ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2017 թ. |
թիվ 144-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել ֆինանսական խմբերի ճանաչման և որպես ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու գործընթացները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.15-րդ, 39.16-րդ հոդվածները,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի ««Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ը հաստատելու մասին» թիվ 157-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» Կանոնակարգ 20/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգի 3-րդ գլխի վերնագրից հանել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՈՐԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ» բառերը,
2) Կանոնակարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Կենտրոնական բանկի իրավասու ստորաբաժանումները Օրենքի 39.15-րդ հոդվածով սահմանված կազմակերպությունների խմբին բացահայտելուց հետո գնահատում են ֆինանսական խմբի կառուցվածքով և ֆինանսական խմբի անդամների փոխհարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված խմբային ռիսկերը և Կենտրոնական բանկի խորհրդին են ներկայացնում խմբային ռիսկերի վերաբերյալ եզրակացություն:»,
3) Կանոնակարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Կենտրոնական բանկի խորհուրդը, առաջնորդվելով Օրենքի 39.15-րդ հոդվածով և 39.16-րդ հոդվածի 5-րդ մասով ու հիմք ընդունելով Կենտրոնական բանկի իրավասու ստորաբաժանումների՝ սույն կանոնակարգի 10-րդ կետով սահմանված եզրակացությունը, Օրենքի 39.16-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում կազմակերպություններին խումբ ճանաչելու վերաբերյալ, եթե առկա են խմբային ռիսկեր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2017 թ. հուլիսի 12 Երևան |