Գլխավոր տեղեկություն
Номер
N 07-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.12.2010-12.12.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2008.07.01/21(295) Հոդ.214
Принят
ՀՀ հարկային պետական ծառայության պետ
Дата принятия
06.06.2008
Подписан
ՀՀ հարկային պետական ծառայության պետ
Дата подписания
06.06.2008
Дата вступления в силу
11.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հունիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 12408190

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

6 հունիսի 2008 թ.
ք. Երևան

  N 07-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԻՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1926-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի «գ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Սահմանել.

1. Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-գանգատի ձևը և դիմում-գանգատ ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 

 

Վ. Բարսեղյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության պետի
2008 թ. հունիսի 6-ի N 07-Ն հրամանի

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգը կանոնակարգում է հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) գործունեությունը` Հայաստանի Հանրապետության oրենքներով նախատեսված` Գանգատարկման հանձնաժողովի իրավասությանը վերաբերող բողոքների, դիմումների ու դիմում-գանգատների (այսուհետ` դիմում-գանգատ) քննարկումն ապահովելու համար:

2. Գանգատարկման հանձնաժողովը հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, վերադաս հարկային մարմնում մշտապես գործող մարմին է, որը գործում է հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև հարկային վեճերի լուծման նպատակով:

3. Գանգատարկման հանձնաժողովը բաղկացած է Գանգատարկման հանձնաժողովի նախագահից և Գանգատարկման հանձնաժողովի ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը Գանգատարկման հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ:

4. Իր գործունեության ընթացքում Գանգատարկման հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Գանգատարկման խորհուրդ ստեղծելու և վերադաս հարկային ու մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովների որոշումների քննարկման կարգը հաստատելու մասին» N 1361-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում), այլ իրավական ակտերով, տվյալ ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով:

(4-րդ կետը լրաց. 22.11.10 N 2442-Ն)

5. Հարկային տեսչության պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը համապատասխան:

 

2. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. Գանգատարկման հանձնաժողովի հիմնական խնդիրը հարկային մարմնի (ստորաբաժանման) կամ հարկային ծառայողի գործողությունների (անգործության), այդ թվում` օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնող անձանց գործողությունների և վարչական ակտերի վերաբերյալ հարկ վճարողների կողմից ներկայացված դիմում-գանգատների քննարկման, ինչպես նաև օրենքի միատեսակ և ճիշտ կիրառման ապահովումն է:

7. Գանգատարկման հանձնաժողովի հիմնական գործառույթը սույն կարգի 6-րդ կետով նշված գանգատների քննարկումն ու դրա արդյունքում որոշման կայացումն է, ինչպես նաև հարկային վարչարարության կատարելագործման համար միջնորդությունների և օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:

 

3. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

8. Գանգատարկման հանձնաժողովն ունի նախագահ և անդամներ: Գանգատարկման հանձնաժողովն ունի քարտուղար, որը չի հանդիսանում Գանգատարկման հանձնաժողովի անդամ:

9. Գանգատարկման հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Գանգատարկման հանձնաժողովի գործունեությունը.

2) կազմակերպում է Գանգատարկման հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները.

3) նախապատրաստում է Գանգատարկման հանձնաժողովի նիստի oրակարգը և կազմակերպում է նիստերի անցկացումը.

4) հրավիրում է Գանգատարկման հանձնաժողովի նիստերը և վարում է դրանք.

5) կազմակերպում է Գանգատարկման հանձնաժողովի օրենքով և որոշմամբ սահմանված աշխատանքները, պատասխանատվություն է կրում Գանգատարկման հանձնաժողովի խնդիրների ու գործառույթների ժամանակին և սույն կարգին համապատասխան իրականացման համար:

Գանգատարկման հանձնաժողովի նախագահի բացակայության պարագայում, նրա հանձնարարությամբ Գանգատարկման հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Գանգատարկման հանձնաժողովի անդամներից մեկը:

(9-րդ կետը լրաց. 22.11.10 N 2442-Ն)

10. Գանգատարկման հանձնաժողովի քարտուղարը`

1) ընդունում է ստացված դիմում-գանգատները, ստուգում է դրանց կազմությունը և դրանց մասին զեկուցում է Գանգատարկման հանձնաժողովի նախագահին.

