040.0498.11.05.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2002 թվականի N 498
քաղ. Երևան
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերի այն համայնքների ցանկը (կցվում է), որոնց վարչական սահմաններում ընդգրկված՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող կամ օգտագործման տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա արգելվում է բնակելի և (կամ) հասարակական և (կամ) արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցումը:
2. Սահմանել, որ՝
ա) թույլատրվում է սույն որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող կամ օգտագործման տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա (այսուհետև՝ գյուղատնտեսական նշանակության հողամասեր) կառուցել մինչև 150 քառ. մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով բնակելի և մինչև 300 քառ. մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շենքեր ու շինություններ, ընդ որում, միայն այն հողամասերի վրա, որոնց մակերեսը առնվազն մեկ հեկտար է.
բ) թույլատրվում է Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների վարչական սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա կառուցել կենցաղային, տնտեսական նշանակության շենքեր և շինություններ՝ մինչև 30 քառ. մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով:
3. Սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված չափերով կառուցապատում իրականացնելիս՝ համապատասխան չափի հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված՝ սույն որոշման հիման վրա, և համայնքի ղեկավարի կողմից որոշում ընդունվելուց ու շինարարության թույլտվություն տրամադրվելուց հետո արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:
4. Սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված շենքերի ու շինությունների կառուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առանց հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու:
5. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափերից ավելի կառուցապատման մակերես ունեցող շենքեր և շինություններ կարող են կառուցվել համապատասխան հողամասի կամ դրա մասի նպատակային նշանակությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխելուց հետո:
6. Թույլատրվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա շենքեր և շինություններ կառուցել հողերի գոտևորման ու օգտագործման սխեմաներով, դրանց բացակայության դեպքում՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով այդ նպատակների համար առանձնացված գոտիներում:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հանրապետության մի շարք շրջանների բնակավայրերում գյուղատնտեսական արտադրական նշանակություն ունեցող շինությունները տնամերձ հողամասերի վրա կառուցելու մասին» N 167 որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության մարզերի այն համայնքների, որոնց վարչական սահմաններում ընդգրկված՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող կամ օգտագործման տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա արգելվում է բնակելի և (կամ) հասարակական և (կամ) արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցումը
I. Արագածոտնի մարզ
1. Աշտարակ | 9. Արագածոտն | 17. Թալին | 25. Նոր Եդեսիա | 33. Ուջան |
2. Ագարակ (Աշտարակի շրջ.) |
10. Արուճ | 18. Ծաղկաշեն | 26. Նոր Ամանոս | 34. Օհանավան |
3. Արտաշավան | 11. Արագած (Թալինի շրջ.) |
19. Ծաղկահովիտ | 27. Շամիրամ | 35. Օշական |
4. Արագած (Ապարանի շրջ.) |
12. Արտենի | 20. Կարբի | 28. Շենավան | 36. Փարպի |
5. Ափնագյուղ | 13. Աղձք | 21. Կոշ | 29. Ոսկեվազ | 37. Քուչակ |
6. Արա | 14. Բյուրական | 22. Հարթավան | 30. Ոսկեհատ | |
7. Ալագյազ | 15. Բազմաղբյուր | 23. Ղազարավան | 31. Սասունիկ | |
8. Ապարան | 16. Դպրեվանք | 24. Մաստարա | 32. Ուշի |
II. Արարատի մարզ
1. Արտաշատ | 16. Աբովյան | 31. Դիմիտրով | 46. Նիզամի | 61. Սիսավան |
2. Մասիս | 17. Այգեզարդ | 32. Դեղձուտ | 47. Նշավան | 62. Սիփանիկ |
3. Վեդի | 18. Գոռավան | 33. Դիտակ | 48. Նորաբաց | 63. Սուրենավան |
4. Ազատաշեն | 19. Դաշտաքար | 34. Եղեգնավան | 49. Նորամարգ | 64. Կանաչուտ |
5. Ազատավան | 20. Բաղրամյան | 35. Զորակ | 50. Նոր Խարբերդ | 65. Լուսառատ |
6. Այգավան | 21. Բյուրավան | 36. Խաչփառ | 51. Նոր կյանք | 66. Վերին Արտաշատ |
7. Այգեստան | 22. Բուրաստան | 37. Լանջազատ | 52. Նոր ուղի | 67. Վերին Դվին |
8. Այնթափ | 23. Բերդիկ | 38. Ուրցաձոր | 53. Դվին | 68. Վարդաշեն |
9. Ավշար | 24. Գեղանիստ | 39. Ղուկասավան | 54. Նոյակերտ | 69. Տափերական |
10. Արալեզ | 25. Գետափնյա | 40. Մասիս գյուղ | 55. Նորաշեն | 70. Փոքր Վեդի |
11. Արարատ գյուղ | 26. Գետազատ | 41. Մարմարաշեն | 56. Ջրահովիտ | 71. Քաղցրաշեն |
12. Արաքսավան | 27. Դալար | 42. Մխչյան | 57. Ջրաշեն | 72. Զանգակատուն |
13. Արբաթ | 28. Դաշտավան | 43. Մրգանուշ | 58. Ռանչպար | |
14. Արգավանդ | 29. Դարակերտ | 44. Մրգավան | 59. Սայաթ-Նովա | |
15. Արևաբույր | 30. Դարբնիկ | 45. Մրգավետ | 60. Սիս |
III. Արմավիրի մարզ
1. Վաղարշապատ (Էջմիածին) |
18. Արտաշար | 35. Լենուղի | 52. Մեծամոր գյուղ | 69. Ոսկեհատ |
2. Ակնալիճ | 19. Արևաշատ | 36. Լուկաշին | 53. Մերձավան | 70. Պտղունք |
3. Ակնաշեն | 20. Արևիկ | 37. Լուսագյուղ | 54. Մրգաշատ | 71. Ջանֆիդա |
4. Աղավնատուն | 21. Արազափ | 38. Լեռնամերձ | 55. Մրգաստան | 72. Ջրաշեն |
5. Ամասիա | 22. Ամբերդ | 39. Խանջյան | 56. Մուսալեռ | 73. Ջրառատ |
6. Այգեկ | 23. Բաղրամյան (Էջմիածնի շրջ.) |
40. Խորոնք | 57. Մարգարա | 74. Ջրառատի թռչնաֆաբրիկա |
7. Այգեշատ (Էջմիածնի շրջ.) |
24. Բամբակաշատ | 41. Ծաղկալանջ | 58. Մյասնիկյան | 75. Սամաղար |
8. Այգեշատ (Արմավիրի շրջ.) |
25. Բերքաշատ | 42. Ծաղկունք | 59. Նալբանդյան | 76. Սովետական |
