Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 67-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.04.18/14(583) Հոդ.153
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
17.03.2017
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
23.03.2017
Дата вступления в силу
28.04.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 ապրիլի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017152

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

17 մարտի 2017 թ.

թիվ 67-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԼԱՅՆՈՐԵՆ ԿԻՐԱՌՎՈՂ ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՏԻՊԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 252.1 հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել միջազգային շուկաներում լայնորեն կիրառվող ածանցյալ ֆինանսական գործիքների, ինչպես նաև ֆինանսական գործարքների հետևյալ տիպային պայմանագրերը (համաձայնագրերը).

1) Սվոփերի և ածանցյալների միջազգային ասոցիացիայի (International Swaps and Derivatives Association (ISDA)) Գլխավոր համաձայնագրեր (ISDA Master Agreements), ինչպես նաև դրանց հետ կապված կամ դրանց մաս կազմող ապահովության համաձայնագրերը («Քրեդիթ Սըփորթ Անեքս» (Credit Support Annex), «Քրեդիթ Սըփորթ Դիդ» (Credit Support Deed) և այլն),

2) Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (International Capital Market Association (ICMA)) Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրեր (ICMA Global Master Repurchase Agreements).

3) Արժեթղթերի փոխառության միջազգային ասոցիացիայի (International Securities Lending Association (ISLA)) Գլոբալ գլխավոր արժեթղթերի փոխառության համաձայնագրերը (ISLA Global Master Securities Lending Agreements),

4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կամ Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ այլ անձի կողմից հրապարակված՝ Հայաստանի օրենսդրությամբ կարգավորվող «Ածանցյալ ֆինանսական գործարքների կնքման գլխավոր համաձայնագիրը», ինչպես նաև դրա հետ կապված կամ դրա մաս կազմող ապահովության համաձայնագրերը կամ այլ փաստաթղթերը:

(1-ին կետը լրաց. 08.04.25 թիվ 53-Ն)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված տիպային համաձայնագրերին (պայմանագրերին) համապատասխան կնքված գլխավոր համաձայնագրերի շրջանակներում կնքված գործարքները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 252.1 հոդվածի իմաստով համարվում են ֆինանսական գործարքներ:

3. Սահմանել, որ ածանցյալ ֆինանսական գործիքների կամ ֆինանսական գործարքների գլխավոր համաձայնագրեր (պայմանագրեր) կնքելիս, ինչպես նաև դրանց գործողության ընթացքում կողմերը միայն այն դեպքում կարող են տվյալ համաձայնագրերի (պայմանագրերի) պայմանների նկատմամբ կիրառել օտարերկրյա պետության իրավունք, երբ տվյալ համաձայնագիրը (պայմանագիրը) կնքվել է սույն որոշման 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված տիպային համաձայնագրի (պայմանագրի) համաձայն: Ընդ որում՝

1) տվյալ համաձայնագրերի (պայմանագրերի) պայմանների նկատմամբ կարող է կիրառվել միայն այն պետության իրավունքը, որը սովորաբար կիրառվում է տվյալ տիպային համաձայնագրերի (պայմանագրերի) նկատմամբ,

2) կիրառվելիք օտարերկրյա իրավունքի նորմը չի կիրառվում, եթե դրա կիրառման հետևանքներն ակնհայտ հակասում են Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին) կամ Հայաստանի Հանրապետության իրավունքի իմպերատիվ նորմերին, որոնք քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավունքները և շահերն ապահովելու իրենց առանձնահատուկ նշանակությամբ բացառում են որևէ այլ իրավունք կիրառելու հնարավորությունը:

(3-րդ կետը փոփ. 08.04.25 թիվ 53-Ն) 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Ն. Երիցյան

 

2017 թ. մարտի 23

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.04.2025, թիվ 53-Ն 26.04.2025, թիվ 67-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան