Գլխավոր տեղեկություն
Номер
N 197-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.01.2013-11.07.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.08.03/19(432).1 Հոդ.204.20
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
26.06.2012
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
26.06.2012
Дата вступления в силу
01.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հուլիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 12412278

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

26 հունիսի 2012 թ.  

ք. Երևան

N 197-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ» ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի» ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական 

եկամուտների կոմիտեի նախագահի 

ժամանակավոր պաշտոնակատար

Ա. Ալավերդյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 26 հունիսի 2012 թ.

N 197-Ն հրամանով

Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի

անհատական տվյալների գրանցման հայտի ձև

Փաստաթղթի մուտքագրման համարը

_____________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի (գործատուի) անվանումը

2. ՀՎՀՀ

               

 

1) «Փաստաթղթի մուտքագրման համարը» մասում նշվում է հարկային գործատուի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը, [1] տողում («Հարկ վճարողի անվանումը») ինքնաշխատ լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը), իսկ [2] տողում («ՀՎՀՀ»)` հարկ վճարողի հաշվառման համարը

 

Բաժին I. Անձնավորված տեղեկություններ

 

ՀԾՀ

Ազգանունը

Անունը

Հայրանունը

Ծննդյան ամսաթիվը
(օր/ամիս/տարի)

Անձը հաստատող փաստաթղթի

տեսակը

սերիան և համարը

1.1

1.2

1.3

1.4

1.5

1.6

1.7

             
             

 

2) 1.1 սյունակում լրացվում է անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը

3) 1.2 – 1.4 սյունակներում լրացվում են անձի ազգանունը, անունը և հայրանունը

4) 1.5 սյունակում լրացվում է ծննդյան տարեթիվը (օրը, ամիսը, տարին)

5) 1.6 սյունակում լրացվում է ՀՀ քաղաքացու անձնագրի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի), օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի տեսակներից որևէ մեկը

6) 1.7 սյունակում լրացվում է անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը

 

Բաժին II.

Ենթաբաժին I. Աշխատանքի մասին տեղեկություններ

Աշխատանքային հարաբերությունների

Պաշտոնը

Քաղաքացիաիրա-
վական հարաբերությունների

Վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու

Վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու

Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից պարտադիր կուտակային վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվը
(օր/ամիս/տարի)

Սկիզբը

Ավարտը

Սկիզբը

Ավարտը

Սկիզբը

Ավարտը

Սկիզբը

Ավարտը

2.1.1

2.1.2

2.1.3

2.1.4

2.1.5

2.1.6

2.1.7

2.1.8

2.1.9

2.1.10

                   
                   

 

7) 2.1.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

8) 2.1.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

9) 2.1.3 սյունակում լրացվում է աշխատողի պաշտոնը (պաշտոնի, մասնագիտության) կոդը` ՀՀ էկոնոմիկայի նախարարի 25.01.2011թ. «Հայաստանի Հանրապետության զբաղմունքների դասակարգիչ հաստատելու մասին» N 26-Ն հրամանի համաձայն

10) 2.1.4 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

11) 2.1.5 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի դադարեցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

12) 2.1.6 և 2.1.7 սյունակներում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու սկիզբը և ավարտը

13) 2.1.8 և 2.1.9 սյունակներում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու սկիզբը և ավարտը

14) 2.1.10 սյունակում լրացվում է կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից պարտադիր կուտակային վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվը (օր/ամիս/տարի)

 

Բաժին II.

Ենթաբաժին II. Աշխատանքի մասին նախկինում սխալ հանձնված տեղեկություններ

Աշխատանքային հարաբերությունների

Պաշտոնը

Քաղաքացիաիրա-
վական հարաբերությունների

Վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու

Վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու

Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից պարտադիր կուտակային վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվը
(օր/ամիս/տարի)

Սկիզբը

Ավարտը

Սկիզբը

Ավարտը

Սկիզբը

Ավարտը

Սկիզբը

Ավարտը

2.2.1

2.2.2

2.2.3

2.2.4

2.2.5

2.2.6

2.2.7

2.2.8

2.2.9

2.2.10

                   

 

15) 2.2.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

16) 2.2.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

17) 2.2.3 սյունակում լրացվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատողի պաշտոնը

18) 2.2.4 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

19) 2.2.5 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի դադարեցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

20) 2.2.6 և 2.2.7 սյունակներում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված սկիզբը և ավարտը

21) 2.2.8 և 2.2.9 սյունակներում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված սկիզբը և ավարտը

22) 2.2.10 սյունակում լրացվում է կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից պարտադիր կուտակային վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը (օր/ամիս/տարի)

 

Բաժին III. Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրը

Մարզը

Համայնքը /բնակավայրը/

Փողոցը

Շենքի (տան) համարը

Բնակարանի համարը

3.1

3.2

3.3

3.4

3.5

         
         

 

23) 3.1 սյունակում լրացվում է անձի բնակության մարզի անվանումը

24) 3.2 սյունակում լրացվում է անձի բնակության համայնքի և բնակավայրի անվանումը

25) 3.3 սյունակում լրացվում է անձի բնակության վայրի փողոցի անվանումը

26) 3.4 սյունակում լրացվում է անձի բնակության վայրի շենքի (տան) համարը

27) 3.5 սյունակում լրացվում է անձի բնակության վայրի բնակարանի համարը

 

Բաժին IV. Արտերկրի բնակության վայրը

Երկիրը

Հասցեատող 1

Հասցեատող 2

Հասցեատող 3

Փոստի համարը

4.1

4.2

4.3

4.4

4.5

         
         

 

28) 4.1 սյունակում լրացվում է անձի բնակության երկիրը (պետությունը)

29) 4.2 սյունակում լրացվում է անձի արտերկրի բնակության առաջին հասցեատողը

30) 4.3 սյունակում լրացվում է անձի արտերկրի բնակության երկրորդ հասցեատողը

31) 4.4 սյունակում լրացվում է անձի արտերկրի բնակության երրորդ հասցեատողը

32) 4.5 սյունակում լրացվում է անձի արտերկրի բնակության վայրի փոստային համարը

 

Բաժին V. Կոնտակտային տվյալներ

Տան
հեռախոսահամարը

Բջջային հեռախոսահամարը

Էլ.փոստի հասցեն

Հայտի
ներկայացման
ամսաթիվը

Ստորա-
գրությունը

5.1

5.2

5.3

5.4

5.5

         
         

33) 5.1 սյունակում լրացվում է անձի տան հեռախոսահամարը

34) 5.2 սյունակում լրացվում է անձի բջջային հեռախոսահամարը

35) 5.3 սյունակում լրացվում է անձի էլեկտրոնային փոստի հասցեն

36) 5.4 սյունակում լրացվում է ներկայացման ամսաթիվը

37) 5.5 սյունակում լրացվում է պատասխանատու անձի ստորագրությունը

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան