման, կատարման ստուգման, կադրերի ընտրության ու տեղաբաշխման հարցերը, լսում է կոմիտեի և իրավասության ենթակա կազմակերպությունների ղեկավար աշխատողների հաշվետվություններ, ինչպես նաև կոմիտեի իրավասության մեջ մտնող այլ հարցեր:
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի շինարարության գործերի պետական կոմիտեի որոշումները կենսագործվում են Հայկական ՍՍՀ պետշինի նախագահի հրամաններով և կարգադրություններով:
10. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի շինարարության գործերի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը և հաստիքները հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:
11. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի շինարարության գործերի պետական կոմիտեն ունի կնիք` Հայկական ՍՍՀ պետական գերբի պատկերով ու իր անունով:
