Գլխավոր տեղեկություն
Номер
N 111-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.06.15/14(162) Հոդ.176
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
04.05.2004
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
07.05.2004
Дата вступления в силу
25.06.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 05004130

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 մայիսի 2004 թ.

N 111-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 80 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի ապրիլի 12-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամի հաշվարկային փոխարժեքի սահմանման կարգը» հաստատելու մասին» թիվ 80 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամի հաշվարկային փոխարժեքի սահմանման կարգի» մեջ (այսուհետև` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը`

1.1. կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. ԷսԴիԱր/ԷյԷմԴի փոխարժեքը սահմանվում է յուրաքանչյուր ամիս և ԷսԴիԱր-ով գործարք կատարելիս` Արժույթի միջազգային հիմնադրամից ստացված հաղորդագրությունների հիման վրա»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2004 թ. մայիսի 7
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան