ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 1993 թվականի N 530
Քաղ. Երևան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ անդամ մյուս պետություններում վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների բարձրացման, հանրապետությունում արտադրության վնասաբերության նվազեցման, ներքին շուկայի պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1993 թվականի հոկտեմբերի 16-ից սահմանել`
ա) պետության կողմից կարգավորվող` բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների սակագների սահմանային գործակիցները, համաձայն հավելվածի.
բ) կենցաղային կարիքների համար բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի միասնական սակագին` 1 կվտ/ժամը 8 ռուբլի:
2. Բնակչությանն իրացվող կաթի և մածնի առևտրական վերադիրը սահմանել բացթողման գնի նկատմամբ 10 տոկոսի, իսկ կերակրի աղինը` 15 տոկոսի չափով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 15-ի «Բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների սակագների մասին» N 373 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և որոշման հավելվածը` բնական գազի, կոմունալ ծառայությունների կարևորագույն տեսակների, քաղաքային և տեղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճարի և հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) հեռախոսային կապի սակագներին վերաբերող մասում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի N 16 որոշման N 2 հավելվածի ծանոթությամբ սահմանված կաթի, մածնի և կերակրի աղի բացթողման գնի նկատմամբ առևտրական վերադիրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հավելված ՀՀ կառավարության 1993 թ.հոկտեմբերի 17-ի N 530 որոշման |
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
Սահմանային գործակիցները` գործող սակագների նկատմամբ |
Սահմանային շահութաբերության չափը` տոկոսներով | |
1 |
2 |
3 |
Կաթ, մածուն |
- |
առանց փոփոխության |
Մանկական սնունդ (բացի «Ազնավուրը Հայաստանին» ֆոնդի կողմից ստացված սարքավորումներով թողարկվող սննդից) |
- |
առանց փոփոխության |
Բնակչությանն իրացվող կերակրի աղ |
- |
առանց փոփոխության |
Հեղուկ գազ |
- |
առանց փոփոխության |
Բնական գազ |
1,6 |
- |
Բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում բնակվելու համար վարձը |
առանց փոփոխության |
- |
Ջրախողովակից օգտվելու ծառայություն |
2 |
- |
Կոյուղուց օգտվելու ծառայություն |
2 |
- |
Բնակելի շենքերի ջեռուցում |
2 |
- |
Տաք ջրամատակարարում |
2 |
- |
Կենցաղային աղբի տեղափոխում |
3 |
- |
Ուղևորատար տրանսպորտի ծառայություններ | ||
Երկաթուղային տրանսպորտով ուղևորների և բեռների փոխադրում |
առանց փոփոխության |
- |
Օդային տրանսպորտով ուղևորների և բեռների փոխադրում |
- |
առանց փոփոխության |
Մերձքաղաքային ավտոտրանսպորտով ուղևորների փոխադրում |
- |
առանց փոփոխության |
Կապի ծառայություններ | ||
Քաղաքային և տեղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճար |
1,3 |
- |
Ռադիոֆիկացիա |
- |
առանց փոփոխության |
Հեռախոսային կապ | ||
Ներհանրապետական |
առանց փոփոխության |
- |
Հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) |
2 |
- |
Հեռագրական կապ | ||
Հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) |
առանց փոփոխության |
- |
Ներհանրապետական |
առանց փոփոխության |
- |
Փոստային կապ | ||
Բացի ծանրոցների առաքումից |
առանց փոփոխության |
- |
Ծանրոցների առաքում |
առանց փոփոխության |
- |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
