ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 սեպտեմբերի 2012 թ. |
N 2194-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՍԿՈՒԼԱՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «Էսկուլապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 20.09.2012 թվականի դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Էսկուլապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2009 թվականի մարտի 9-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001218 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, թիվ 65 շենք, թիվ 33 շենքի տարածք հասցեն տեղափոխել ք. Երևան, Էրեբունի, Ազատամարտիկների փողոց, 78/11 հասցե:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիաներում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|