Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-209-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2012-01.07.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.29/69(803) Հոդ.1599
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.12.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.12.2010
Дата вступления в силу
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է արտոնագրային վճարի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վճարողների շրջանակը, արտոնագրային վճարի չափը և վճարման կարգը:

 

 Հոդված 2. Արտոնագրային վճարի հասկացությունը

 

1. Արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար եկամտահարկին և իրավաբանական անձի համար շահութահարկին և (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է:

2. Արտոնագրային վճարի գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով:

(2-րդ հոդվածը լրաց. 07.12.11 ՀՕ-314-Ն)

 

 Հոդված 3. Հարկային արտոնությունների կասեցումը

 

Արտոնագրային վճար վճարողների համար սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են եկամտահարկի (շահութահարկի) և ԱԱՀ-ի գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հարկվող եկամուտը որոշելիս հաշվի չեն առնվում համախառն եկամտից նվազեցումները:

(3-րդ հոդվածը լրաց. 07.12.11 ՀՕ-314-Ն)

 

 Հոդված 4. Արտոնագրային վճար վճարողները

 

1. Հայաստանի Հանրապետությունում արտոնագրային վճար վճարող են համարվում, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքում, իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով դիմում-հայտարարություն ներկայացրած և սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պայմանները բավարարող`

1) բացառապես սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք.

2) բացառապես սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելվածներ N 1-ում և N 2-ում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք:

1.1. Սույն օրենքի անբաժանելի մասը կազմող N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները համարվում են արտոնագրային վճար վճարողներ: Սույն օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար արտոնագրային վճարի հարկման օբյեկտները, արտոնագրային վճարի հաշվարկման ու վճարման կարգը և ժամկետները սահմանվում են սույն օրենքի անբաժանելի մասը կազմող N 8 հավելվածով:

2. Արտոնագրային վճար վճարող կարող են համարվել այն ֆիզիկական անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6,0 մլն դրամը:

3. Արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք`

1) որոնք իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.

2) որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային տեսչություն դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվան նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին իրականացրել են Հայաստանի Հանրապետություն «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.

3) որոնք առևտրական գործունեություն են իրականացնում խանութում, Երևանում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող կրպակում (տաղավարում).

4) որոնք հանդիսանում են համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.

5) որոնց պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.

6) որոնց գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է մեկից ավելի վայրում.

7) որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային տեսչություն դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ ունեն 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը):

4. Սույն օրենքի իմաստով վայր են համարվում ֆիզիկական անձի գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման վայրերը, եթե դրանցում չեն իրականացվում սույն օրենքի հավելվածներով սահմանված գործունեության տեսակները:

5. Սույն օրենքի 5-8-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում սույն օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարողների նկատմամբ:

(4-րդ հոդվածը լրաց. 07.12.11 ՀՕ-314-Ն)

 

 Հոդված 5. Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելը և հաշվառվելը

 

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ տարվա որևէ ժամանակահատվածում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 3-ում սահմանված ձևով դիմում-հայտարարություն` տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում, որտեղ նշում են`

1) արտոնագրային վճար վճարողի`

ա. անունը և ազգանունը,

բ. անձնագրային տվյալները,

գ. սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում).

2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.

3) գործունեության իրականացման`

ա. տեսակը (տեսակները),

բ. վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատերերը տվյալ տարվա որևէ ժամանակահատվածում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 4-ում սահմանված ձևով դիմում-հայտարարություն` տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում, որտեղ նշում են`

1) արտոնագրային վճար վճարողի`

ա. անունը և ազգանունը,

բ. պետական գրանցման վկայականի համարը,

գ. հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).

2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.

3) գործունեության իրականացման`

ա. տեսակը (տեսակները),

բ. վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):

3. Դիմում-հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին տրվում է ՀՎՀՀ «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

4. ՀՎՀՀ տրամադրելու օրն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող և ստանում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ում սահմանված ձևի արտոնագիրը:

5. Դիմում-հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող և ստանում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 6-ում սահմանված ձևի արտոնագիրը:

6. Յուրաքանչյուր ֆիզիկական անձին յուրաքանչյուր ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) համար տրվում է մեկ արտոնագիր:

7. Որևէ ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձին այդ ժամանակահատվածը ամբողջությամբ կամ մասնակի ներառող ժամանակահատվածի համար նոր արտոնագիր (եռամսյակային, կիսամյակային, 9 ամսվա, տարեկան) չի տրամադրվում:

 

 Հոդված 6. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտը և չափը

 

1. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտ են համարվում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ում և N 2-ում ընդգրկված գործունեության տեսակները, որոնց իրականացման արդյունքում ֆիզիկական անձն ստացել է կամ նպատակ է ունեցել ստանալ եկամուտ:

2. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ում և N 2-ում սահմանված եռամսյակային չափերից ելնելով: Սույն օրենքի հավելված N 2-ում սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի եռամսյակային չափերը որոշվում են մեկ միավորի արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափի և արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծության արտադրյալով:

3. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի եռամսյակային չափի և տվյալ գործունեության տեսակի համար տվյալ արտոնագրում նշված ժամանակահատվածում ներառված եռամսյակների թվի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:

4. Ընթացիկ տարում սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելու, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձինք`

1) դադարում են համարվել արտոնագրային վճար վճարող և այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջը չեն կարող հանդիսանալ արտոնագրային վճար վճարող.

2) այդ պահից մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար հարկերը հաշվարկում և վճարում են անհատ ձեռնարկատերերի համար օրենքով սահմանված ընդհանուր կարգով` այդ չափը գերազանցող մասով (բացառությամբ` հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվարկման և հարկային վնասների փոխանցման դրույթների):

5. Ընթացիկ տարում սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելու, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը`

1) դադարում են համարվել արտոնագրային վճար վճարող և այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջը չեն կարող հանդիսանալ արտոնագրային վճար վճարող.

2) այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի համար հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով` այդ չափը գերազանցող մասով:

6. Ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում տվյալ տարվա եկամտահարկի և (կամ) ԱԱՀ-ի գումարներից և չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը), ինչպես նաև հաշվի չեն առնվում արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակաշրջանում ձեռքբերումների գծով կատարված ծախսերը և վճարված (վճարվող) ԱԱՀ-ի գումարները:

 

 Հոդված 7. Արտոնագրային վճար վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը, այլ հարկերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարումը

 

1. Արտոնագրային վճար վճարողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում:

2. Արտոնագրային վճար վճարողները չեն հանդիսանում հարկային գործակալներ` արտոնագրային վճար վճարողներից եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց վրա տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված դրույթները:

3. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով անհատ ձեռնարկատեր հանդիսացող արտոնագրային վճար վճարողների վրա` արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց եկամուտներ վճարվելու դեպքում, տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները:

4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարողների կողմից կազմակերպություններին, արտոնագրային վճար վճարող չհանդիսացող անհատ ձեռնարկատերերին և նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում վերջիններս որպես`

1) հարկային գործակալ եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկը պահում (գանձում) են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով.

2) գործատու պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

5. Արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ միայն վճարողի կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարելու դեպքում (հաշվի առնելով արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը), որն արտոնագիրն ստանալիս վճարողի կողմից կարող է վճարվել իր հայեցողությամբ և որն արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածի համար հանդիսանում է պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորության վերջնական գումար:

6. Արտոնագրային վճար վճարողների վրա այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով չեն տարածվում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված դրույթները:

7. Արտոնագրային վճար վճարողները հարկային մարմիններ օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում (բացառությամբ` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի):

 

 Հոդված 8. Արտոնագրային վճարի վճարման կարգը և ժամկետները

 

Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում նշված դեպքում պարտադիր սոցիալական ապահովության վճարները վճարում են արտոնագիրն ստանալիս:

 

 Հոդված 9. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պայմանը խախտելու դեպքում արտոնագրային վճար վճարողները կրում են չգրանցված վարձու աշխատող պահելու դեպքում գործատուների համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

2. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվությունը:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները հարկային մարմիններ չներկայացնելու դեպքում արտոնագրային վճար վճարողները կրում են տեղեկությունները հարկային մարմիններ չներկայացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

4. Արտոնագրային վճար վճարողի կողմից` տվյալ արտոնագրում չնշված և սույն օրենքի N 1 և N 2 հավելվածներում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է գործունեության այդ տեսակի (տեսակների) և ժամանակահատվածի համար սույն օրենքով սահմանված արտոնագրային վճարը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով հաշվարկված տույժերի հետ միասին:

5. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող արտոնագրային վճար վճարողի կողմից սույն օրենքի N 1 և N 2 հավելվածներում չնշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու փաստը հարկային մարմնի կողմից արձանագրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերն այդ գործունեությամբ զբաղվելու պահից մինչև ընթացիկ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի համար հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հաշվի առնելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները:

6. Սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակների մասով գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար արտոնագրում նշված արտոնագրային վճարի ելակետային տվյալի մեծությունը հարկային մարմնի կողմից փաստացի արձանագրված ելակետային տվյալի մեծությունից պակաս լինելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է տվյալ ժամանակաշրջանի համար պակաս վճարված արտոնագրային վճարը և տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի 50 տոկոսի չափով: Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է տվյալ ժամանակաշրջանի համար պակաս վճարված արտոնագրային վճարը և տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի գումարի չափով:

7. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` ապօրինի գործունեության համար «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տուգանքի չափով:

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.12.11 ՀՕ-314-Ն)

 

 Հոդված 10. Օրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունների հետ:

 

 Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-247-Ն օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-209-Ն

 

 

Հավելված N 1
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

Ց Ա Ն Կ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ

 

NN

Գործունեության տեսակները

Եռամսյակային արտոնագրային վճարի չափը` ըստ բնակավայրերի (հազ. դրամ)

ք. Երևան

մարզկենտ-
րոններ

այլ քա-ղաքներ

հեռավոր և սահմանա-
մերձ

այլ վայրեր

1.

Բնակչության պատվերով կատարվող`

20,0

7,5

6,0

0,9

3,0

1.1

կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

 

 

 

 

 

1.2

հագուստի արտադրություն և նորոգում

 

 

 

 

 

1.3

գլխարկների արտադրություն և նորոգում

 

 

 

 

 

1.4

գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում

 

 

 

 

 

1.5

փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում

 

 

 

 

 

1.6

ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում

 

 

 

 

 

1.7

համակարգչային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում

 

 

 

 

 

1.8

հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

 

 

 

 

 

1.9

տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

 

 

 

 

 

 1.10

այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

 

 

 

 

 

2.

Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում

20,0

7,5

6,0

0,9

3,0

3.

Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռք- բերման այլ դասընթացներ

20,0

7,5

6,0

0,9

3,0

4.

Լեզուների ուսուցման դասընթացներ

30,0

12,0

9,0

1,2

4,5

5.

Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

45,0

15,0

12,0

1,8

6,0

6.

Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն

20,0

7,5

6,0

0,9

3,0

7.

Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն

20,0

7,5

6,0

0,9

3,0

8.

Ստեղծագործական գործունեություն

20,0

7,5

6,0

0,9

3,0

9.

Խնջույքավարների գործունեություն

45,0

15,0

12,0

1,8

6,0

10.

Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում

20,0

7,5

6,0

0,9

3,0

11.

Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար

20,0

7,5

6,0

0,9

3,0

12.

Դարբնոցային գործունեություն

20,0

7,5

6,0

0,9

3,0

13.

Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում*

45,0

30,0

30,0

15,0

15,0

 
* Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման մասով արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք է ընդունվում զբոսաշրջային տան սենյակների թվաքանակը:
 

 

Հավելված N 2
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

Ց Ա Ն Կ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ

 

Գործունեության տեսակը

Արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծությունը

 

Արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափը 1 միավորի (հազար դրամ)

Երևան քաղաքում

 

մարզ-կենտրոն-ներում

 

այլ քաղաքներում և Երևանի քաղաքի վարչական սահմաններից մինչև 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում

այլ վայրերում

հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում

Առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող` Երևան քաղաքում` 7մ2, այլ վայրերում` 10մ2 առևտրական տարածքը չգերազանցող կրպակի միջոցով առևտրական գործունեություն

կրպակի ընդհանուր տարածք, մ2

5,0

2,5

2,0

2,0

1,0

Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում*

x

20,5

18,75

17,5

17,5

17,5

Բիլիարդ խաղի կազմակերպում

խաղասեղան

120,0

60,0

60,0

60,0

60,0

Սեղանի թենիս խաղի կազմակերպում

խաղասեղան

40,0

20,0

20,0

20,0

20,0

Վարսավիրական ծառայությունների մատուցում

x

45,0

36,25

36,25

27,0

27,0

Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում

x

45,0

36,25

36,25

36,25

36,25

Համակարգչային խաղերի կազմակերպում

մոնիտոր

62,5

60,0

45,0

30,0

25,0

 

* Տարբեր բնակավայրերում թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար սահմանված արտոնագրային վճարի առավելագույն դրույքաչափը:

 

 

Հավելված N 3
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(արտոնագրային վճար վճարող համարվելու համար)

Փաստաթղթի հերթական համարը`
 _____________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Ֆիզիկական անձի անունը և ազգանունը

 

Անձնագրի տվյալները
(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

Սոցիալական քարտի համարը

 

Գտնվելու (բնակության) վայրը

 

 

Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները)`

Սկիզբը
(ամիս)

Ավարտը
(ամիս)

Գործու-նեության վայրը

Ստորա-գրությունը

1. Բնակչության պատվերով կատարվող`

1.1. կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

 

 

 

 

1.2. հագուստի արտադրություն և նորոգում

 

 

 

 

1.3. գլխարկների արտադրություն և նորոգում

 

 

 

 

1.4. գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում

 

 

 

 

1.5. փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում

 

 

 

 

1.6. ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում

 

 

 

 

1.7. համակարգչային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում

 

 

 

 

1.8. հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

 

 

 

 

1.9. տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

 

 

 

 

1.10. այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

 

 

 

 

2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում

 

 

 

 

3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

 

 

 

 

4. Լեզուների ուսուցման դասընթացներ

 

 

 

 

5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

 

 

 

 

6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն

 

 

 

 

7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն

 

 

 

 

8. Ստեղծագործական գործունեություն

 

 

 

 

9. Խնջույքավարների գործունեություն

 

 

 

 

10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում

 

 

 

 

11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար

 

 

 

 

12. Դարբնոցային գործունեություն

 

 

 

 

13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում

 

 

 

 

 

Սույնով հայտարարում եմ, որ`
1) նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6,0 մլն դրամը.
2) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
3) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին չեմ իրականացրել Հայաստանի Հանրապետություն «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.
4) չեմ իրականացնում առևտրական գործունեություն Երևանում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող կրպակում.
5) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ.
6) չեմ հանդիսանում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող. արժե-թղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, արտարժույթի առքուվաճառքի, արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնող, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող.
7) ինձ չի պատկանում այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.
8) գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) չի իրականացվում մեկից ավելի վայրում.
9) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ չունեմ 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը).

 

Դիմումատուի ստորագրությունը

 

Հարկային (տարածքային) տեսչության պետ`

Տեսուչ`

 

 Դիմում-հայտարարության ներկայացման օրը

 ________ ___________________ 20_____թ.

 

 

 

Հավելված N 4
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(արտոնագրային վճար վճարող համարվելու համար)

Փաստաթղթի հերթական համարը
________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը

 

Պետական գրանցման վկայականի համարը

 

ՀՎՀՀ

 

Գտնվելու (բնակության) վայրը

 

 

Ցանկանում եմ իրականացնել գործունեության
հետևյալ տեսակը (տեսակները)`

Սկիզբը
(ամիս)

Ավարտը
(ամիս)

Գործունեության
վայրը

Ստորա-
գրությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սույնով հայտարարում եմ, որ`
1) նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6,0 մլն դրամը.
2) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
3) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին չեմ իրականացրել Հայաստանի Հանրապետություն «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.
4) չեմ իրականացնում առևտրական գործունեություն Երևանում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում`
10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող կրպակում.
5) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ.
6) չեմ հանդիսանում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, արտարժույթի առքուվաճառքի, արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնող, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող.
7) ինձ չի պատկանում այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.
8) գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) չի իրականացվում մեկից ավելի վայրում.
9) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ չունեմ 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը).

 

Դիմումատուի ստորագրությունը

 

Հարկային (տարածքային) տեսչության պետ`

Տեսուչ`

 

Դիմում-հայտարարության ներկայացման օրը

 ______ _____________________ 20___թ.

 

 

Հավելված N 5
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր  N _______

__ ________________ 20___թ.

 

Սույն արտոնագիրը տրվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին

___________________________

 

__________________________ հաշվառված _____ ____________ 20___թ. ՀՎՀՀ _______________ և

 

հավաստում է այն մասին, որ նա 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող

 

Գործունեության տեսակները

Սկիզբը
(ամիս)

Ավարտը
(ամիս)

Գործուն. վայրը

1. Բնակչության պատվերով կատարվող`

1.1. կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

 

 

 

1.2. հագուստի արտադրություն և նորոգում

 

 

 

1.3. գլխարկների արտադրություն և նորոգում

 

 

 

1.4. գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում

 

 

 

1.5. փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում

 

 

 

1.6. ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում

 

 

 

1.7. համակարգչային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում

 

 

 

1.8. հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

 

 

 

1.9. տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

 

 

 

1.10. այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

 

 

 

2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում

 

 

 

3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

 

 

 

4. Լեզուների ուսուցման դասընթացներ

 

 

 

5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

 

 

 

6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն

 

 

 

7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն

 

 

 

8. Ստեղծագործական գործունեություն

 

 

 

9. Խնջույքավարների գործունեություն

 

 

 

10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում

 

 

 

11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար

 

 

 

12. Դարբնոցային գործունեություն

 

 

 

13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում

 

 

 

 

Հարկային (տարածքային) տեսչության պետ

___________________________________________________________
                                                                           (անունը, ազգանունը)

_____________________________________________________________
(ստորագրությունը)                                                                               

Կ.Տ.

 

 

Հավելված N 6
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր N ______

_____ ________________ 20___թ.

Սույն արտոնագիրը տրվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձին

___________________________

 

______________________ հաշվառված _____ ___________ 20___թ. ՀՎՀՀ_________________ և

 

հավաստում է այն մասին, որ նա 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող

 

Գործունեության տեսակները

Սկիզբը
(ամիս)

Ավարտը

(ամիս)

Գործուն. վայրը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարկային (տարածքային) տեսչության պետ

___________________________________________________________
                                                                           (անունը, ազգանունը)

_____________________________________________________________
(ստորագրությունը)                                                                              

Կ.Տ.

 

 

Հավելված N 7

«Արտոնագրային վճարների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներն են`

1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունը.

3) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումը.

4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.

5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.

6) ավտոկանգառների գործունեությունը.

7) բիլիարդ խաղի կազմակերպումը:

 2. Սույն հավելվածի իմաստով`

1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն է համարվում զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին չհամապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության կազմակերպումը.

3) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում է համարվում թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերով, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը.

4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն է համարվում վարսավիրանոցներում (գեղեցկության սրահներում) վարսավիրական ծառայությունների մատուցումը: Վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.

5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն է համարվում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը: Ավտոտեխսպասարկման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.

6) ավտոկանգառների գործունեություն է համարվում ավտոկանգառում հատուցման դիմաց ավտոտրանսպորտային միջոցի ժամանակավոր կայանման ապահովումը (կազմակերպումը): Ավտոկանգառ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված տարածքը:

(Հավելվածը լրաց. 07.12.11 ՀՕ-314-Ն)

 

 

Հավելված N 8

«Արտոնագրային վճարների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածով (այսուհետ Օրենքի N 7 հավելված) սահմանված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք տվյալ գործունեության տեսակների մասով համարվում են արտոնագրային վճար վճարող (այսուհետ` արտոնագրային վճար վճարող):

Անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք համարվում են արտոնագրային վճար վճարող նաև այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից՝ առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների՝ օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման): Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձևակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում արտոնագրային վճար վճարողներ են համարվում վարձակալները:

2. Սույն հավելվածի դրույթները չեն տարածվում «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ:

3. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտ են համարվում Օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակները, բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված դեպքերի:

4. Արտոնագրային վճարի օբյեկտ չեն համարվում`

1) հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսումնարաններում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հանրային սննդի գործունեությունը.

2) զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում Օրենքի N 7 հավելվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակները.

3) առողջարանների, հանգստյան և մասնագիտացված ճամբարների կամ տների, պանսիոնների, մանկապատանեկան բնակատեղիների, ճամբարային բնակատեղիների գործունեությունը: Սույն կետում օգտագործվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների հասկացությունները կիրառվում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով.

4) թեթև մարդատար մեքենայով բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) ուղևորափոխադրումը.

5) այն ավտոկանգառների գործունեությունը, որտեղ տեղադրված են ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր.

6) համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքներում կազմակերպվող ավտոկանգառների գործունեությունը:

5. Արտոնագրային վճար վճարողները մինչև գործունեություն իրականացնելը որևէ ժամանակահատվածի (եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա) համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հավելվածի N 1 ձևով սահմանված հայտարարություն, որտեղ նշում են`

1) արտոնագրային վճար վճարողի`

ա. իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը,

բ. հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).

2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.

3) յուրաքանչյուր գործունեության իրականացման տեսակը և գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրը:

Սույն հավելվածի իմաստով եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա ժամանակահատվածները հաշվարկելիս ժամանակահատվածի սկզբի օրվա և վերջի օրվա ամսաթվերը ներառող ամիսները ընդունվում են որպես ամբողջական ամիսներ:

6. Հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը ստանում է արտոնագիր սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան:

7. Յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ժամանակահատվածի (եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա) և յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրի համար տրվում է առանձին արտոնագիր:

8. Որևէ ժամանակահատվածի (եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա) համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով արտոնագիր ստացած արտոնագրային վճար վճարողի կողմից տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալի ավելացման դեպքում մինչև ելակետային տվյալի ավելացումը ներկայացվում է դիմում նոր արտոնագիր ստանալու համար: Տվյալ դեպքում վճարվում է լրացուցիչ արտոնագրային վճար` ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվա և մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ամիսների ընդհանուր թվին համապատասխան չափով: Ելակետային տվյալի ավելացման դեպքում տրվում է նոր արտոնագիր սույն հավելվածով սահմանված կարգով` ժամանակահատվածի սկիզբ համալրելով ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամիսը, իսկ ավարտը` մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտի ամիսը: Որևէ ժամանակահատվածի (եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա) համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալը չի կարող նվազեցվել:

9. Արտոնագրային վճար վճարողները գործունեության արդյունքներից անկախ արտոնագրային վճարը հաշվարկում և վճարում են հետևյալ չափերով`

 

Գործունեության տեսակը

Ելակետային տվյալը

Արտոնագրային վճարի եռամսյա դրույքաչափը 1 միավորի (դրամ)

Երևան քաղաքում

Մարզկենտ-րոններում

այլ քաղաքներում

այլ վայրերում

հեռավոր և սահմանամերձ գյուղերում

հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն

տարածք,
մինչև 50 մ2  ներառյալ

225000

157500

157500

157500

67500

տարածք,
50 մ2  ավելի` մինչև 300 մ2  ներառյալ

225000 գումարած
50 մ2  գերազանցող
մինչև յուրաքանչյուր
10 մ2  համար` 63000

157500 գումարած
50 մ2 գերա-զանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 45000

157500 գումարած
50 մ2  գերազանցող մինչև յուրա-քանչյուր 10 մ2  համար` 45000

157500
գումարած
50 մ2  գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 45000

67500 գումարած
50 մ2  գերազանցող մինչև յուրա-քանչյուր 10 մ2  համար` 33000

տարածք,
300 մ2 ավելի` մինչև 500 մ2  ներառյալ

1800000 գումարած 300 մ2  գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2  համար` 36000

1282500 գու-մարած
300 մ2  գերազանցող մինչև յուրա-քանչյուր
10 մ2  համար` 25000

1282500 գու-մարած
300 մ2  գերազանցող մինչև յուրա-քանչյուր
10 մ2  համար` 25000

1282500 գու-մարած
300 մ2  գերազանցող մինչև յուրա-քանչյուր
10 մ2 համար` 25000

892500 գումարած
300 մ2 գերա-զանցող մինչև յուրաքանչյուր 10 մ2 համար` 18000

տարածք,
500 մ2  մակերեսից ավելի

2520000 գումարած
500 մ2  գերազանցող մինչև յուրաքանչյուր
10 մ2  համար` 18000

1782500 գումարած 500 մ2  գերազանցող մինչև յուրա-քանչյուր 10 մ2 համար` 10750

1782500 գումարած
500 մ2 գերա-զանցող մինչև յուրաքանչյուր
10 մ2  համար` 10750

1782500 գումարած 500 մ2  գերազանցող մինչև յուրա-քանչյուր 10 մ2 համար` 10750

1252500 գումարած
500 մ2 գերա-զանցող մինչև յուրաքանչյուր
10 մ2  համար` 9750

հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն

տարածք

2200

1260

1260

900

900

թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում

մեքենայի քանակ

29000

16800

16800

16800

16800

վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն

աշխատատեղ

45000

36000

27000

27000

27000

ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն

աշխատատեղ

45000

36000

36000

36000

27000

ավտոկանգառների գործունեություն

տարածք

1800

360

360

360

360

բիլիարդ խաղի կազմակերպում

խաղասեղան

120000

60000

60000

60000

60000

 

10. Գործունեության յուրաքանչյուր տեսակի (բացառությամբ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության) մասով արտոնագրային վճարի եռամսյա չափերը որոշվում են մեկ միավորի արտոնագրային վճարի եռամսյա դրույքաչափի և ելակետային տվյալի մեծության, իսկ սույն հավելվածով գործակից սահմանված լինելու դեպքում` նաև գործակցի արտադրյալով: Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով արտոնագրային վճարի եռամսյա չափը որոշվում է ելակետային տվյալին համապատասխանող եռամսյա դրույքաչափով, իսկ սույն հավելվածով գործակից սահմանված լինելու դեպքում` եռամսյա դրույքաչափի և գործակիցների արտադրյալով:

11. Միևնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև նույն թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու համար կիրառվում է տվյալ բնակավայրի համար սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը:

12. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի եռամսյա չափի և տվյալ գործունեության տեսակի համար տվյալ արտոնագրում նշված ժամանակահատվածում ներառված երեք ամիսների թվի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:

13. Արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալներն են`

1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար` հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը, որն իր մեջ ներառում է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը, իսկ բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար` հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայությունների կազմակերպման համար նախատեսված շենք-շինությունների ընդհանուր տարածքը.

3) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու համար մեքենաների քանակը.

4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար` վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղը: Վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության համար նախատեսված յուրաքանչյուր տեղ: Վարսավիրական ծառայության մատուցման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր.

5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղ է համարվում ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման տեսակների մեկ ամբողջական գործընթացի ապահովման համար հատուկ սարքավորումներով կահավորված տարածքը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր.

6) ավտոկանգառների գործունեության համար` ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքը:

14. Արտոնագրային վճարի չափի հաշվարկման գործակիցներն են`

1) սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար` 0,5.

2) հեստապար և անհատական կամ համույթային համանման այլ ցուցադրումներ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար` 3,0.

3) Երևան քաղաքում հետևյալ գործունեության տեսակների` հանրային սննդի (բացառությամբ մինչև 50 մ2 սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), հյուրանոցային տնտեսության օբյեկտների, վարսավիրական ծառայությունների մատուցման, ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար`

առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4,

մյուս գոտիների համար 1.05:

Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) Աբովյան, Աշտարակ, Վաղարշապատ և Մասիս քաղաքների վարչական սահմաններում գտնվող 500 մ2 սպասարկման սրահի մակերեսից ավելի տարածք ունեցող հանրային սննդի օբյեկտների համար` 2.0.

5) տոնավաճառների, վերնիսաժների, շուկաների, Երևանի կայարանների (ավտոկայարանների), մետրոպոլիտենի կայարանների կամ դրանց անմիջապես հարող տարածքներում գտնվող ավտոկանգառների գործունեության համար` լրացուցիչ 2.5:

15. Ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու, գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու դեպքերում սույն հավելվածով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում և չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը):

16. Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են մինչև արտոնագիր ստանալը:

17. Արտոնագրային վճար վճարողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում:

18. Արտոնագրային վճար վճարողները հանդիսանում են հարկային գործակալներ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և նրանց վրա չի տարածվում «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթը:

19. Արտոնագրային վճար վճարողները պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:


Ձև N 1

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
արտոնագրային վճար վճարող
համարվելու մասին

Փաստաթղթի հերթական համարը
___________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)

 

3. Գտնվելու վայրը

 

4. Արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածը (եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա)

 

 

Գործունեության տեսակը (տեսակները)

Գործունեության իրականացման վայրը

Ելակետային տվյալի մեծությունը

Գործունեության իրականացման ժամանակահատվածի

Արտոնա-գրային վճարի չափը,
դրամ

սկիզբը

ավարտը

           
           
           
           
           
           

 

Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները

 

         
         
         

 

Հայտարարությանը կից ներկայացնում եմ արտոնագրային վճարի վճարումը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

Կազմակերպության տնօրեն 
(անհատ ձեռնարկատեր)

_____________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

   
   
   
Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

______ ______________________ 20 թ.
(լրացվում է հարկային տեսչության կողմից)

 

Ձև N 2

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ԱՐՏՈՆԱԳԻՐ N ______

_____ ________________ 20___թ.

 

Սույն արտոնագիրը տրվում է __________________________________________________________________ _____________________________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

___________________________ հաշվառված _____ ____________ 20___թ. ՀՎՀՀ ______________________
և 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող

 

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Ելակետային տվյալի մեծությունը

Գործունեության

իրականացման ժամանակահատվածի

սկիզբը
(ամիս)

ավարտը

(ամիս)

         

 

Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները

 

         
         
         

 

Հարկային տեսչության պետ

_________________________________________________________
(անունը, ազգանունը)

 

___________________________________________________
(ստորագրությունը)

 
Կ.Տ.

(Հավելվածը լրաց. 07.12.11 ՀՕ-314-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան