ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 դեկտեմբերի 2024 թ. |
N 257-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 48-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» N 48-Ն որոշման հավելվածի 13-րդ կետից հետո լրացնել նոր 13.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«13.1. Սույն կարգի 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ կամ 4.1-ին ենթակետերով կամ 13-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ տարածքի սանիտարական մաքրման, այդ թվում՝ ձնամաքրման կամ տարածքի կանաչապատման կամ կանաչ տարածքների անհրաժեշտ խնամքի ու պահպանման պարտադիր բարեկարգման աշխատանքների կատարումից ազատվում են անշարժ գույքի սեփականատեր կամ տիրապետող հանդիսացող այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ովքեր նշված աշխատանքների վերաբերյալ Երևան համայնքի ենթակայությամբ գործող կազմակերպությունների հետ ունեն կնքված ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: