Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-214-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2011-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.29/69(803) Հոդ.1604
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.12.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.12.2010
Дата вступления в силу
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել «, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետից հանել «22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 25 հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, 25.1 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, 31 հոդվածի 2-րդ կետով,» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`

 

1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի առաջին պարբերությունը, 4-րդ և 5-րդ կետերը.

2) 3-րդ կետի «15-ը ներառյալ» բառերը փոխարինել «20-ը ներառյալ» բառերով.

3) 3-րդ կետի «22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 25.1 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով և 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով» բառերը փոխարինել «33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով և 53 հոդվածի 2-րդ կետով» բառերով».

4) 6-րդ կետից հանել «և 28 հոդվածի երկրորդ մասով» բառերը և «15-ը ներառյալ» բառերը փոխարինել «20-ը ներառյալ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ կետի «ամսական» բառը փոխարինել «եռամսյակային» բառով, իսկ «800» թիվը` «2400» թվով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-214-Ն