հայկական սսհ մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
3 հունիսի 1981 թ. N 344
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության առդիր կանոնադրությունը և հանրապետության պետական արխիվների ցանցը:
2. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությանը, հանրապետության մինիստրություններին և գերատեսչություններին, հիմնարկներին, կազմակերպություններին ու ձեռնարկություններին արխիվային գործի գծով իրենց գործունեությամբ ղեկավարվել ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1980 թ. ապրիլի 4-ի N 274 որոշմամբ հաստատված` ՍՍՀՄ պետական արխիվային ֆոնդի մասին կանոնադրությամբ:
3. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությանը, ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմներին` միջոցներ ձեռնարկել ՍՍՀՄ պետական արխիվային ֆոնդի փաստաթղթերի անվնասության նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար և անհրաժեշտ պայմաններ ապահովել այդ փաստաթղթերի պահպանման ու օգտագործման համար:
4. Պարտավորեցնել մինիստրություններին ու գերատեսչություններին` միջոցներ ձեռնարկել գերատեսչական արխիվների աշխատանքը կատարելագործելու, դրանք հատուկ շենքերով, սարքավորումներով ապահովելու, որակյալ կադրերով ամրապնդելու, ինչպես նաև գործավարությունը բարելավելու համար:
5. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1979 թ. փետրվարի 28-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 128 որոշումը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. հունիսի 3-ի N 344 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
1. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությունը (Հայկական ՍՍՀ գլխարխիվ) հանդիսանում է պետական կառավարման միութենական-հանրապետական մարմին և իր գործունեությամբ ենթարկվում է ինչպես Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին, այնպես էլ` ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությանը:
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությունն իրականացնում է հանրապետությունում արխիվային գործի ճյուղային և միջճյուղային կառավարումը, տնօրինում է ՍՍՀՄ պետական արխիվային ֆոնդի փաստաթղթերը, որոնք պահվում են Հայկական ՍՍՀ պետական ու գերատեսչական արխիվներում, և պատասխանատվություն է կրում Հայկական ՍՍՀ-ում արխիվային գործի վիճակի, հետագա զարգացման, կատարելագործման և այդ բնագավառում գիտատեխնիկական առաջընթացի համար:
«Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման մասին» Հայկական ՍՍՀ օրենքին համապատասխան Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությունն իր իրավասության սահմաններում հանդիսանում է Հայկական ՍՍՀ-ում փաստագրական հուշարձանների պահպանման հատուկ լիազոր պետական մարմին:
2. Գլխավոր արխիվային վարչության գլխավոր խնդիրներն են.
ՍՍՀՄ պետական արխիվային ֆոնդի փաստաթղթերի անվնասության ապահովումը, պետական արխիվների կոմպլեկտավորման կազմակերպումը և դրանցում պահվող փաստաթղթերի օգտագործումը ՍՍՀՄ պետական արխիվային ֆոնդի մասին կանոնադրությանը համապատասխան.
պատմության ու մշակույթի փաստագրական հուշարձանների պահպանման և օգտագործման բնագավառում պետական կառավարումը.
արխիվավարության, փաստաթղթավարությանն հնագրագիտության բնագավառում գիտական ու մեթոդական աշխատանքի կազմակերպումը և կոորդինացումը. հանրապետության արխիվային հիմնարկների աշխատանքի պրակտիկայում գիտական հետազոտությունների արդյունքների և գիտատեխնիկական նվաճումների ներդրումը.
գերատեսչական արխիվների գործունեության և մինիստրությունների, գերատեսչությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների գործավարության մեջ փաստաթղթերի կազմակերպական-մեթոդական ղեկավարությունը.
արխիվային գործի բնագավառում աշխատանքի հայրենական ու արտասահմանյան առաջավոր փորձի ուսումնասիրումը և տարածումը, արխիվային գործի հետագա զարգացման ու կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակումը:
3. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությունը ղեկավարում է հանրապետությունում արխիվային գործը, կառավարում է կենտրոնական պետական արխիվները, կենտրոնական պետական արխիվների մասնաճյուղերը, քաղաքային ու շրջանային պետական արխիվները և գերատեսչական արխիվները:
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությունը և նրա իրավասության ենթակա պետական արխիվները հանդիսանում են ՍՍՀՄ պետական արխիվային ծառայության բաղկացուցիչ մասը և մտնում են ՍՍՀՄ գլխարխիվի միասնական սիստեմի մեջ:
4. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության ու Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ գլխավոր արխիվային ֆոնդի մասին կանոնադրությամբ, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության հրամաններով, այլ նորմատիվ ակտերով ու սույն որոշմամբ և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը Հայկական ՍՍՀ արխիվային հիմնարկներում:
5. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությունն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
ա) կազմակերպում է ՍՍՀՄ պետական արխիվային ֆոնդի փաստաթղթերի կոմպլեկտավորումն ու պահումը և դրա համալրումը պատմության ու մշակույթի փաստագրական այն հուշարձաններով, որոնք գտնվում են հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների սեփականության տակ. ապահովում է Հայկական ՍՍՀ պետական արխիվներ, ինչպես նաև թանգարաններ ու գրադարաններ փաստաթղթերի հանձնման սահմանված կարգի պահպանումը.
բ) լուծում է փաստաթղթերը հանրապետական ու տեղական նշանակության արխիվային ֆոնդերի կազմին դասելու հարցերը և իրականացնում է հանրապետության կենտրոնական պետական արխիվներում հանրապետական նշանակության ֆոնդերի համակենտրոնացման միջոցառումներ.
գ) վարում է Հայկական ՍՍՀ պետական ու գերատեսչական արխիվներում պահվող ՍՍՀՄ պետական արխիվային ֆոնդի փաստաթղթերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների սեփականության տակ գտնվող պատմության ու մշակույթի փաստագրական հուշարձանների պետական հաշվառումը և տեղեկություններ է ներկայացնում ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչություն. պետական վերահսկողություն է իրականացնում նշված փաստաթղթերի անվնասության ու օգտագործման նկատմամբ.
դ) իր իրավասության սահմաններում մշակում է արխիվային հիմնարկների գործունեության հարցերի վերաբերյալ նորմատիվային փաստաթղթերը, կազմակերպում և կատարում է պետական արխիվային ցանցի ու դրա կառուցվածքի կատարելագործման աշխատանքը.
ե) կազմակերպվում է արխիվների աշխատանքի պրակտիկայում փաստաթղթերի պահման, վերականգնման, փչանալուց պաշտպանման, օգտագործման և պահպանման առավել ռացիոնալ սիստեմների ու մեթոդների ներդրումը.
զ) իրականացնում է գերատեսչական արխիվների աշխատանքի և մինիստրությունների, գերատեսչությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների գործավարության մեջ փաստաթղթերի կազմակերպման կազմակերպական-մեթոդական ղեկավարությունը. Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ անցկացնում է գերատեսչական արխիվների աշխատանքի կատարելագործման միջոցառումներ, ինչպես նաև այդպիսի արխիվների գործավարության ու գործունեության վիճակի հասարակական ստուգատեսներ. կազմակերպում է պայմանագրային հիմունքներով գերատեսչական արխիվներին փաստաթղթերի անվնասության, կարգավորման և օգտագործման ապահովման ուղղությամբ աշխատանքների կատարման, ինչպես նաև փաստաթղթերի պատճենների ապահովագրական ֆոնդի ստեղծման գործում օգնությունը.
է) ապահովում է գիտական-տեղեկատվական ապարատի սիստեմի ստեղծումն ու զարգացումը և ՍՍՀՄ պետական արխիվային ֆոնդի փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունների որոնման մեքենայացված ու ավտոմատացված սիստեմների ներդրումը.
ը) իր իրավասության սահմաններում մշակում և հաստատում է հանրապետության բոլոր մինիստրությունների, գերատեսչությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների կողմից պարտադիր կատարման ենթակա արխիվային գործի և գործավարության կազմակերպման հարցերի վերաբերյալ հրահանգներ ու մեթոդական ձեռնարկներ.
թ) սահմանված կարգով հրապարակում է Հայկական ՍՍՀ պետական արխիվներում պահվող ՍՍՀՄ պետական արխիվային ֆոնդի փաստաթղթերը և դրանց կազմի ու բովանդակության վերաբերյալ տեղեկատվական-ինֆորմացիոն գրականությունը, հրատարակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության վարմանը վերաբերող հարցերի գծով բյուլետեններ, գիտահանրամատչելի գրականություն, ուսումնական ու գործնական ձեռնարկներ, «Բանբեր Հայաստանի արխիվների» ամսագիրը. իրականացնում է արխիվային նյութերի հրապարակման ուղղությամբ հանրապետության պետական արխիվների գործունեության ղեկավարությունը.
ժ) կազմակերպում է Հայկական ՍՍՀ պետական արխիվներում պահվող ՍՍՀՄ պետական արխիվային ֆոնդի փաստաթղթերի մասին արդիական թեմատիկայով ինֆորմացիան` քաղաքական, ժողովրդատնտեսական, գիտական և սոցիալ-կուլտուրական նպատակներով օգտագործելու համար. զբաղվում է հետադարձ փաստաթղթային ինֆորմացիայի նկատմամբ հանրային պահանջմունքի և փաստաթղթերի օգտագործման արդյունավետության ուսումնասիրմամբ.
ի) ղեկավարում է արխիվային հիմնարկների գիտահետազոտական ու մեթոդական աշխատանքը. կազմակերպում է գիտահետազոտական աշխատանքը արխիվավարության, փաստաթղթավարության, հնագրագիտության և գործավարության բնագավառում. մշակում է արխիվային գործի պրակտիկայում գիտական հետազոտությունների արդյունքների ներդրման միջոցառումներ. իրականացնում է նշված հարցերի վերաբերյալ գիտատեխնիկական ինֆորմացիան.
լ) Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ կազմակերպում է գործավարության միասնական պետական սիստեմի և կազմակերպական-կարգադրական փաստաթղթերի միասնականացված սիստեմի ներդրումն ու զարգացումը. իրականացնում է դրանց կիրառման գիտամեթոդական ղեկավարությունը.
խ) ստուգում է գերատեսչական արխիվների աշխատանքը և մինիստրությունների, գերատեսչությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների գործավարության մեջ փաստաթղթերի կազմակերպումը.
ծ) սահմանված կարգով իրականացնում է հայ ժողովրդի պատմության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի բնօրինակների կամ պատճենների հայտնաբերումը և ստացումը ՍՍՀՄ պետական արխիվներից ու արտասահմանից. կազմակերպում է արտասահմանյան արխիվային հիմնարկների հետ փաստաթղթերի պատճենների և արխիվավարական գրականության փոխանակումը. մասնակցում է արխիվների միջազգային կազմակերպությունների գործունեությանը.
կ) ուսումնասիրում և տարածում է ՍՍՀՄ ու արտասահմանյան երկրների արխիվների աշխատանքի առաջավոր փորձը, կազմակերպում և անցկացնում է արխիվային գործի ու գործավարության մեջ փաստաթղթերի կազմակերպման ուղղությամբ գիտական, գիտապրակտիկ կոնֆերանսներ, սեմինարներ, խորհրդակցություններ, ինչպես նաև ցուցահանդեսներ.
հ) մշակում է հանրապետությունում արխիվային գործի զարգացման հեռանկարային ու ընթացիկ պլաններ և ապահովում է այդ պլանների կատարումը.
ձ) կազմակերպում է Հայկական ՍՍՀ պետական արխիվային հիմնարկների ու գերատեսչական արխիվների աշխատողների որակավորման բարձրացումը.
ղ) հաստատում է իրավասության ենթակա հիմնարկների ծախսերի նախահաշիվները, սահմանված կարգով իրականացնում է արխիվային հիմնարկների ֆինանսավորումը և նյութատեխնիկական սպասարկումը, ապահովում է դրանց պահման համար առանձնացվող միջոցների առավել լրիվ ու արդյունավետ օգտագործումը. անցկացնում է դրանց ֆինանսատեխնիկական գործունեության վերահսկողությունը.
ճ) կազմակերպում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների ժամանակին քննարկումը, հասնելով դրանցում առաջադրված հարցերի ճիշտ լուծմանը, միջոցներ է ձեռնարկում վերացնելու իրավասության ենթակա հիմնարկների գործունեության մեջ տեղ գտած թերությունները.
մ) սահմանված կարգով հիմնարկներին, կազմակերպություններին ու քաղաքացիներին տալիս է հանրապետության տերիտորիայում փաստագրական հուշարձանների հավաքման հատուկ թույլտվություններ.
յ) մշակում է Հայկական ՍՍՀ արխիվային հիմնարկներում աշխատանքի գիտական կազմակերպման ու կառավարման հարցերը, իրականացնում է գլխավոր արխիվային վարչության կենտրոնական ապարատի և իրավասության ենթակա հիմնարկների կառուցվածքի կատարելագործման միջոցառումներ.
ն) իրականացնում է գլխավոր վարչության կենտրոնական ապարատի և իրավասության ենթակա հիմնարկների կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը.
շ) իր իրավասության սահմաններում լուծում է կապիտալ շինարարության հարցերը.
ո) հաստատում է հանրապետության արխիվային հիմնարկների կողմից մատուցվող ծառայությունների սակագները` Հայկական ՍՍՀ գների պետական կոմիտեի հետ համաձայնեցված ցանկին համաձայն գներով:
6. Գլխավոր արխիվային վարչությանը իր առջև դրված խնդիրների լուծման և նրա վրա դրված պարտականությունների կատարման համար իրավունք է վերապահվում`
ա) որոշել Հայկական ՍՍՀ այն հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների կատեգորիաները, որոնցից կատարվում է պետական պահման համար փաստաթղթերի ընդունման, ինչպես նաև պետական արխիվներում պահման ենթակա փաստաթղթերի կազմը.
բ) մինիստրություններից, գերատեսչություններից, հիմնարկներից, կազմակերպություններից ու ձեռնարկություններից ստանալ գերատեսչական արխիվների աշխատանքի և գործավարության մեջ փաստաթղթերի կազմակերպման մասին անհրաժեշտ նյութեր.
գ) մինիստրություններին, գերատեսչություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին տալ գերատեսչական արխիվների աշխատանքում և գործավարության կազմակերպման գործում բացահայտված թերությունների վերացման վերաբերյալ կատարման համար պարտադիր ցուցումներ.
դ) ստեղծել մշտական և ժամանակավոր միջգերատեսչական հանձնաժողովներ ու խորհուրդներ արխիվային գործի և գործավարության մեջ փաստաթղթերի կազմակերպման հարցերի քննարկման համար.
ե) լսել գերատեսչական արխիվների աշխատանքի և գործավարության մեջ փաստաթղթերի կազմակերպման հարցերի վերաբերյալ մինիստրությունների, գերատեսչությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների ներկայացուցիչներին.
զ) անցկացնել արխիվային գործի և գործավարության բնագավառում աշխատանքների լավագույն կատարման մրցույթներ. գործող օրենսդրությանը համապատասխան հաստատել մրցույթների պայմանները:
Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից մշակվող` արխիվային գործի և գործավարության մեջ փաստաթղթերի կազմակերպման հարցերի վերաբերյալ ուսումնական ծրագրերը հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության հետ համաձայնեցնելով:
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները կատարելու համար իրավունք ունեն սահմանված կարգով այցելել մինիստրությունների, գերատեսչությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների արխիվները և գործավարական ծառայությունները:
7. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությունը ղեկավարում է պետը:
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության պետը և նրա տեղակալը նշանակվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից:
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության պետն անձնական պատասխանատվություն է կրում գլխավոր արխիվային վարչության վրա դրված խնդիրների և պարտականությունների կատարման համար, սահմանում է պետի տեղակալի ու բաժինների և ծառայությունների պետերի պատասխանատվության աստիճանը գլխավոր արխիվային վարչության գործունեության առանձին բնագավառների ղեկավարության, ինչպես նաև հանրապետության արխիվային հիմնարկների աշխատանքի համար:
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության պետն իր իրավասության սահմաններում ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքների, ՍՍՀՄ Գերագույն սովետի և նրա նախագահության, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի ու նրա նախագահության այլ որոշումների, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ գլխարխիվի կարգադրական փաստաթղթերի հիման վրա և, ի կատարումն դրանց, հրատարակում է հանրապետության արխիվային հիմնարկների կողմից կատարման համար պարտադիր ցուցումներ, հրամաններ ու հրահանգներ և ստուգում է դրանց կատարումը:
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության պետն անհրաժեշտ դեպքերում Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների ղեկավարների հետ հրատարակում է համատեղ հրամաններ, որոշումներ և հրահանգներ:
Չեղյալ է համարում հանրապետության արխիվային հիմնարկների ղեկավարների հրատարակած այն հրամաններն ու հրահանգները, որոնք հակասում են ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներին, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի ու Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումներին և կարգադրություններին, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության ու Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության հրամաններին և հրահանգներին:
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության պետը համարվում է գլխավոր արխիվային վարչությանն առանձնացվող գույքի ու միջոցների տնօրինողը:
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության պետը հաստատում է իր իրավասության ենթակա հիմնարկների կառուցվածքն ու հաստիքները, ինչպես նաև նրանց գործունեության մասին կանոնադրությունները:
8. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմում մտնում են պետը (նախագահ), նրա տեղակալը` ըստ պաշտոնի, ինչպես նաև գլխավոր արխիվային վարչության ղեկավար աշխատողները: Կոլեգիայի կազմի մեջ կարող են մտցվել նաև Հայկական ՍՍՀ առաջատար կենտրոնական պետական արխիվների ղեկավարները:
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության կոլեգիայի անդամները հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից:
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության կոլեգիան իր կանոնավոր կերպով անցկացվող նիստերում քննության է առնում հանրապետությունում արխիվային գործի զարգացման, պետական արխիվների կազմակերպման ու գործունեության, գերատեսչական արխիվների վիճակի կարևորագույն հարցերը. քննարկում է կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների, հրահանգների և ցուցումների նախագծերը, լսում է գլխավոր արխիվային վարչության կառուցվածքային ստորաբաժանումների և իր իրավասության ենթակա հիմնարկների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության պետի հրամաններով: Պետի և կոլեգիայի միջև տարաձայնության դեպքում, պետը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ:
9. Գլխավոր արխիվային վարչությանը կից գործում են`
գիտական խորհուրդ` հանրապետությունում արխիվային գործի զարգացման կարևորագույն պրոբլեմների հարցերի քննարկման համար.
գիտահետազոտական ու մեթոդական աշխատանքի կոորդինացման հանձնաժողով` գիտահետազոտական աշխատանքների արդյունքների և բարդ մեթոդական հարցերի քննարկման համար.
կենտրոնացված փորձագիտական-ստուգողական հանձնաժողով` ՍՍՀՄ պետական արխիվային ֆոնդի կազմի որոշման փաստաթղթերի արժեքավորության փորձաքննության և պետական պահման համար դրանց ընտրության հետ կապված հարցերի քննարկման համար.
որպես պետության սեփականություն փաստաթղթերի ձեռքբերման միջգերատեսչական հանձնաժողով:
Նշված խորհրդի ու հանձնաժողովների և դրանց կազմերի մասին կանոնադրությունները հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության պետի կողմից:
10. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության կանոնադրությունը, նրա կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից` ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության հետ համաձայնեցնելով:
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության կենտրոնական ապարատի հաստիքացուցակը հաստատում է գլխավոր արխիվային վարչության պետը` հաստատված կառուցվածքին համապատասխան և սահմանված թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի սահմաններում, պահպանելով պաշտոնային դրույքների սխեմաները:
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են գլխավոր արխիվային վարչության պետի կողմից:
11. Գլխավոր արխիվային վարչությունն ունի Հայկական ՍՍՀ պետական գերբի պատկերով և իր անվամբ կնիք:
ՀԱՍՏԱՏՎԱԾ է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. հունիսի 3-ի N 344 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՑԱՆՑԸ
Կենտրոնական պետական արխիվներ
Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության կենտրոնական պետական արխիվ (ՀՀՍՇԿՊԱ)
Գիտատեխնիկական փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ (ԳՏՓԿՊԱ)
Կենտրոնական պետական պետական արխիվ (ԿՊՊԱ)
Հայկական պարբերական մամուլի կենտրոնական պետական արխիվ (ՀՊՄԿՊԱ)
Կինոլուսանկարչաֆոնդափաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ (ԿԼՖՓԿՊԱ)
Երևան քաղաքի կենտրոնական պետական արխիվ (Երևան քաղաքի ԿՊԱ)
Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության կենտրոնական պետական արխիվի մասնաճյուղեր
ՀՀՍՇԿՊԱ-ի մասնաճյուղ Լենինական քաղաքում
ՀՀՍՇԿՊԱ-ի մասնաճյուղ Կիրովական քաղաքում
ՀՀՍՇԿՊԱ-ի մասնաճյուղ Ղափան քաղաքում
ՀՀՍՇԿՊԱ-ի մասնաճյուղ Էջմիածին քաղաքում
Փաստաթղթերի փոփոխական կազմով քաղաքային ու շրջանային պետական արխիվներ
Աբովյանի շրջանային պետական արխիվ` Աբովյան քաղաքում
Ազիզբեկովի շրջանային պետական արխիվ` Ազիզբեկով ավանում
Ամասիայի շրջանային պետական արխիվ` Ամասիա գյուղում
Անիի շրջանային պետական արխիվ` Մարալիկ ավանում
Ապարանի շրջանային պետական արխիվ` Ապարան ավանում
Արարատի շրջանային պետական արխիվ` Վեդի ավանում
Արտաշատի շրջանային պետական արխիվ` Արտաշատ քաղաքում
Արթիկի շրջանային պետական արխիվ` Արթիկ քաղաքում
Ախուրյանի շրջանային պետական արխիվ` Ախուրյան գյուղում
Վարդենիսի շրջանային պետական արխիվ` Վարդենիս ավանում
Աշտարակի շրջանային պետական արխիվ` Աշտարակ քաղաքում
Գորիսի շրջանային պետական արխիվ` Գորիս քաղաքում
Գուգարքի շրջանային պետական արխիվ` Մեղրուտ գյուղում
Ղուկասյանի շրջանային պետական արխիվ` Ղուկասյան գյուղում
Եղեգնաձորի շրջանային պետական արխիվ` Եղեգնաձոր ավանում
Իջևանի շրջանային պետական արխիվ` Իջևան քաղաքում
Կալինինոյի շրջանային պետական արխիվ` Կալինինո ավանում
Կամոյի շրջանային պետական արխիվ` Կամո քաղաքում
Կրասնոսելսկի շրջանային պետական արխիվ` Կրասնոսելսկ ավանում
Մարտունու շրջանային պետական արխիվ` Մարտունի ավանում
Մասիսի շրջանային պետական արխիվ` Մասիս ավանում
Մեղրու շրջանային պետական արխիվ` Մեղրի ավանում
Նոյեմբերյանի շրջանային պետական արխիվ` Նոյեմբերյան ավանում
Հոկտեմբերյանի շրջանային պետական արխիվ` Հոկտեմբերյան քաղաքում
Հրազդանի շրջանային պետական արխիվ` Հրազդան քաղաքում
Սևանի շրջանային պետական արխիվ` Սևան քաղաքում
Սիսիանի շրջանային պետական արխիվ` Սիսիան քաղաքում
Սպիտակի շրջանային պետական արխիվ` Սպիտակ քաղաքում
Ստեփանավանի շրջանային պետական արխիվ` Ստեփանավան քաղաքում
Թալինի շրջանային պետական արխիվ` Թալին ավանում
Թումանյանի շրջանային պետական արխիվ` Ալավերդի քաղաքում
Շամշադինի շրջանային պետական արխիվ` Բերդ ավանում
Նաիրիի շրջանային պետական արխիվ` Եղվարդ ավանում
Արագածի շրջանային պետական արխիվ` Ծաղկահովիտ գյուղում
Դիլիջանի քաղաքային պետական արխիվ` Դիլիջան քաղաքում