9. Ապագա | 26. Գայ | 43. Ծիածան | 60. Նոր Արմավիր | 77. Վարդանաշեն |
10. Առատաշեն | 27. Գետաշեն | 44. Հայթաղ | 61. Նոր Արտագես | 78. Տանձուտ |
11. Արագած | 28. Գրիբոյեդով | 45. Հայկաշեն | 62. Նոր Կեսարիա | 79. Տարոնիկ |
12. Արաքս (Էջմիածնի շրջ.) |
29. Դաշտ | 46. Հայկավան | 63. Նորակերտ | 80. Փարաքար |
13. Արաքս (Արմավիրի շրջ.) |
30. Դողս | 47. Հացիկ | 64. Նորապատ | 81. Փշատավան |
14. Արգավանդ | 31. Եղեգնուտ | 48. Հոկտեմբեր | 65. Նորավան | 82. Ֆերիկ |
15. Արմավիր | 32. Երասխահուն | 49. Հովտամեջ | 66. Շենավան | 83. Քարակերտ |
16. Արշալույս | 33. Զարթոնք | 50. Հուշակերտ | 67. Շահումյան | |
17. Արտամետ | 34. Ժդանով | 51. Ձերժինսկի | 68. Շահումյանի թռչնաֆաբրիկա |
IV. Գեղարքունիքի մարզ
1. Գավառ (Կամո) | 11. Գեղհովիտ | 21. Լուսակունք | 31. Ծաղկունք | 41. Ջիլ |
2. քաղ. Մարտունի | 12. Գանձակ | 22. Լճավան | 32. Հայրավանք | 42. Սարուխան |
3. Սևան | 13. Գեղամավան | 23. Լանջաղբյուր | 33. Ձորագյուղ | 43. Վաղաշեն |
4. Վարդենիս | 14 .Դարանակ | 24. Խաչաղբյուր | 34. Մեծ Մասրիկ | 44. Վանևան |
5. Ակունք | 15. Դդմաշեն | 25. Ծափաթաղ | 35. Ներքին Գետաշեն |
45. Վարդաձոր |
6. Աստղաձոր | 16. Երանոս | 26. Ծովագյուղ | 36. Նորակերտ | 46. Վարդենիկ |
7. Արծվանիստ | 17. Զովաբեր | 27. Ծովազարդ | 37. Նորաշեն | 47. Վարսեր |
8. Արտանիշ | 18. Լիճք | 28. Ծովակ | 38. Նորատուս | 48. Վերին Գետաշեն |
9. Բերդկունք | 19. Լճաշեն | 29. Ծովինար | 39. Շորժա | 49. Փամբակ |
10. Գեղարքունիք | 20. Լճափ | 30. Ծակքար | 40. Չկալովկա |
V. Կոտայքի մարզ
1. Հրազդան | 12. Արտավազ | 23. Զովունի | 34. Հանքավան | 45. Պռոշյան |
2. Եղվարդ | 13. Բուժական | 24. Ձորաղբյուր | 35. Մրգաշեն | 46. Ջրաբեր |
3. Նոր Հաճն | 14. Բջնի | 25. Զորավան | 36. Մեղրաձոր | 47. Ջրառատ |
4. Ալափարս | 15. Բալահովիտ | 26. Թեղենիք | 37. Մայակովսկի | 48. Ջրվեժ |
5. Ակունք | 16. Գառնի | 27. Լեռնանիստ | 38. Նոր գյուղ | 49. Սոլակ |
6. Արամուս | 17. Գեղադիր | 28. Կոտայք | 39. Նոր Երզնկա | 50. Վերին Պտղնի |
7. Արզական | 18. Գեղարդ | 29. Կաթնաղբյուր | 40. Նուռնուս | 51. Քաղսի |
8. Աղավնաձոր | 19. Գողթ | 30. Կարենիս | 41. Նոր Արտամետ | 52. Քանաքեռավան |
9. Առինջ | 20. Գետամեջ | 31. Կապուտան | 42. Պտղնի | 53. Քասախ |
10. Արգել | 21. Զառ | 32. Կամարիս | 43. Նոր Գեղի | 54. Քարաշամբ |
11. Արզնի | 22. Զովք | 33. Հացավան | 44. Ողջաբերդ | 55. Ֆանտան |
VI. Շիրակի մարզ
1. Արթիկ | 5. Լուսակերտ | 9. Ղարիբջանյան | 13. Սարատակ | 17. Փանիկ |
2. Ազատան | 6. Հովտաշեն | 10. Մայիսյան | 14. Սպանդարյան | |
3. Անուշավան | 7. Հոռոմ | 11. Մարմաշեն | 15. Վարդաքար | |
4. Գետափ | 8. Հայրենյաց | 12. Նոր կյանք | 16. Տուֆաշեն |
VII. քաղ. Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.11.2021, N 1919-Ն | 26.11.2021, N 498 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|