ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2011 թվականի N 84-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 925-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 925-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին, 2-րդ, 3-րդ, 11-րդ, 25-րդ և 27-րդ կետերի «Կատարման պատասխանատուները» սյունակում «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերով.
2) 1-ին կետի 1-ին ենթակետի 2-րդ, 3-րդ, 11-րդ, 25-րդ և 27-րդ կետերի «Կատարման ժամկետները» սյունակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ».
3) 26-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2011 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2011 թվականի մարտի 1-ին տասնօրյակ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 4 |