Գլխավոր տեղեկություն
Номер
N 242-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.11.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.11.16/30(348) Հոդ.373
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
16.10.2009
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
16.10.2009
Дата вступления в силу
26.11.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 նոյեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10609380

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հոկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 242-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական դեղաբանական հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը լրացնել նոր` 46-րդ, 47-րդ և 48-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

 

46.

Շների ժանտախտ, պարաինֆլուենցիա, լեպտոսպիրոզ, ադենովիրուսային, պարվովիրուսային հիվանդությունների նկատմամբ` «Դուրամոնե Մաքս 5/4Լ» (Duramune Max 5/4 L) պատվաստանյութ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Ֆորթ Դոջ Անիմալ Հելթ»

47.

Կատաղություն հիվանդության նկատմամբ` «Ռաբվակ 1»
(Rabvac 1) պատվաստանյութ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Ֆորթ Դոջ Անիմալ Հելթ»

48.

Կատուների ռինոտրախեիտ, կալիցի ինֆեկցիա, լեյկոպենիա, խլամիդիոզ հիվանդությունների նկատմամբ «Ֆել-Օ-Վաքս IV+ Կալիցիվաքս» (Fel-O-Vax IV+ Calicivax) պատվաստանյութ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Ֆորթ Դոջ Անիմալ Հելթ»

 

2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:

 

Նախարար

Գ. Ալավերդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան