Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-163-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
09.06.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.06.2022
Дата вступления в силу
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 3-րդ մասում «հանված» բառը փոխարինել «վերացված» բառով, «արդարացնող» բառը՝ «ռեաբիլիտացնող» բառով, իսկ «իրականացվում է» բառերը՝ «հարուցված է» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «արդարացնող» բառը փոխարինել «ռեաբիլիտացնող» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասում և 40.1-ին հոդվածի 12-րդ մասում «որոշման» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի «որոշման» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով.

2) 6-րդ մասի «գործի հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու» բառերով, «գործի վարույթը» բառերը՝ «քրեական վարույթը» բառերով, իսկ «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի «որոշման» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով.

2) 7-րդ մասի «գործի հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու» բառերով, «գործի վարույթը» բառերը՝ «քրեական վարույթը» բառերով, իսկ «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 40.1-ին հոդվածի 11-րդ մասում «գործի հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու» բառերով, «գործի վարույթը» բառերը՝ «քրեական վարույթը» բառերով, իսկ «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 27

Երևան
ՀՕ-163-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան