Գլխավոր տեղեկություն
Номер
N 193
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԿՈ 1996/6, հունիս 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.06.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.06.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.06.1996
Дата вступления в силу
25.06.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ
25 հունիսի 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 1996 թվականի N 193

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են հարկային արտոնություններից, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հաշմանդամների հասարակական կազմակերպությունների այն ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնցում աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 50 տոկոսը հաշմանդամներ են և որոնք մինչև սույն որոշման ընդունումը չեն վճարել ավելացված արժեքի հարկը, ազատվում են այդ հարկը չվճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժերից ու տուգանքներից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 25-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան