Գլխավոր տեղեկություն
Номер
N 62
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.03.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.02.24/4(37)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.02.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
05.02.1998
Дата вступления в силу
06.03.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
5 փետրվարի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 1998 թվականի N 62
քաղ. Երևան

 

«ՀԱՅՈՍԿԻ» ՀՆՊՁ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ոսկու և այլ թանկարժեք մետաղների արդյունահանման ու վերամշակման և լեռնամետալուրգիական ձեռնարկությունների համալիր բիզնես-ծրագրերի կազմման, այդ արտադրությունների զարգացման գործում համաշխարհային փորձի օգտագործման, օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով ձեռնարկությունների վերակառուցման համար նախատեսված գումարներից «Հայոսկի» ՀՆՊՁ-ին հատկացնել 200 մլն դրամ վարկ 6 տարի ժամկետով` տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով, մարումը և տոկոսների վճարումը նախատեսելով 4-րդ տարվանից սկսած տարեկան հավասար մասերով, կիսամյա կտրվածքով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` մինչև 1998 թվականի հունվարի 30-ը մշակել օտարերկրյա խորհրդատուներին ներկայացվող հիմնական պահանջները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ խորհրդատուների ընտրության կարգի ու սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան