«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2002 թվականի N 844
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).
բ) մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).
գ) մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).
դ) (ենթակետն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)
ե) մաքսային փոխադրողի գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է):
զ) անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).
է) ազատ տնտեսական գոտու կազմակերպման և շահագործման գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).
ը) (ենթակետն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)
թ) անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).
ժ) ազատ տնտեսական գոտու կազմակերպման և շահագործման գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).
ժա) (ենթակետն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)
ժբ) մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
ժգ) մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի,
ժդ) (ենթակետն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)
ժե) (ենթակետն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)
(1-ին կետը լրաց. 27.09.07 N 1227-Ն, 14.05.09 N 542-Ն, խմբ., փոփ. 24.03.11 N 423-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 42 որոշման 1-ին կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ
(Վերնագիրը խմբ. 24.03.11 N 423-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային և ազատ մաքսային պահեստներում (այսուհետև` մաքսային պահեստներ) ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Սույն կարգի համաձայն ստացված լիցենզիայի հիման վրա մաքսային պահեստներ կազմակերպելու և դրանցում ապրանքների պահպանության գործունեություն իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության անձինք (այսուհետև` կազմակերպիչ):
3. Հայաստանի Հանրապետությունում մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետև` լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:
4. Կազմակերպիչը սույն կարգի համաձայն լիցենզավորված գործունեություն իրականացնում է միայն լիցենզիայում նշված վայրում:
II. ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
5. Մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության իրականացման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և սույն կարգի պահանջներին համապատասխան տարածքի (այսուհետև` մաքսային պահեստ) առկայությունը:
6. Կազմակերպիչը պետք է ապահովի`
ա) մաքսային պահեստների սանիտարահիգիենիկ պայմանները, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջները.
բ) անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` մաքսային պահեստների տարածքի պաշտպանությունն ու անցագրային ռեժիմի հսկողությունն իրականացնելու համար.
գ) մաքսային պահեստների համար նախատեսված շենքերի և հրապարակների առանձնացումը, պատրաստումը կամ ցանկապատումը, ինչպես նաև մաքսային պահեստների կառուցումն այնպես, որպեսզի մաքսային պահեստների և հրապարակների տարածքում իրականացվի միայն մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեություն, բացառվեն այլ գործունեության իրականացումը, մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և մաքսային պահեստներից դրանց դուրսբերման հնարավորությունը, մաքսային պահեստներում գտնվող ապրանքները վնասելը.
դ) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, այդ թվում` բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող, օդափոխիչ), կապի և այլ միջոցների առկայությունը, դրանց` տեխնիկական պահանջներին համապատասխանությունը.
ե) մաքսային մարմինների համար համապատասխան տարածքներ և պայմաններ` մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու, ինչպես նաև մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների պահպանման նպատակով.
զ) պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը:
7. Ազատ և բաց մաքսային պահեստների տարածքը պետք է լինի առնվազն 1000, իսկ մասնագիտացված և փակ մաքսային պահեստների տարածքը` առնվազն 200 քառ. մետր:
7.1. Օրենքով սահմանված դեպքերում կազմակերպիչը պարտավոր է իրականացնել մաքսային պահեստում ապրանքների շարժի հաշվառում և դրա վերաբերյալ մաքսային մարմիններ ներկայացնել տեղեկատվություն` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:
(7.1 կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
8. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`
ա) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, մաքսային պահեստի մակերեսը և տեսակը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, մաքսային պահեստի մակերեսը և տեսակը.
բ) պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` պետական գրանցման վկայականի պատճենը.
գ) մաքսային պահեստի տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.
դ) մաքսային պահեստների համար նախատեսված շենքերի և տարածքների հատակագծերը.
ե) մաքսային պահեստների պահպանության պահնորդաազդանշանային համակարգի վերաբերյալ պետական լիազոր մարմնի եզրակացությունը.
զ) հրդեհային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական հրդեհային հսկողության մարմինների եզրակացությունը (տեղեկանքը).
է) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
ը) պահպանության (անվտանգության) ծառայություն վարձելու դեպքում` համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական ուժերով պահպանություն իրականացնելու դեպքում` պահպանությունն իրականացնող աշխատողների ցուցակը.
թ) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն: (8-րդ կետը լրաց. 19.10.06 N 1548-Ն)
Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի առանձին գործառույթի իրականացման թույլտվություն ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում 6-րդ, 7-րդ կետերով, ինչպես նաև սույն կետի «գ», «դ», «ե», «զ», «է» և «ը» ենթակետերով սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կողմից հաստատված տեղեկանք` 2 օրինակից:
(Գլուխը լրաց. 24.03.11 N 423-Ն)
IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
9. Լիցենզիան տրվում է սույն կարգի 8-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում: Մինչև այդ նշանակվում է քննարկում` առնվազն 7 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացվելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Նրան հնարավորություն է ընձեռվում մասնակցելու քննարկմանը:
Եթե սույն կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու մասին հայտը չի մերժվում և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:
(9-րդ կետը լրաց. 19.10.06 N 1548-Ն, փոփ. 27.09.07 N 1227-Ն)
10. Լիցենզավորող մարմինը հայտը քննարկում է սույն կարգի 9-րդ կետի համաձայն կազմակերպչին տեղեկացրած օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:11. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:
Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրա մասին պատշաճ կերպով նախազգուշացնում է հայտատուին: Նշված թերությունները 10 օրվա ընթացքում վերացվելու դեպքում լիցենզավորող մարմինը սահմանված կարգով բավարարում է լիցենզիա ստանալու մասին հայտը և ընդունում համապատասխան որոշում:
12. Եթե հայտում կամ ներկայացված փաստաթղթերում տեղեկությունները թերի են, և սույն կարգի 11-րդ կետով սահմանված կարգով ու ժամկետներում դրա մասին տեղեկացվել է հայտատուին, և նա չի վերացրել թերությունները կամ, եթե տեղեկությունները ներկայացվել են ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված, կամ մաքսային պահեստների համար նախատեսվող տարածքները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և սույն կարգի պահանջները, ապա լիցենզավորող մարմինը 3-օրյա ժամկետում մերժում է հայտը` որոշման մեջ նշելով մերժման պատճառները: Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման մասին որոշման պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:
13. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:
14. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
15. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվելու դեպքում կրկնակի դիմումը քննարկվում է ընդհանուր կարգով:
15.1. Լիցենզիայում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու համար սույն կարգի 8-րդ կետի վերջին պարբերությամբ սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կամ լիցենզավորված անձի կողմից հաստատված տեղեկանքի (2 օրինակից) ներկայացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվության տրամադրումը:
Ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը տեղեկանքն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ նախազգուշացնում է հայտատուին կամ լիցենզավորված անձին: Նշված թերությունները 2 օրվա ընթացքում վերացնելու դեպքում լիցենզավորող մարմինը սահմանված կարգով տալիս է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվություն և ընդունում համապատասխան որոշում:
(15.1 կետը լրաց. 24.03.11 N 423-Ն)
15.2. Եթե ներկայացված փաստաթղթերում տեղեկությունները թերի են և սույն կարգի 15.1-ին կետով սահմանված կարգով ու ժամկետներում դրա մասին տեղեկացվել է հայտատուին կամ լիցենզավորված անձին, և նա չի վերացրել թերությունները կամ, եթե տեղեկությունները ներկայացվել են ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված, կամ մաքսային պահեստների համար նախատեսվող տարածքները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և սույն կարգի պահանջները, ապա լիցենզավորող մարմինը 2 աշխատանքային օրվա ժամկետում մերժում է` որոշման մեջ նշելով մերժման պատճառները: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվության մերժման մասին որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:
Եթե 15.1-ին կետում նշված ժամկետում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու վերաբերյալ մերժում չի ներկայացվում, և հայտատուն կամ լիցենզավորված անձն օրենքով սահմանված կարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է 15.1-ին կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին կամ լիցենզավորված անձին տրամադրել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվություն` համապատասխան նշում կատարելով հայտատուի կողմից վավերացված տեղեկանքի մեկ օրինակում և տեղեկանքը հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն կամ լիցենզավորված անձն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի գործառույթով:
(15.2 կետը լրաց. 24.03.11 N 423-Ն)
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Լիցենզավորված անձի վերակազմակերպման, բացառությամբ սույն կարգի 17-րդ կետում նշված դեպքերի, կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում` լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը:
Եթե կազմակերպիչը սույն կարգի համաձայն ստացել է լիցենզիա և դիմում է գործունեության իրականացման` մաքսային պահեստ կազմակերպելու վայրը փոխելու համար, ապա լիցենզավորող մարմին է ներկայացնում միայն գործունեության վայրի վերաբերյալ սահմանված պահանջները և չափանիշները բավարարող` սույն կարգով նախատեսված փաստաթղթերը:
17. Իրավաբանական անձի առանձնացման կամ բաժանման ձևով վերակազմակերպման դեպքում` առանձնացված իրավահաջորդը (իրավահաջորդները) և բաժանված իրավաբանական անձինք լիցենզիա ստանալու համար դիմում են սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով:
18. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվան հաջորդող երրորդ օրը:
Լիցենզավորող մարմինը լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ: Լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի քննարկում լսումների կարգով:
VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
19. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է`
ա) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման,
բ) լիցենզավորված անձի կողմից սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չտեղեկացվելու,
գ) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտվելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացվելու,
դ) լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պահանջների պարբերաբար խախտումներ կատարվելու,
ե) լիցենզավորված անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տրվելու, գրավ դրվելու կամ օտարվելու,
զ) տարեկան պետական տուրքի չվճարման դեպքերում,
է) լիցենզավորված անձի դիմումի համաձայն,
ը) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
(19-րդ կետը փոփ. 27.09.07 N 1227-Ն)
20. Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն` բացառությամբ լիցենզիայի գործողության կասեցման պատճառների վերացմանն ուղղվածների, ինչպես նաև լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումների իրականացման:
21. Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում լիցենզավորված անձի կողմից արգելված գործունեության, գործառույթի կամ գործողության իրականացումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է օրենքով նախատեսված համապատասխան պատասխանատվություն:
22. Եթե լիցենզիայի գործողությունը կասեցվել է սույն կարգով նախատեսված մեկից ավելի հիմքերով, ապա կասեցման մասին որոշում է ընդունվում յուրաքանչյուր հիմքով:
23. Լիցենզիայի գործողության կասեցման համար նշանակվում է քննարկում` առնվազն 7 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու քննարկմանը:
Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:
(23-րդ կետը փոփ. 27.09.07 N 1227-Ն)
24. Լիցենզիայի գործողության կասեցման դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որում նշվում են կասեցվող գործառույթը, կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները, և դրա պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվող նրա ներկայացուցչին: Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում դրա մասին լիցենզավորող մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ կերպով հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
Սույն կարգի 19-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաները տալու ամսաթվից:
(24-րդ կետը լրաց. 19.10.06 N 1548-Ն)
25. Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի կողմից խախտումների վերացման մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիցենզավորող մարմինն այլ որոշում չի ընդունում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ կերպով լիցենզավորված անձին չի հայտնում:
26. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է`
ա) եթե լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել է լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն.
բ) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.
գ) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ գործունեություն իրականացվելու դեպքում.
դ) եթե կազմակերպիչը լուծարվել է.
ե) մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ սույն կարգի 19-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.
զ) եթե կազմակերպիչը չի պահպանել իր գործունեության ընթացքում հայտնի դարձած պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիքներ (գաղտնիք) պարունակող տեղեկությունների գաղտնիությունը, դրանք տրամադրել է երրորդ անձին կամ, առանց ապրանքատիրոջ գրավոր համաձայնության, հրապարակվել է դրանք կամ դրանցում առկա տեղեկությունները, կամ դրանք օգտագործել է ի շահ իրեն.
է) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
27. Սույն կարգի 26-րդ կետի «ա», «գ», «ե», «զ» և «է» ենթակետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն: Լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված` դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով այլ բան նախատեսված չէ:
28. Սույն կարգի 26-րդ կետի «բ» և «դ» ենթակետերով նախատեսված հիմքերով` լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
29. Լիցենզիայի գործողության դադարեցման համար նշանակվում է քննարկում առնվազն 7 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու քննարկմանը:
Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:
(29-րդ կետը փոփ. 27.09.07 N 1227-Ն)
30. Սույն կարգի 26-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում` լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին: Լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձին պատշաճ կերպով հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե որոշմամբ ավելի ուշ ժամկետ չի նախատեսված, իսկ սույն կարգի 26-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքում` լուծարման օրվանից:
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները: Մաքսային փոխադրողի գործունեությունը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրումն է մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին:
(1-ին կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
2. Սույն կարգի համաձայն ստացված լիցենզիայի հիման վրա մաքսային փոխադրողի գործունեություն կազմակերպելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության անձինք (այսուհետև` կազմակերպիչ):
3. Հայաստանի Հանրապետության մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետև` լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:
II. ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Մաքսային փոխադրողի գործունեության իրականացման համար անհրաժեշտ է կնիքների, կապարակնիքների, դրոշմման, թվային, տառային և այլ դրոշմավորման կիրառման հնարավորություն ունեցող սեփական կամ անհատույց օգտագործման, կամ վարձակալված տրանսպորտային միջոցների առկայությունը:
(4-րդ կետը խմբ. 14.05.09 N 542-Ն)
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
5. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`
ա) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական- իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.
բ) պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` պետական գրանցման վկայականի պատճենը.
գ) տրանսպորտային միջոցների սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները.
դ) կազմակերպչին պատկանող կամ վարձակալված տրանսպորտային միջոցների ցանկը և տեխնիկական անձնագրերի պատճենները, որոնցով կատարվելու են փոխադրումները.
ե) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
զ) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն: (5-րդ կետը լրաց. 19.10.06 N 1548-Ն)
IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
6. Լիցենզիան տրվում է սույն կարգի 5-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում: Մինչև այդ նշանակվում է քննարկում` առնվազն 7 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Նրան հնարավորություն է ընձեռվում մասնակցելու քննարկմանը:
Եթե սույն կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու մասին հայտը չի մերժվում և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:
(6-րդ կետը լրաց. 19.10.06 N 1548-Ն, փոփ. 27.09.07 N 1227-Ն)
7. Լիցենզավորող մարմինը հայտը քննարկում է սույն կարգի 6-րդ կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:
8. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:
Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրա մասին պատշաճ կերպով նախազգուշացնում է հայտատուին: Նշված թերությունները 10 օրվա ընթացքում վերացվելու դեպքում լիցենզավորող մարմինը սահմանված կարգով բավարարում է լիցենզիա ստանալու մասին հայտը և ընդունում համապատասխան որոշում:
9. Եթե հայտում կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլված տեղեկությունները թերի են, և դրա մասին սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով ու ժամկետներում տեղեկացվել է հայտատուին, և վերջինս չի վերացրել թերությունները կամ, եթե տեղեկությունները ներկայացվել են ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված, կամ մաքսային պահեստների համար նախատեսվող տարածքները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և սույն կարգի պահանջները, ապա լիցենզավորող մարմինը 3-օրյա ժամկետում մերժում է հայտը` որոշման մեջ նշելով մերժման պատճառները: Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման մասին որոշման պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:
10. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:
11. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
12. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվելու դեպքում կրկնակի դիմումը քննարկվում է ընդհանուր կարգով:
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Լիցենզավորված անձի վերակազմակերպման, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերի, կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում` լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը:
14. Իրավաբանական անձի առանձնացման կամ բաժանման ձևով վերակազմակերպման դեպքում` առանձնացված իրավահաջորդը (իրավահաջորդները) և բաժանված իրավաբանական անձինք լիցենզիա ստանալու համար դիմում են սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով:
15. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվան հաջորդող երրորդ օրը:
Լիցենզավորող մարմինը լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ: Լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի մասին որոշումներն ընդունվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի քննարկում` լսումների կարգով:
VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
16. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է`
ա) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման,
բ) լիցենզավորված անձի կողմից սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չտեղեկացվելու,
գ) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտվելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացվելու,
դ) լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պահանջների պարբերաբար խախտումներ կատարվելու,
ե) լիցենզավորված անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տրվելու, գրավ դրվելու կամ օտարվելու,
զ) տարեկան պետական տուրքի չվճարման դեպքերում,
է) լիցենզավորված անձի դիմումի համաձայն,
ը) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
(16-րդ կետը փոփ. 27.09.07 N 1227-Ն)
17. Լիցենզավորված անձը լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում իրավունք չունի իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն` բացառությամբ լիցենզիայի գործողության կասեցման պատճառների վերացմանն ուղղվածների, ինչպես նաև կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումների իրականացման:
18. Լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում արգելված գործունեության, գործառույթի կամ գործողության իրականացումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
19. Եթե լիցենզիայի գործողությունը կասեցվել է սույն կարգով նախատեսված մեկից ավելի հիմքերով, ապա կասեցման մասին որոշում է ընդունվում յուրաքանչյուր հիմքով:
20. Լիցենզիայի գործողության կասեցման համար նշանակվում է քննարկում` առնվազն 7 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու քննարկմանը:
Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:
(20-րդ կետը փոփ. 27.09.07 N 1227-Ն)
21. Լիցենզիայի գործողության կասեցման դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որում նշվում են կասեցվող գործառույթը, կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները, և դրա պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին: Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում դրա մասին լիցենզավորող մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ կերպով հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
Սույն կարգի 16-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաները տալու ամսաթվից:
(21-րդ կետը լրաց. 19.10.06 N 1548-Ն)
22. Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի կողմից խախտումների վերացման մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիցենզավորող մարմինն այլ որոշում չի ընդունում կամ այլ` ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ ձևով լիցենզավորված անձին չի հայտնում:
23. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է`
ա) եթե լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել է լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն.
բ) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.
գ) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ գործունեություն իրականացվելու դեպքում.
դ) եթե կազմակերպիչը լուծարվել է.
ե) մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ սույն կարգի 16-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.
զ) եթե կազմակերպիչը չի պահպանել իր գործունեության ընթացքում հայտնի դարձած պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիքներ (գաղտնիք) պարունակող տեղեկությունների գաղտնիությունը, դրանք տրամադրել է երրորդ անձին կամ, առանց ապրանքատիրոջ գրավոր համաձայնության, հրապարակվել է դրանք կամ դրանցում առկա տեղեկությունները, կամ դրանք օգտագործել է ի շահ իրեն.
է) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
24. Սույն կարգի 23-րդ կետի «ա», «գ», «ե», «զ» և «է» ենթակետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն: Լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված` դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով այլ բան նախատեսված չէ:
25. Սույն կարգի 23-րդ կետի «բ» և «դ» ենթակետերով նախատեսված հիմքերով` լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
26. Լիցենզիայի գործողության դադարեցման համար նշանակվում է քննարկում առնվազն 7 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու քննարկմանը:
Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:
(26-րդ կետը փոփ. 27.09.07 N 1227-Ն)
27. Սույն կարգի 23-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում` լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին: Լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձին պատշաճ կերպով հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե որոշմամբ ավելի ուշ ժամկետ չի նախատեսված, իսկ սույն կարգի 23-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքում լուծարման օրվանից:
Հաստատված է |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N 00000
ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը խմբ. 24.03.11 N 423-Ն)
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
Տրված է ________ _________________ ________ թ.
Գործողության ժամկետը __________________________
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ |
______________________________ |
______________________________ |
Կ.Տ.
Հաստատված է |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N 00000
ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
(Ձևն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)
Հաստատված է |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N 00000
ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
Տրված է ________ _________________ ________ թ.
Գործունեության ժամկետը __________________________
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ |
______________________________ |
______________________________ Կ.Տ. |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք (այսուհետ` կազմակերպիչ):
3. Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)՝ սույն կարգին համապատասխան:
4. Կազմակերպիչը սույն կարգի համաձայն լիցենզավորված գործունեություն իրականացնում է միայն լիցենզիայում նշված վայրերում:
II. ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Անմաքս առևտրի խանութը մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածք է, որտեղ թույլատրվում է իրացնել (պահպանել) բացառապես «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքներ:
6. Անմաքս առևտրի խանութը պետք է ունենա առևտրի սրահ և պահեստային տարածք, որոնք պետք է գտնվեն մաքսային հսկողության գոտում:
7. Անմաքս առևտրի խանութի առևտրի սրահները պետք է գտնվեն՝
1) Հայաստանի Հանրապետությունից մեկնող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների մաքսային հսկողության համար սահմանված տեղից հետո, իսկ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտով մեկնող ուղևորներին սպասարկելու նպատակով` Հայաստանի Հանրապետության
օդանավակայանների ստերիլ գոտիներում.
2) Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում՝ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների մաքսային հսկողության համար սահմանված տեղերը:
8. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքները պահպանվում են անմաքս առևտրի խանութի պահեստում: Իրացման ենթակա ապրանքներն անմաքս առևտրի խանութի պահեստից իրացման սրահ են տեղափոխվում մաքսային մարմինների հսկողությամբ:
9. Կազմակերպիչը պարտավոր է բացառել անմաքս առևտրի խանութ մուտքագրված ապրանքների դուրսհանումն առանց մաքսային հսկողության` բացառությամբ մանրածախ առևտրով վաճառված ապրանքների դուրսհանման:
10. Ապրանքների վաճառքը պետք է իրականացվի բացառապես անմաքս առևտրի խանութի առևտրի սրահից:
11. Անմաքս առևտրի խանութների առևտրի սրահներից ապրանքներ գնելու իրավունք ունեն՝
1) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձինք.
2) Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձինք: Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձինք, եթե մինչև մաքսային սահմանն անցնելն օդանավակայանում գտնվող անմաքս առևտրի խանութներից որևէ գնում չեն կատարել, ապա իրավունք ունեն ժամանման պահից 24 ժամվա ընթացքում վերադառնալու անմաքս առևտրի խանութներ և կատարելու գնումներ.
3) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ անցնող ֆիզիկական անձինք.
4) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող կամ Հայաստանի Հանրապետություն ժամանող օդանավերի անձնակազմերի անդամները.
5) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի հրամանատարները կամ այլ լիազորված անձինք՝ օդանավում ուղևորներին վաճառելու համար: Սույն ենթակետով նախատեսված անձանց անմաքս առևտրի խանութներն ապրանքներ տրամադրում են ավիաընկերությունների հետ կնքած պայմանագրերի հիման վրա.
6) Լիցենզավորող մարմնի կողմից սահմանված մաքսային հսկողություն ապահովելու համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում մաքսային վերադաս մարմնի կողմից կարող է թույլատրվել անմաքս առևտրի խանութների առևտրի սրահներից օդային տրանսպորտով երթևեկմանն առնչություն չունեցող անձանց ոչ ենթաակցիզային ապրանքների վաճառքը:
12. Անմաքս առևտրի խանութներից գնումներ կատարող անձը պարտավոր է ներկայացնել անմաքս առևտրի խանութից առևտուր կատարելու իրավունքը հաստատող փաստաթուղթ:
13. Անմաքս առևտրի խանութներում ապրանքների վաճառքն իրականացվում է հսկիչ-դրամարկղային մեքենաներով:
Անմաքս առևտրի խանութներում առևտուրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով: Կազմակերպիչն անմաքս առևտրի խանութներում կարող է առևտուրն իրականացնել ինչպես կանխիկ դրամով, այնպես էլ` չեկերով, վճարային քարտերով և այլն:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
14. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
1) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
2) պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները.
3) անմաքս առևտրի խանութի տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.
4) անմաքս առևտրի խանութի համար նախատեսված շենքերի և շինությունների հատակագծերը.
5) պահպանության պահնորդաազդանշանային համակարգի վերաբերյալ պետական լիազոր մարմնի եզրակացությունը.
6) հրդեհային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական հրդեհային հսկողության մարմինների եզրակացությունը (տեղեկանքը).
7) անմաքս առևտրի խանութի համար նախատեսված տարածքի սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ պետական լիազոր մարմնի եզրակացությունը (տեղեկանքը).
8) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
9) պահպանության (անվտանգության) ծառայություն վարձելու դեպքում՝ համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական ուժերով պահպանություն իրականացնելու դեպքում՝ պահպանությունն իրականացնող աշխատողների ցուցակը.
10) հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ.
11) գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:
(14-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն, խմբ. 24.03.11 N 423-Ն)
15. Եթե հայտատուն սույն կարգի համաձայն ստացել է լիցենզիա և դիմում է նոր հասցեում գործունեություն ծավալելու լիցենզիա ստանալու համար, ապա հայտին կցվում են միայն այն փաստաթղթերը, որոնք բացակայում են գործող լիցենզիայի ստացման համար ներկայացված փաստաթղթերում: Այս դեպքում հայտատուն ներկայացնում է գրավոր հայտարարություն այն մասին, որ նախկինում ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության մեջ որևէ փոփոխություն չի կատարվել` հղում կատարելով նախկինում ներկայացված համապատասխան փաստաթղթերին:
16. Կազմակերպիչը (հայտատուն) իր ներկայացրած փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
17. Կազմակերպիչը պարտավոր է`
1) ապահովել անմաքս առևտրի խանութ մուտքագրված ապրանքների, ինչպես նաև վաճառված ապրանքների և առևտուր կատարած անձանց հաշվառումն ու հաշվառման արդյունքների տրամադրումը մաքսային մարմիններին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
2) լիցենզավորող մարմին ներկայացնել իր գործունեության մասին հաշվետվություն` լիցենզավորող մարմնի սահմանած ձևով և պարբերականությամբ:
3) ապահովել գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը:
(17-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
18. Լիցենզավորման ընթացակարգը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումը կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(Կարգը լրաց. 27.09.07 N 1227-Ն)
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ
(Վերնագիրը խմբ. 24.03.11 N 423-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտու կազմակերպման և շահագործման գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:
(1-ին կետը լրաց. 24.03.11 N 423-Ն)
2. Ազատ տնտեսական գոտու կազմակերպման և շահագործման գործունեության լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք (այսուհետ՝ կազմակերպիչ և (կամ) շահագործող), որոնք ստեղծվել են բացառապես ազատ տնտեսական գոտին կազմակերպելու շահագործելու նպատակով:
(2-րդ կետը լրաց. 24.03.11 N 423-Ն)
3. Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտու կազմակերպման և շահագործման գործունեության լիցենզավորումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:
(3-րդ կետը լրաց. 24.03.11 N 423-Ն)
4. Լիցենզիան տրամադրում և տրամադրված լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է սույն կարգով նախատեսված լիցենզավորող մարմինը:
II. ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
(Վերնագիրը խմբ. 24.03.11 N 423-Ն)
5. Ազատ տնտեսական գոտու կազմակերպման և շահագործման գործունեության իրականացման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատուկ սահմանված և սույն կարգի պահանջներին համապատասխան տարածքի (այսուհետ՝ ազատ տնտեսական գոտի), ինչպես նաև լիցենզավորող մարմնի սահմանած տեխնիկական չափանիշներին ազատ տնտեսական գոտու սահմանագծի համապատասխանությունը և տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հետ կնքված պայմանագիրն ազատ տնտեսական գոտու շահագործման մասին: Եթե շահագործողի կողմից ազատ տնտեսական գոտում իրականացվող որևէ գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է լիցենզիա, ապա շահագործողը պարտավոր է գործունեության տվյալ տեսակով զբաղվել համապատասխան լիցենզիա ստանալուց հետո:
(5-րդ կետը խմբ. 24.03.11 N 423-Ն)
6. Կազմակերպիչը պետք է ապահովի`
1) ազատ տնտեսական գոտու սանիտարահիգիենիկ պայմանները, պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջները.
2) անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` ազատ տնտեսական գոտու տարածքի պաշտպանությունն ու անցագրային ռեժիմի հսկողությունն իրականացնելու համար.
3) ազատ տնտեսական գոտու համար նախատեսված տարածքի` լիցենզավորող մարմնի սահմանած տեխնիկական չափանիշներին համապատասխան առանձնացումը, պարսպապատումը կամ ցանկապատումը, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու կառուցապատումն այնպես, որպեսզի բացառվի մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և ազատ տնտեսական գոտու տարածքից դրանց դուրսբերման հնարավորությունը.
4) բեռնային գործողություններ իրականացնելու և ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, այդ թվում՝ բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող, օդափոխիչ), կապի և այլ միջոցների առկայությունը.
5) մաքսային մարմինների համար համապատասխան տարածքներ և պայմաններ՝ մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու, ինչպես նաև մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների պահպանման նպատակով.
6) պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող և այլն) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների և սարքավորումների առկայությունը.
7) իր կողմից մատուցվող ծառայությունների գների ողջամտությունը և համամասնությունն արդյունավետ սպասարկման ծախսերին.
8) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 672-րդ հոդվածի 4-րդ մասի «բ», «դ» և «է» ենթակետերի և 673-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա կնքված պայմանագրերի ու ընդունված որոշումների մասին լիցենզավորող մարմնի տեղեկացվածությունը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում.
9) ազատ տնտեսական գոտի ներմուծված ապրանքների` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառումը և հաշվառման արդյունքների հիման վրա մաքսային մարմիններին հաշվետվությունների տրամադրումը.
10) ազատ տնտեսական գոտու կազմակերպման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների, կանոնների կատարումը:
6.1. Շահագործողը պետք է ապահովի`
1) իր կողմից ազատ տնտեսական գոտի ներմուծված ապրանքների` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառումը և հաշվառման արդյունքների հիման վրա մաքսային մարմիններին հաշվետվությունների տրամադրումը.
2) ազատ տնտեսական գոտու շահագործման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների, կանոնների կատարումը:
(6.1 կետը լրաց. 24.03.11 N 423-Ն)
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
1) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
2) պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները.
3) ազատ տնտեսական գոտու տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը և տվյալ ազատ տնտեսական գոտու համար տարածք սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պատճենը.
4) ազատ տնտեսական գոտու համար նախատեսված տարածքի (այդ թվում` սահմանագծի, բաց տարածքների, ճանապարհների, շենքերի և շինությունների) հատակագծերը.
5) ազատ տնտեսական գոտու պահպանության պահնորդաազդանշանային համակարգի (համակարգերի) վերաբերյալ պետական լիազոր մարմնի եզրակացությունը.
6) հրդեհային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական հրդեհային հսկողության մարմինների եզրակացությունը (տեղեկանքը).
7) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
8) պահպանության (անվտանգության) ծառայություն վարձելու դեպքում՝ համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական ուժերով պահպանություն իրականացնելու դեպքում՝ պահպանությունն իրականացնող աշխատողների ցուցակը.
9) հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ.
10) ազատ տնտեսական գոտու տեխնիկական հագեցվածության, ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետի «ե» ենթակետի համաձայն մաքսային մարմիններին տրամադրվող տարածքների և պայմանների մասին տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ (փաստաթղթեր):
7.1. Շահագործողը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
1) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
2) պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները.
3) ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հետ կնքված` ազատ տնտեսական գոտու շահագործման մասին պայմանագրի պատճենը.
4) ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող այն տարածքների, շենքերի ու շինությունների հատակագծերը և սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը, որոնցում շահագործողն իրականացնելու է իր գործունեությունը.
5) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
6) հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ:
(7.1 կետը լրաց. 24.03.11 N 423-Ն)
7.2. Կազմակերպիչը կամ շահագործողը սույն կարգին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի առանձին գործառույթի իրականացման թույլտվություն ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում համապատասխանաբար` 5-րդ, 6-րդ կետերով և 7-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերով կամ 5-րդ, 6.1-ին կետերով և 7.1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կողմից հաստատված տեղեկանք` 2 օրինակից:
(7.2 կետը լրաց. 24.03.11 N 423-Ն)
IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
8. Լիցենզավորման ընթացակարգը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումը կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
8.1. Լիցենզիայում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու համար սույն կարգի 8-րդ կետի վերջին պարբերությամբ սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կամ լիցենզավորված անձի կողմից հաստատված տեղեկանքի (2 օրինակից) ներկայացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվության տրամադրումը:
Ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը տեղեկանքն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ նախազգուշացնում է հայտատուին կամ լիցենզավորված անձին: Նշված թերությունները 2 օրվա ընթացքում վերացնելու դեպքում լիցենզավորող մարմինը սահմանված կարգով տալիս է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվություն և ընդունում համապատասխան որոշում:
(8.1 կետը լրաց. 24.03.11 N 423-Ն)
8.2. Եթե ներկայացված փաստաթղթերում տեղեկությունները թերի են և սույն կարգի 8.1-ին կետով սահմանված կարգով ու ժամկետներում դրա մասին տեղեկացվել է հայտատուին կամ լիցենզավորված անձին, և նա չի վերացրել թերությունները կամ, եթե տեղեկությունները ներկայացվել են ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված, կամ մաքսային պահեստների համար նախատեսվող տարածքները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և սույն կարգի պահանջները, ապա լիցենզավորող մարմինը 2 աշխատանքային օրվա ժամկետում մերժում է` որոշման մեջ նշելով մերժման պատճառները: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվության մերժման մասին որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:
Եթե 8.1-ին կետում նշված ժամկետում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու վերաբերյալ մերժում չի ներկայացվում, և հայտատուն կամ լիցենզավորված անձն օրենքով սահմանված կարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է 8.1-ին կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին կամ լիցենզավորված անձին տրամադրել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվություն` համապատասխան նշում կատարելով հայտատուի կողմից վավերացված տեղեկանքի մեկ օրինակում և տեղեկանքը հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն կամ լիցենզավորված անձն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի գործառույթով:
(8.2 կետը լրաց. 24.03.11 N 423-Ն)
(Կարգը լրաց. 27.09.07 N 1227-Ն, խմբ., լրաց. 24.03.11 N 423-Ն)
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(Կարգն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)
Հաստատված է |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N 0 0 0 0 0
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
___________________________________________________________________
(լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը)
_________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
(գործունեություն իրականացնելու (անմաքս առևտրի խանութի գտնվելու) վայրը)
Տրված է _______ _________________ ________ թ.
Գործողության ժամկետը ______________________________________________
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ |
____________________ (ստորագրությունը) |
____________________ (անունը, ազգանունը)
Կ.Տ. |
(Ձևը լրաց. 27.09.07 N 1227-Ն)
Հաստատված է ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 27-ի N 1227-Ն որոշմամբ |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N 0 0 0 0 0
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը խմբ. 24.03.11 N 423-Ն)
___________________________________________________________________
(լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը)
_________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
(գործունեություն իրականացնելու (անմաքս առևտրի խանութի գտնվելու) վայրը)
Հատուկ պայմաններ __________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
Տրված է _______ _________________ ________ թ.
Գործողության ժամկետը ______________________________________________
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ |
____________________ (ստորագրությունը) |
____________________ (անունը, ազգանունը)
Կ.Տ. |
(Ձևը լրաց. 27.09.07 N 1227-Ն, խմբ. 24.03.11 N 423-Ն)
Հաստատված է |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N 0 0 0 0 0
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
(Ձևն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում մաքսային հսկողության տարածքների կազմակերպման գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:
(1-ին կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
2. Մաքսային հսկողության տարածքը մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ է, որտեղ մաքսային հսկողության ներքո պահպանվում են բացառապես Հայաստանի Հանրապետություն ներմուծված և դեռևս որևէ մաքսային ռեժիմով բաց չթողնված ապրանքներն ու տրանսպորտային միջոցները:
(2-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն, 24.03.11 N 423-Ն)
3. Սույն կարգի համաձայն ստացված լիցենզիայի հիման վրա մաքսային հսկողության տարածքի կազմակերպման իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք (այսուհետ` կազմակերպիչ):
(3-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն, փոփ. 24.03.11 N 423-Ն)
4. Հայաստանի Հանրապետությունում մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեությունը լիցենզավորում է վերադաս մաքսային մարմինը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:
(4-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
5. Մաքսային հսկողության տարածքում արգելվում է այլ առևտրային գործունեության իրականացումը:
(5-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
6. Մաքսային հսկողության տարածքի բոլոր շինություններն ամբողջությամբ պետք է ներառված լինեն մաքսային հսկողության իրականացման տարածքում: Արգելվում է մաքսային հսկողության տարածք մաքսային հսկողությունից դուրս գտնվող ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մուտքը` բացառությամբ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների:
(6-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
7. Կազմակերպիչը սույն կարգի համաձայն լիցենզավորված գործունեություն իրականացնում է միայն լիցենզիայում նշված վայրերում:
(7-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
8. Մաքսային հսկողության տարածքները մաքսային հսկողության գոտիներ են:
(8-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
9. Մաքսային հսկողության տարածքներ անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքն իրականացվում են մաքսային մարմինների թույլտվությամբ:
(9-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
II. ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
10. Մաքսային հսկողության տարածքը պետք է լինի ընդհանուրն առնվազն 10000 քառ. մետր, իսկ փակ տարածքները` 2000 քառ. մետր: Եթե հայտատուն դիմում է իր և իր կազմում գործող ընկերություններին սպասարկելու համար մաքսային հսկողության տարածքի կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի առանձին գործառույթի իրականացման համար, ապա մաքսային հսկողության տարածքի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 5000 քառ. մետր, այդ թվում` փակ տարածքինը` 1000 քառ. մետր: Սույն կարգի կիրառման առումով փակ տարածքում ներառվում են`
1) կազմակերպչի վարչական ապարատի զբաղեցրած տարածքը.
2) ապրանքի պատասխանատու պահպանության համար նախատեսված պահեստային շինության տարածքը.
3) փակ շինության (անգարների)` զննման համար նախատեսված տարածքը.
4) մաքսային մարմիններին հատկացված տարածքը.
5) մաքսային բրոքերների և ինքնահայտարարագրման գրասենյակի տարածքը.
6) այլ տարածքներ:
(10-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն, խմբ. 24.03.11 N 423-Ն)
11. Կազմակերպիչը պետք է ապահովի`
1) մաքսային հսկողության տարածքների սանիտարահիգիենիկ պայմանները, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջները.
2) անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` մաքսային հսկողության տարածքի պաշտպանությունն ու անցագրային ռեժիմի հսկողությունն իրականացնելու համար, ինչպես նաև ամբողջ տարածքում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու համար: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվի: Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն կազմակերպչի մոտ` առնվազն 90 օր.
3) մաքսային հսկողության տարածքների համար նախատեսված շենքերի և հրապարակների առանձնացումը, պարսպապատումը, ինչպես նաև մաքսային հսկողության տարածքների կառուցումն այնպես, որպեսզի մաքսային հսկողության տարածքների և հրապարակների տարածքում իրականացվի միայն ապրանքների մաքսային հսկողության գործունեություն, բացառվեն այլ գործունեության իրականացումը, մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և մաքսային հսկողության տարածքներից դրանց դուրսբերման հնարավորությունը, մաքսային հսկողության տարածքներում գտնվող ապրանքների վնասումը.
4) մաքսային մարմինների համար համապատասխան պայմաններ` մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու, ինչպես նաև մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների պահպանման նպատակով.
5) պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող` դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը.
6) տարբեր` կշռելու հնարավորություն ունեցող էլեկտրոնային (առնվազն 15000 գործարքի հիշողությամբ) կշեռքների առկայությունը (այդ թվում` ավտոմեքենաներ կշռող առնվազն 80 տոննա և երկաթգծի` առնվազն 150 տոննա կշռելու հնարավորություն ունեցող կշեռք).
7) փոսորակների, հարթակների, փակ շինությունների (անգարների) առկայությունը` առնվազն 5 ավտոմեքենայի միաժամանակյա զննման համար.
8) մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքերի և սարքավորումների ներդրումը (ռենտգենային, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման և այլն)` վերադաս մաքսային մարմնի սահմանած պահանջներին համապատասխան.
9) մաքսային մարմինների աշխատողներին անհրաժեշտ կապի և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների տրամադրումը, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով ապահովումը` մաքսային ձևակերպումները տեղում կազմակերպելու համար.
10) իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով.
11) ապրանքների բեռնման-բեռնաթափման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման կամ փոխադրման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցների առկայությունը».
12) գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը:
(11-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
12. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`
1) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, մաքսային հսկողության տարածքի մակերեսը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, մաքսային հսկողության տարածքի մակերեսը այն տնտեսավարող սուբյեկտների ցանկը, որոնց սպասարկելու համար դիմում է մաքսային հսկողության տարածքի կազմակերպման և շահագործման գործունեության լիցենզիա ստանալու համար.
1.1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի առանձին գործառույթի իրականացման համար սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կողմից հաստատված տեղեկանք` 2 օրինակից.
2) պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` պետական գրանցման վկայականի պատճենը.
3) մաքսային հսկողության տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.
4) մաքսային հսկողության տարածքների համար նախատեսված շենքերի և տարածքների հատակագծերը.
5) մաքսային հսկողության տարածքների պահպանության պահնորդաազդանշանային համակարգի մասին պետական լիազոր մարմնի եզրակացությունը.
6) հրդեհային անվտանգության ապահովման մասին պետական հրդեհային հսկողության մարմինների եզրակացությունը (տեղեկանքը).
7) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
8) պահպանության (անվտանգության) ծառայություն վարձելու դեպքում` համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական ուժերով պահպանություն իրականացնելու դեպքում` պահպանությունն իրականացնող աշխատողների ցուցակը.
9) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման մասին պետական լիազորված մարմնի եզրակացությունը (տեղեկանքը).
10) գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:
(12-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն, 24.03.11 N 423-Ն)
IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Լիցենզիան տրվում է սույն կարգի 12-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում: Մինչև այդ նշանակվում է քննարկում` առնվազն 7 օր առաջ կազմակերպչին գրավոր տեղեկացվելով (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Նրան հնարավորություն է ընձեռվում մասնակցելու քննարկմանը: Եթե սույն կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու մասին հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:
(13-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
14. Լիցենզավորող մարմինը հայտը քննարկում է սույն կարգի 13-րդ կետի համաձայն կազմակերպչին տեղեկացրած օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:
(14-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
15. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու դեպքում` լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը, ինչպես նաև հայտատուի կողմից ներկայացված տեղեկանքի մեկ օրինակը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին: Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրա մասին պատշաճ կերպով նախազգուշացնում է հայտատուին: Նշված թերությունները 10 օրվա ընթացքում վերացվելու դեպքում լիցենզավորող մարմինը սահմանված կարգով բավարարում է լիցենզիա ստանալու մասին հայտը և ընդունում համապատասխան որոշում:
(15-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն, 24.03.11 N 423-Ն)
16. Եթե հայտում կամ ներկայացված փաստաթղթերում տեղեկությունները թերի են, և սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով ու ժամկետներում դրա մասին տեղեկացվել է հայտատուին, և նա չի վերացրել թերությունները կամ, եթե տեղեկությունները ներկայացվել են ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված, կամ մաքսային հսկողության տարածքները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և սույն կարգի պահանջները, ապա լիցենզավորող մարմինը 3-օրյա ժամկետում մերժում է հայտը` որոշման մեջ նշելով մերժման պատճառները: Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման մասին որոշման պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:
(16-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
17. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:
(17-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
18. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
(18-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
19. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվելու դեպքում կրկնակի դիմումը քննարկվում է ընդհանուր կարգով:
(19-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
20. Լիցենզավորված անձի վերակազմակերպման, բացառությամբ սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքերի, կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման կամ գործունեության տարածքում ցանկացած շինարարական, քանդման կամ հողային աշխատանքների դեպքում` լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը: Եթե կազմակերպիչը սույն կարգի համաձայն ստացել է լիցենզիա և դիմում է գործունեության իրականացման` մաքսային հսկողության տարածքի կազմակերպման վայրը փոխելու համար, ապա լիցենզավորող մարմին է ներկայացնում միայն գործունեության վայրի վերաբերյալ սահմանված պահանջները և չափանիշները բավարարող` սույն կարգով նախատեսված փաստաթղթերը:
(20-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
21. Իրավաբանական անձի առանձնացման կամ բաժանման ձևով վերակազմակերպման դեպքում` առանձնացված իրավահաջորդը (իրավահաջորդները) և բաժանված իրավաբանական անձինք լիցենզիա ստանալու համար դիմում են սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով:
(21-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
22. Լիցենզիան վերաձևակերպվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվան հաջորդող երրորդ օրը: Լիցենզավորող մարմինը լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ: Լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն, նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով, պետք է իրականացվի քննարկում` լսումների կարգով: Լիցենզիայի կորստի (կորցնել, ոչնչանալ և այլն) դեպքում հայտատուն կրկնօրինակն ստանալու համար դիմում է ներկայացնում լիցենզավորող մարմին` դրա մասին նախօրոք հայտարարություն տալով զանգվածային լրատվության միջոցով: Լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում հայտատուն դրա մասին հայտ է ներկայացնում լիցենզավորող մարմին` կրկնօրինակն ստանալու համար: Կրկնօրինակը հայտատուին տրվում է նրանից ոչ պիտանի դարձած լիցենզիան վերցնելուց հետո: Լիցենզիայի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը: Լիցենզավորված անձի վերաձևակերպման համար տրված հայտը կարող է մերժվել, եթե սույն կարգով կամ այլ իրավական ակտերով առկա են հայտի մերժման հիմքեր:
(22-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
23. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է հետևյալ դեպքերում`
1) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտում,
2) լիցենզավորված անձի կողմից սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չտեղեկացվելը,
3) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտում կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացվելը,
4) լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պահանջների պարբերաբար խախտումների կատարում,
5) լիցենզավորված անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տրվելը, գրավ դրվելը կամ օտարվելը,
6) տարեկան պետական տուրքի չվճարում,
7) լիցենզավորված անձի դիմումի համաձայն,
8) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
(23-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
24. Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն` բացառությամբ լիցենզիայի գործողության կասեցման պատճառների վերացմանն ուղղվածների, ինչպես նաև լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումների իրականացման:
(24-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
25. Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում լիցենզավորված անձի կողմից արգելված գործունեության, գործառույթի կամ գործողության իրականացումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է օրենքով նախատեսված համապատասխան պատասխանատվություն:
(25-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
26. Եթե լիցենզիայի գործողությունը կասեցվել է սույն կարգով նախատեսված մեկից ավելի հիմքերով, ապա ընդունվում է կասեցման մասին որոշում` յուրաքանչյուր հիմքով:
(26-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
27. Լիցենզիայի գործողության կասեցման համար նշանակվում է քննարկում` առնվազն 7 օր առաջ կազմակերպչին գրավոր տեղեկացնելով (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու քննարկմանը: Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:
(27-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
28. Լիցենզիայի գործողության կասեցման դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որում նշվում են կասեցվող գործառույթը, կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները, և դրա պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին: Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում դրա մասին լիցենզավորող մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ կերպով հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Սույն կարգի 23-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաները տալու ամսաթվից:
(28-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
29. Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի կողմից խախտումների վերացման մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիցենզավորող մարմինն այլ որոշում չի ընդունում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ կերպով չի հայտնում լիցենզավորված անձին:
(29-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
30. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է`
1) եթե լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել է լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն.
2) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.
3) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ գործունեություն իրականացվելու դեպքում.
4) եթե կազմակերպիչը լուծարվել է.
5) մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ սույն կարգի 23-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.
6) եթե կազմակերպիչը չի պահպանել իր գործունեության ընթացքում հայտնի դարձած պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիքներ (գաղտնիք) պարունակող տեղեկությունների գաղտնիությունը, դրանք տրամադրել է երրորդ անձին կամ, առանց ապրանքատիրոջ գրավոր համաձայնության, հրապարակել է դրանք կամ դրանցում առկա տեղեկությունները, կամ դրանք օգտագործել է ի շահ իրեն.
7) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
(30-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
31. Սույն կարգի 30-րդ կետի 1-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն: Լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված` դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով այլ բան նախատեսված չէ:
(31-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
32. Սույն կարգի 30-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով` լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
(32-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
33. Լիցենզիայի գործողության դադարեցման համար նշանակվում է քննարկում` առնվազն 7 օր առաջ կազմակերպչին գրավոր տեղեկացնելով (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու քննարկմանը: Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:
(33-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
34. Սույն կարգի 30-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում` լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում ուղարկվում է (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին: Լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձին պատշաճ կերպով հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե որոշմամբ ավելի ուշ ժամկետ չի նախատեսված, իսկ սույն կարգի 30-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում` լուծարման օրվանից:
(34-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)
(Հավելվածը լրաց. 14.05.09 N 542-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի N 844 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԼԻՑԵՆԶԻԱ N 00000
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
______________________________________________________________ (լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը) ______________________________________________________________
______________________________________________________________ ______________________________________________________________ (գործունեություն իրականացնելու (մաքսային հսկողության տարածքի գտնվելու) վայրը) ______________________________________________________________
Տրված է _________ ____ ______________ ________________________
Գործողության ժամկետը _______________________________________________
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ ____________________________________ (ստորագրությունը) ____________________________________ (անունը, ազգանունը)
Կ.Տ. |
(Հավելվածը լրաց. 14.05.09 N 542-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի N 844 որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ (ԲՐՈՔԵՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(Հավելվածն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի N 844 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԼԻՑԵՆԶԻԱ N 00000
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ (ԲՐՈՔԵՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
(Հավելվածն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |