Գլխավոր տեղեկություն
Номер
N 488-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (24.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.04.15/8(391) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
23.03.2011
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
23.03.2011
Дата вступления в силу
24.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 մարտի 2011 թ. 
ք. Երևան

 N 488-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷԴԳԱՐ ԵՎ ՆԱԶԵԼԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Էդգար և Նազելի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 16.03.2011թ. N 5135 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2010 թվականի մարտի 26-ին «Էդգար և Նազելի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX–001321 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Էդգար և Նազելի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան