ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
31 հունվարի 2006 թ. N 38-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 583/2 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ստոքսբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի հունվարի 26-ի միջնորդագիրը «ք. Աբովյան, 4-րդ մկշ. շուկայի հարևանությամբ» հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 583/2) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Ստոքսբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 583/2 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ստոքսբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2006 թ. փետրվարի 6 |