041.0731.16.12.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 1998 թվականի N 731
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մարտի 6-ի «Որդեգրման գործերով հանձնաժողովի մասին» N 67 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը` որդեգրման գործերով հանձնաժողովի կազմի մասով.
բ) որոշմամբ հաստատված որդեգրման գործերով հանձնաժողովի կանոնադրության 6-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն է»:
2. Հաստատել որդեգրման գործերով հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):
3. Հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում քննության առնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների որդեգրման հանձնելու, խնամակալության և հոգաբարձություն նշանակելու մասին հայեցակարգը, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը և ներկայացնել առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
որդեգրման գործերով հանձնաժողովի
Դ. Հարությունյան | - | ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Մարտիրոսյան | - | ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Հ. Նիկողոսյան | - | ՀՀ առողջապահության նախարար |
Է. Ղազարյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարար |
Հ. Հարությունյան | - | ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Բայբուրդյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Կ. Հայրապետյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(կազմը փոփ. 19.07.99 N 436)