2) կատարում է Գանգատարկման հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները դիմում-գանգատների վերաբերյալ հարկային մարմնի տիրապետման տակ գտնվող բոլոր փաստաթղթերի հավաքման, դրանք Գանգատարկման հանձնաժողովի անդամներին ծանոթացման ներկայացնելու, Գանգատարկման հանձնաժողովի աշխատանքի ընթացքի արձանագրման և արձանագրության կազմման, նիստերի մասնակիցների հրավիրման, ծանուցագրերի ուղարկման և այլնի հետ կապված:

11. Գանգատարկման հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:

 

4. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Գանգատների քննարկման ընթացքում Գանգատարկման հանձնաժողովի անդամներն անկախ են և առաջնորդվում են սույն աշխատակարգի 4-րդ կետով:

13. Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն ընդունելիս Գանգատարկման հանձնաժողովի անդամներն առաջնորդվում են միայն օրենքով և այլ իրավական ակտերով և չեն կարող ենթարկվել որևէ ազդեցության:

 

5. ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Քննարկման ընդունված դիմում-գանգատները քննարկվում են կոլեգիալ կարգով` Գանգատարկման հանձնաժողովի ամբողջ կազմով:

15. Գանգատարկման հանձնաժողովի քարտուղարը դիմում-գանգատները քննարկման դնելուց առաջ հավաքում է հարկային մարմնի տիրապետման տակ գտնվող բոլոր փաստաթղթերը և Գանգատարկման հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ դրանք ներկայացնում Գանգատարկման հանձնաժողովի անդամներին ծանոթացման:

15.1. Գանգատարկման հանձնաժողով ներկայացված դիմում-գանգատները քննության են առնվում վերադաս հարկային մարմին մուտքագրվելու օրվանից 15-օրյա ժամկետում և դիմում-գանգատը (բացառությամբ վարչական տուգանքի նշանակման հետ կապվածների) մասամբ բավարարելու կամ մերժելու դեպքում գանգատարկման հանձնաժողովի որոշման նախագիծը, դիմում-գանգատը և գանգատին առնչվող նյութերը (գանգատի փաթեթը) մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` որոշմամբ ստեղծված Գանգատարկման խորհրդին:

(15.1-ին կետը լրաց. 22.11.10 N 2442-Ն)

16. Գանգատարկման հանձնաժողովի նիստերը հրավիրվում են նախագահի կողմից` ըստ անհրաժեշտության:

(16-րդ կետը խմբ. 22.11.10 N 2442-Ն)

16.1. Գանգատարկման հանձնաժողովը, հաշվի առնելով Գանգատարկման խորհրդի եզրակացությունը, այն ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է դիմում-գանգատի վերաբերյալ որոշում, եթե Գանգատարկման հանձնաժողովի կողմից քննարկման ընթացքում բացակայում են եզրակացության վերաբերյալ առարկություններ:

(16.1-ին կետը լրաց. 22.11.10 N 2442-Ն)

16.2. Եթե Գանգատարկման խորհրդի եզրակացության վերաբերյալ առկա են առարկություններ, Գանգատարկման հանձնաժողովը (անհրաժեշտության դեպքում դիմում-գանգատի վերաբերյալ որոշումների ընդունման համար սահմանված ժամկետների երկարաձգման համար հարկային մարմնի ղեկավարին ներկայացնելով միջնորդություն) գանգատի փաթեթը առաջարկությունների և հիմնավորումների հետ միասին ներկայացնում է հարկային մարմնի ղեկավարին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելու համար:

(16.2-րդ կետը լրաց. 22.11.10 N 2442-Ն)

16.3. Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ գանգատի փաթեթի քննարկման արդյունքներին համապատասխան Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատի վերաբերյալ ընդունում է որոշում:

(16.3-րդ կետը լրաց. 22.11.10 N 2442-Ն)

17. Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:

18. Գանգատարկման հանձնաժողովի նախագահը քվեարկում է վերջում: Հավասար ձայների առկայության դեպքում նախագահի ձայնը որոշիչ չէ, և եզրակացությունը համարվում է ընդունված դիմում-գանգատ ներկայացրած անձի օգտին:

(18-րդ կետը խմբ. 22.11.10 N 2442-Ն)

19. Գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է: Գանգատարկման հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել դիմում-գանգատ ներկայացրած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-գանգատ ներկայացրած անձի լիազորած անձը (մասնագետը):

20. Գանգատարկման հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Դրանց կարող է մասնակցել ցանկացած անձ, այդ թվում` զանգվածային լրատվության ներկայացուցիչները, նախապես այդ մասին Գանգատարկման հանձնաժողովին տեղեկացնելով: Գանգատարկման հանձնաժողովի նիստերը կարող են լինել դռնփակ` դիմում-գանգատ ներկայացրած անձի գրավոր միջնորդության հիման վրա Գանգատարկման հանձնաժողովի նախագահի կայացրած որոշմամբ առևտրային կամ այլ (այդ թվում` հարկային) գաղտնիք պահպանելու անհրաժեշտության դեպքում:

(20-րդ կետը լրաց. 22.11.10 N 2442-Ն)

21. Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո եռoրյա ժամկետում, Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը, բացառությամբ սույն աշխատակարգի 16.1-րդ և 16.3-րդ կետերով նախատեսված դեպքերի, երբ որոշման բնօրինակը մեկ օրվա ընթացքում տրամադրվում է դիմում-գանգատ ներկայացրած անձին, իսկ կրկնօրինակը` Գանգատարկման խորհրդին:

(21-րդ կետը լրաց. 22.11.10 N 2442-Ն)

22. Գանգատ բերելու հիմքերի և կարգի, ինչպես նաև դիմում-գանգատի քննարկման և լուծման հարցերում Գանգատարկման հանձնաժողովն ուղղորդվում է սույն աշխատակարգի 4-րդ կետում նշված իրավական ակտերով:

(22-րդ կետը փոփ. 22.11.10 N 2442-Ն)

 

6. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Գանգատների քննարկման արդյունքում որոշմամբ նախատեսված դեպքերում Գանգատարկման հանձնաժողովն իրավասու է ընդունելու որոշումների նախագծեր և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածով սահմանված որոշումները:

(23-րդ կետը լրաց. 22.11.10 N 2442-Ն)

24. Գանգատարկման հանձնաժողովը, դիմում-գանգատների քննարկման արդյունքում, իրավասու է միջնորդություն ներկայացնելու հարկային մարմնի ղեկավարին`

1) վերստուգման գործընթաց սկսելու համար.

2) հարկային ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու համար:

25. Գանգատարկման հանձնաժողովն իրավասու է օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու հարկային մարմնի ղեկավարին:

26. Գանգատարկման հանձնաժողովն ունի օրենքով սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:

27. Գանգատների վերաբերյալ Գանգատարկման հանձնաժողովի որոշումները ենթակա են կատարման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

28. Գանգատարկման հանձնաժողովի որոշումները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կարող են բողոքարկվել դատարան:

29. Անհրաժեշտության դեպքում, Գանգատարկման հանձնաժողովն իր նիստերին կարող է հրավիրել գանգատարկվող գործողություն կատարած, անգործություն դրսևորած կամ որոշում կայացրած հարկային ծառայողների:

30. Գանգատարկման հանձնաժողովի նախագահը կարող է հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել և ստանալ մասնագիտական եզրակացություն դիմում-գանգատի քննարկման համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ, այդ թվում` դատական նախադեպի (ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան որոշում) առկայության կամ բացակայության մասին:

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 22.11.10 N 2442-Ն)

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության պետի
2008 թ. հունիսի 6-ի N 07-Ն հրամանի

 

Ձ Ե Վ

 

ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏԻ

 

ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

_____________________________________________________________

(այն վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմում-գանգատը)

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

(դիմում-գանգատ բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, նրա հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում`

իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից դիմում-գանգատ բերող անձի անունը, ազգանունը և

պաշտոնը)

 

ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏ

 

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

(գանգատարկման առարկան)

_____________________________________________________________

_____________________________________________________________

(դիմում-գանգատ բերողի պահանջը)

_____________________________________________________________

(դիմում-գանգատին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը)

_____________________________________________________________

(դիմում-գանգատ կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը)

_____________________________________________________________

(դիմում-գանգատ բերող անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում`

նրա անունից դիմում-գանգատ բերող անձի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը)

 

(ձևը փոփ. 22.11.10 N 2442-Ն)

 

Ձ Ե Վ

 

ԳԱՆԳԱՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԻՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ

 

ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

_____________________________________________________________

Ք. Երևան

____ ________________ 2008 թ.

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

(դիմում-գանգատ բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, նրա հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում`

իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից դիմում-գանգատ բերող անձի անունը,

ազգանունը և պաշտոնը)

 

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

 

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

(գանգատարկման առարկան)

_____________________________________________________________

_____________________________________________________________

(դիմում-գանգատ բերողի պահանջը)

_____________________________________________________________

(Գանգատարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամանակը)

 

ՆԱԽԱԳԱՀ

___________________
(ստորագրությունը)

(ձևը փոփ. 22.11.10 N 2442-Ն)

(հավելվածը փոփ. 22.11.10 N 2442-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.09.2013, N 424-Ն 12.12.2013, N 07-Ն
22.11.2010, N 2442-Ն 25.12.2010, N 07-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան