«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2007 թվականի N 598-Ն
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սննդամթերքի և սննդային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն կարգով սահմանվում են սննդամթերքի և սննդային հավելումների անվտանգության պետական վերահսկողության իրականացման ընթացքում սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում փորձաքննության համար նմուշառման կարգը, ինչպես նաև նմուշների հաշվառմանը և պահմանը ներկայացվող պահանջները:
2. Սույն կարգը ենթակա է կիրառման` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` պետական վերահսկողության մարմին), սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում գործառույթներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում լիազորված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա) կողմից:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`
ընտրանք՝ արտադրանքի միավորներ կամ մասեր (այսուհետ` նմուշներ կամ փորձանմուշներ), որոնք ընտրված են վերահսկվող խմբաքանակից կամ արտադրանքի հոսքից` վերահսկողության և սահմանված պահանջներին համապատասխանության մասին եզրակացություն տալու համար.
ընտրանքի ծավալ՝ ընտրանքը կազմող նմուշների թիվը կամ քանակը.
պահեստային նմուշ՝ արտադրանքը տնօրինողի ցանկությամբ ընտրանքի ծավալից առանձնացված նմուշ, որը ծածկագրված, կապարակնքված կամ դրոշմակնքված հանձնվում է արտադրանքը տնօրինողին:
III. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
4. Նախքան նմուշառումը պետական վերահսկողության մարմնի տեսուչի կողմից տնտեսավարողին տեղեկացվում է փորձաքննության համար նմուշների ընտրության կարգի, նմուշների քանակի, պահեստային նմուշ ստանալու իրավունքի, նորմատիվ փաստաթղթերի, որոնց հիման վրա կատարվում է նմուշառումը, ինչպես նաև լաբորատոր փորձաքննության գործընթացում նմուշների հետ վարվելու կարգի ու փորձարկումների կատարման պայմանների մասին:
5. Պետական վերահսկողության իրականացման նպատակով խմբաքանակից կամ արտադրանքի հոսքից նմուշներն ընտրվում են տվյալ սննդամթերքի կամ սննդային հավելումների տեխնիկական կանոնակարգերով, այլ իրավական ակտերով կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված՝ տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակությանը համապատասխան քանակով:
6. Նմուշառման տարաները և դրանց կափարիչները, ինչպես նաև կապարակնքման նպատակով օգտագործվող փաթեթավորող նյութերը պետք է պատրաստված լինեն պահման ու փոխադրման ժամանակ նմուշները փոփոխություններից պաշտպանող նյութերից, որոնք կարող են ազդել հետազոտությունների արդյունքների վրա: Դրանք պետք է պատրաստված լինեն սննդամթերքի հետ շփման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրված նյութերից:
7. Ընտրանքի ծավալը կազմող յուրաքանչյուր նմուշին տրվում է ծածկագիր, որը փակցվում կամ կցվում է նմուշին, իսկ նմուշները կապարակնքվում կամ դրոշմակնքվում են:
8. Փորձաքննության համար նմուշառումը, նմուշների ծածկագրումը, կապարակնքումը կամ դրոշմակնքումը և նմուշառման ակտի ձևակերպումն իրականացնում է պետական վերահսկողության մարմնի տեսուչը` սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող` տնտեսավարող սուբյեկտի լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ:
9. Նմուշառման ընթացքում պետական վերահսկողության մարմնի տեսուչի կողմից կազմվում է նմուշառման ակտ (N 1 ձև), որում ներառվում են`
1) սննդամթերքի կամ սննդային հավելման անվանումը,
2) նմուշառման վայրը, թվականը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) և ժամը,
3) արտադրող երկրի, արտադրող կազմակերպության կամ մատակարարի (վաճառողի) անվանումները, սննդամթերքի կամ սննդային հավելման պահման տեղը և պայմանները,
4) նմուշառում իրականացնող անձի պաշտոնը, անունը, ազգանունը,
5) արտադրող կազմակերպության կամ արտադրանքն իրացնող, պահող կամ փոխադրող կազմակերպության ներկայացուցիչների պաշտոնները, անունները, ազգանունները, որոնց ներկայությամբ իրականացվում է նմուշառումը,
6) արտադրանքի արտադրման, պահման և (կամ) պիտանիության ժամկետը,
7) արտադրանքի խմբաքանակի համարը և քանակը (զանգվածը, ծավալը),
8) ընտրված նմուշների, այդ թվում` պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը (զանգվածը, ծավալը),
9) տվյալ սննդամթերքի կամ սննդային հավելման ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը:
10. Սննդամթերքի կամ սննդային հավելումների նմուշները պետք է պահել և փոխադրել կոնկրետ սննդամթերքի կամ սննդային հավելումների տեխնիկական կանոնակարգերով, այլ իրավական ակտերով կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով նախատեսված պայմաններում:
11. Սննդամթերքի կամ սննդային հավելումների նմուշառումը, պահումը և փոխադրումը ճիշտ կատարելու համար պատասխանատու է նմուշառող պետական վերահսկողության մարմնի տեսուչը:
12. Սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող` տնտեսավարող սուբյեկտները փորձաքննության համար վերցվող նմուշները տրամադրում են անվճար, իսկ նմուշների տեղափոխման և լաբորատոր փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են պետական վերահսկողության մարմնի միջոցների հաշվին:
13. Նույն տնտեսավարող սուբյեկտի` փորձաքննության համար արտադրանքի նույն խմբաքանակից կրկնակի նմուշառումը կատարվում է պետական վերահսկողության մարմնի միջոցների հաշվին:
14. Պահեստային նմուշը փորձաքննության է ուղարկվում ուղեկցող նամակով (N 2 ձև), իսկ փոխադրման և լաբորատոր փորձաքննության ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին:
15. Պետական վերահսկողության նպատակով կատարված փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
IV. ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
16. Պետական վերահսկողության մարմնի տեսուչը փորձաքննության նպատակով ընտրված նմուշներն ուղեկցող նամակով (N 2 ձև) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում լիազորված լաբորատորիա:
17. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխանության գնահատման ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված լաբորատորիաների ցանկը տրամադրում է սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մարմնին:
18. Փորձանմուշներն ընդունում է լաբորատորիայի ներկայացուցիչը, որն ստուգում է`
1) ուղեկցող նամակի առկայությունը,
2) փաթեթավորման պահպանվածությունը,
3) ծածկագրի և կապարակնիքի կամ դրոշմակնիքի առկայությունը,
4) ընտրված նմուշների քանակի համապատասխանությունն արտադրանքի և նմուշառման նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:
19. Եթե լաբորատորիայի ներկայացուցիչը հայտնաբերում է, որ նմուշառումը կատարվել է սույն կարգի 18-րդ կետի պահանջների խախտմամբ, ապա նմուշները չեն ընդունվում և վերադարձվում են` գրավոր հիմնավորմամբ:
V. ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
20. Պետական վերահսկողության մարմինը փորձարկման նպատակով ընդունված արտադրանքի նմուշները (N 3 ձև) և լաբորատորիան (N 7 ձև) հաշվառում են առանձին գրանցամատյաններում:
21. Փորձարկվող նմուշների պահման ժամկետը պետք է համապատասխանի արտադրանքի պիտանիության ժամկետին, որը լրանալուց հետո նմուշները դուրս են գրվում և ոչնչացվում:
22. Փորձարկումների ավարտից հետո փորձարկման գործընթացում օգտագործված նմուշները կամ դրանց մնացորդները, ինչպես նաև փորձարկման չենթարկված նմուշները, որոնք հետագայում կարող են օգտագործվել, պետական վերահսկողության մարմնի միջոցով վերադարձվում են տնտեսավարողին` կազմելով նմուշների վերադարձման ակտ (N 4 ձև):
23. Այն դեպքում, երբ փորձարկման ժամանակ նմուշները ծախսվել են կամ հետագայում իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, կամ լրացել է դրանց պիտանիության ժամկետը, կազմվում է նմուշների դուրսգրման ակտ (N 5 ձև):
VI. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
24. Պետական վերահսկողության նպատակով ընտրված սննդամթերքի կամ սննդային հավելումների նմուշները փորձարկվում են սննդամթերքի կամ սննդային հավելումների տեխնիկական կանոնակարգով կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին (փորձարկման մեթոդներին) համապատասխան:
25. Եթե լաբորատորիան հնարավորություն չունի իրականացնելու արտադրանքի առանձին ցուցանիշների փորձարկումներ, ապա այդ դեպքում արտադրանքի տվյալ ցուցանիշների փորձարկումները կարող են կատարվել այլ լաբորատորիաներում:
26. Լաբորատորիան 5-օրյա ժամկետում վերցված նմուշների փորձարկման արդյունքների մասին կազմում է փորձարկման արձանագրություն (N 6 ձև)` երեք օրինակից, որից երկու օրինակն ուղարկվում է պետական վերահսկողության մարմին, իսկ երրորդ օրինակը մնում է լաբորատորիայում:
27. Փորձարկման արձանագրությունն ստորագրում են փորձարկում կատարողները և լաբորատորիայի ղեկավարը: Փորձարկման արձանագրությունը վավերացվում է լաբորատորիայի կնիքով:
28. Փորձարկման արձանագրության յուրաքանչյուր էջ պարտադիր համարակալվում է` նշելով էջի և արձանագրության համարները:
29. Փորձարկման արձանագրության մեջ ուղղում կամ լրացում չի կատարվում, այլ կազմվում է նոր արձանագրություն, որը, որպես հավելված, կցվում է փորձարկման արձանագրությանը:
30. Պետական վերահսկողության մարմնի տեսուչը փորձարկման արձանագրություններն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում դրա մեկ օրինակը հանձնում է փորձարկման նմուշ տրամադրած տնտեսավարող սուբյեկտին:
31. Պետական վերահսկողության մարմինը և լաբորատորիան փորձարկման արձանագրությունները և ելակետային տվյալներ, հաշվարկներ ու ստացված տվյալներ պարունակող փաստաթղթերը պահում են չորս տարի ժամկետով:
VII. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
32. Անվտանգության ցուցանիշներից նույնիսկ մեկի վերլուծության բացասական արդյունքների դեպքում բացասական արդյունքների մասով անցկացվում է կրկնակի փորձարկում` նույն խմբաքանակից վերցված ընտրանքի ծավալից: Կրկնակի փորձարկումների արդյունքները, այդ թվում` նաև բացասականները, վերջնական են և տարածվում են ամբողջ խմբաքանակի վրա, որից ընտրված է նմուշը:
33. Ձկան հսկվող նմուշում մարդու համար վտանգավոր ճիճուների կենդանի թրթուրներ (նույնիսկ մեկ օրինակի դեպքում) հայտնաբերելիս` արտադրանքը մակաբուծական կրկնակի հետազոտման չի ենթարկվում, և արդյունքը համարվում է վերջնական:
34. Արտադրանքի ապրանքային տեսքը փչացնող, բայց մարդու համար վտանգ չներկայացնող մակաբույծներին վերաբերող մակաբուծական հետազոտման բացասական արդյունքների դեպքում իրականացվում է ընտրանքի միևնույն ծավալի կրկնակի հետազոտում:
35. Կրկնակի հետազոտման արդյունքները գումարվում են սկզբնական արդյունքներին, և այդ գումարային արդյունքը տարածվում է ամբողջ խմբաքանակի վրա:
VIII. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ԸՆՏՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ
36. Արտադրանքի նմուշառման մեթոդներն ու ընտրանքի ծավալը սահմանող իրավական ակտերն են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Կենդանական սպանդից գոյացած մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2319-Ն որոշումը,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին» N 1416-Ն որոշումը,
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2305-Ն որոշումը:
37. Արտադրանքի նմուշառման մեթոդներն ու ընտրանքի ծավալը սահմանող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ցանկը`
NN |
Ստանդարտացման նորմատիվ |
Ստանդարտի անվանումը |
Արտադրանքի տեսակը կամ խումբը, |
1 |
2 |
3 |
4 |
1. |
ԳՕՍՏ 7269 |
Միս. Նմուշառման մեթոդներ և թարմության |
կենդանական սպանդի միս և ենթամթերք |
2. |
ԳՕՍՏ 7702.0 |
Թռչնամիս. Նմուշառման մեթոդներ. Որակի |
թռչնամիս |
3. |
ԳՕՍՏ 9792 |
Երշիկեղեն և արտադրանք՝ խոզի, ոչխարի, |
երշիկեղեն և մսամթերք՝ |
4. |
ԳՕՍՏ 7631 |
Ձուկ, ծովային կաթնասուններ և անողնաշարավորներ |
ձուկ, ծովային կաթնասուններ և |
5. |
ՏՊ - ՀՍՏ-182-99 |
Ձու` հավի սննդային. Տեխնիկական |
ձու` հավի սննդային |
6. |
ԳՕՍՏ 30364.0 |
Ձվամթերք. Նմուշառման մեթոդներ և |
ձվամթերք, սննդի մեջ |
7. |
ԳՕՍՏ 19792 |
Մեղր` բնական. Տեխնիկական պայմաններ |
մեղր` բնական |
8. |
ԳՕՍՏ 3622 |
Կաթ և կաթնամթերք. Նմուշառում և դրանց |
վերամշակված կաթ և կաթնամթերք |
9. |
ԳՕՍՏ 13928 |
Մթերվող կաթ և սերուցք. Ընդունման կանոններ, |
մթերվող կաթ և սերուցք |
10. |
ԳՕՍՏ 26809 |
Կաթ և կաթնամթերք. Ընդունման կանոններ. |
կաթ և կաթնամթերք |
11. |
ԳՕՍՏ 30004.2 |
Մայոնեզներ. Ընդունման կանոններ և |
մայոնեզներ |
12. |
ԳՕՍՏ 976 |
Մարգարին և ճարպեր` խոհարարական, |
մարգարին և ճարպեր (խոհարարական |
13. |
ԳՕՍՏ 5471 |
Բուսական յուղեր. Ընդունման կանոններ |
սննդային և տեխնիկական |
14. |
ԳՕՍՏ 27668 |
Ալյուր և թեփ. Ընդունում և |
ալյուր և թեփ |
15. |
ԳՕՍՏ 5667 |
Հաց և հացաբուլկեղեն. Ընդունման կանոններ, |
հաց, բուլկեղեն, համեղուն և |
16. |
ԳՕՍՏ 5904 |
Հրուշակեղեն. Ընդունման կանոններ, նմուշառման |
հրուշակեղեն |
17. |
ԳՕՍՏ 28483 |
Հացաթխման չորացրած դրոժներ. |
հացաթխման չորացրած դրոժներ |
18. |
ՀՍՏ 33-94 |
Հաց և հացաբուլկեղեն |
հաց և հացաբուլկեղեն |
19. |
ԳՕՍՏ 14849 |
Մակարոնեղեն. Ընդունման կանոններ |
մակարոնեղեն |
20. |
ԳՕՍՏ 8756.0 |
Պահածոյացված սննդամթերք. Նմուշառում և |
պահածոյացված սննդամթերք |
21. |
ԳՕՍՏ 26313 |
Մրգերի և բանջարեղենի վերամշակումից |
մրգերի և բանջարեղենի |
22. |
ԳՕՍՏ 26312.1 |
Ձավարեղեն. Ընդունման կանոններ և |
ձավարեղեն |
23. |
ԳՕՍՏ 13586.3 |
Հացահատիկ. Ընդունման կանոններ և |
մթերվող և առաքվող հացահատիկ |
24. |
ԳՕՍՏ 7194 |
Թարմ կարտոֆիլ. Ընդունման կանոններ |
թարմ կարտոֆիլ |
25. |
ԳՕՍՏ 31003 |
Հացահատիկային կուլտուրաներ. |
հացահատիկային կուլտուրաներ |
26. |
ԳՕՍՏ ԻՍՕ 2170 |
Հացահատիկային և լոբազգի կուլտուրաներ. |
հացահատիկային և լոբազգի |
27. |
ԳՕՍՏ 31220 |
Կանաչ սուրճ. Նմուշների նախապատրաստում` |
կանաչ սուրճ |
28. |
ԳՕՍՏ 15113.0 |
Սննդային խտանյութեր. Ընդունման կանոններ, |
սննդային խտանյութեր |
29. |
ԳՕՍՏ 29050 |
Համեմունքներ. Սև և սպիտակ պղպեղ. |
համեմունքներ` պղպեղից |
30. |
ԳՕՍՏ 17594 |
Դափնետերև` չոր. Տեխնիկական |
դափնետերև |
31. |
ԳՕՍՏ 13685 |
Կերակրի աղ. Փորձարկման մեթոդներ |
կերակրի աղ |
32. |
ԳՕՍՏ 13979.0 |
Ժմեխ, շրոտ և մանանեխի փոշի. |
յուղատու սերմերի վերամշակումից |
33. |
ԳՕՍՏ 11293 |
Ժելատին. Տեխնիկական պայմաններ |
ժելատին |
34. |
ԳՕՍՏ 1936 |
Թեյ. Ընդունման կանոններ և |
սև, կանաչ, դեղին և այլ թեյեր |
35. |
ԳՕՍՏ 30145 |
Եթերայուղեր և եթերայուղային արտադրանք. |
եթերայուղեր և եթերայուղային |
36. |
ԳՕՍՏ 6687.0 |
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրանք. |
ոչ ալկոհոլային խմիչքների |
37. |
ԳՕՍՏ 23268.0 |
Ջրեր` հանքային խմելու բուժիչ, |
շշալցված բնական հանքային |
38. |
ԳՕՍՏ 12569 |
Շաքար. Ընդունման կանոններ և |
շաքարավազ, ռաֆինացված շաքար |
39. |
ԳՕՍՏ 12786 |
Գարեջուր. Ընդունման կանոններ |
գարեջուր |
40. |
ՀՍՏ 179-99 |
Գինեգործական արտադրանք. |
գինեգործական արտադրանք |
41. |
ԳՕՍՏ Ռ 52472 |
Օղիներ և հատուկ օղիներ. |
օղիներ և հատուկ օղիներ |
42. |
ԳՕՍՏ 4828 |
Լիկյոր-օղու արտադրանք. Ընդունման |
լիկյոր-օղու արտադրանք |
43. |
ԳՕՍՏ 5964 |
Սպիրտ` էթիլային. Ընդունման կանոններ |
էթիլային սպիտ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
_________________________________________________________ |
ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏ N ___
____ ___________200 թ.
____________________________________________________________ ում (վայրը, որտեղ կատարվում է ընտրանքը) |
ես` վերահսկողության մարմնի ներկայացուցիչ ________________________________ , (անունը, ազգանունը) |
(տնտեսվարողի անվանումը) |
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
նպատակով ընտրել եմ արտադրանքի նմուշներ` ________________________________ |
____________________________________ նորմատիվ փաստաթղթին համապատասխան: (նորմատիվ փաստաթղթի անվանումը, նշագիրը) |
Արտադրանքն ստացված է ըստ __________________________________________ (ապրանքատրանսպորտային բեռնագրի, անդորրագրի կամ |
______________________________________________________________ պայմանագրի համարը, թվականը) |
Արտադրող ______________________________________________________ (երկիրը, կազմակերպությունը, գտնվելու վայրը) |
Մատակարար ____________________________________________________ (երկիրը, կազմակերպությունը, գտնվելու վայրը) |
Պահման տեղը և պայմանները __________________________________________ |
_____________________________________________________________ |
_____________________________________________________________ |
Փաթեթավորումը, ապրանքանշումը և մակնշումը ______________________________ |
_____________________________________________________________ |
_____________________________________________________________ |
Զգայորոշման ցուցանիշների ստուգման (արտաքին զննման) արդյունքները ______________ |
_____________________________________________________________ |
_____________________________________________________________ |
_____________________________________________________________ |
Արտադրանքի |
Չափի |
Խմբա- |
Խմբա- |
Պատ- |
Պիտա- |
Փորձարկման |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Պետական վերահսկողության մարմնի ներկայացուցիչ |
__________________ |
___________________ |
Տնտեսավարողի ներկայացուցիչ |
|
|
Ձև N 2
________________________________________________________ |
ՆՄՈՒՇՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՆԱՄԱԿ N ___
____ ___________200 թ.
___________________________ |
_____________________ |
Արտադրանքի փորձաքննության համար խնդրում եմ _____________________________ (փորձարկման լաբորատորիայի |
_________________________________________ ում կատարել համապատասխան անվանումը, գրանցման համարը և թվականը) |
____________________________________________ ին ընտրված` ստորև նշված (նմուշառման նորմատիվ փաստաթղթի նշագիրը) |
արտադրանքի նմուշների փորձարկումներ:
Արտադրանքի |
Արտադրանքի |
Չափի |
Նմուշի |
Ցուցանիշներ, ըստ որոնց պետք է կատարել |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Վճարումը երաշխավորում եմ:
Պետական վերահսկողության մարմնի | ||
___________ տեսչության պետ |
|
|
Ձև N 3
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ
NN |
Պետական |
Արտադրանքի |
Արտադրանքի |
Արտադրանքի |
Արտադրանքի |
Փորձարկումների |
Արտադրանքի |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև N 4
__________________________________________________________ |
ՆՄՈՒՇՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԱԿՏ N ___
____ ___________ 200 թ.
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ |
_______________ |
________________ |
Ես` _______________________________________________________________ , (հանձնող մարմնի անվանումը, հանձնողի պաշտոնը, անունը, ազգանունը) |
ստացող ____________________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) |
_____________________________________________________ ին վերադարձրել եմ |
________________________________________________________ ի նմուշները` (արտադրանքի անվանումը) |
_________________________ քանակով: |
Հանձնել է` |
________________ |
____________________ |
Ստացել է` |
|
|
Ձև N 5
__________________________________________________________ |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ |
______________ |
______________ |
ՆՄՈՒՇՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԱԿՏ N ___
____ ___________ 200 թ.
_____________________________________________________________ (արտադրանքի անվանումը, ուղեկցող նամակի համարը, փորձարկվող նմուշների քանակը) |
_____________________________________________________________ |
_____________________________________________________________ |
Նմուշների վիճակը փորձարկումից հետո ____________________________________ |
_____________________________________________________________ |
Նշված նմուշների պիտանիության ժամկետները լրացել են, և (կամ) փորձարկումների ժամանակ արտադրանքի փորձարկվող նմուշները դարձել են օգտագործման համար ոչ պիտանի (ընդգծել) (հիմքը` փորձարկման արձանագրություն N_____ , 200 թ. դրությամբ) և ենթակա են դուրսգրման:
Փորձարկման լաբորատորիայի ներկայացուցիչներ |
|
|
|
| |
|
|
Ձև N 6
__________________________________________________________ |
|
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ | |
Ղեկավար ________________________ | |
________________________ |
______________ |
______________ |
ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ___
____ ___________ 200 թ.
Արտադրանքի անվանումը ____________________________________________ (տիպը, տեսակը, մակնիշը և այլն) |
____________________________________________________________ (արտադրանքի ծածկագիրը) |
Տեղեկություններ նորմատիվ փաստաթղթի մասին ______________________________ (նորմատիվ փաստաթղթի անվանումը և նշագիրը) |
_____________________________________________________________ |
Փորձարկվող նմուշների քանակը ________________________________________ (քանակը և նմուշների համարները) |
_____________________________________________________________ |
Նմուշների ստացման թվականը _________________________________________ |
Նմուշները փորձարկման ներկայացնողը ____________________________________ (ներկայացնող մարմնի անվանումը և գտնվելու վայրը, |
_____________________________________________________________ ուղեկցող նամակի համարը և թվականը) |
Փորձարկումների կատարման վայրը* ______________________________________ |
_____________________________________________________________ |
Արձանագրություն N ______ , Էջ` _______ |
Փորձարկումների արդյունքները`
NN |
Նմուշի |
Ցուցա- |
Ցուցանիշի |
Փոր- |
Չափի |
Ցուցանիշի |
Եզրակա- | |
ըստ |
փաս- | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Եզրակացություն _________________________________________________ ի (արտադրանքի անվանումը) |
փորձարկման նմուշները համապատասխանում են (չեն համապատասխանում) _____________ |
(նորմատիվ փաստաթղթի անվանումը, նշագիրը և կետերի համարները) |
պահանջներին` ըստ** _______________________________________________ |
_____________________________________________________________ |
* Լրացվում է այն դեպքում, երբ փորձարկումները կատարվում են փորձարկման լաբորատորիայի տարածքից դուրս:
** Լրացվում է այն դեպքում, երբ փորձարկումների արդյունքները բացասական են:
Արձանագրությունը կազմված է _________ էջից, __________ օրինակով:
Պատասխանատու կատարողներ |
|
|
______________ |
______________ |
Փորձարկման լաբորատորիայի ղեկավար |
______________ |
______________ |
Սույն փորձարկման արձանագրությունը չի կարելի մասնակիորեն արտատպել կամ վերարտադրել` առանց պետական վերահսկողության մարմնի և փորձարկման լաբորատորիայի գրավոր թույլտվության:
Ձև N 7
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՍՏԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ
NN |
Պետական |
Արտադրանքի |
Արտադրանքի |
Արտադրանքի |
Արտադրանքի |
Փորձարկումների |
Արտադրանքի |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|