ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3861-Ա |
«08» հոկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ն.ՉԱՐԲԱԽ 3-ՐԴ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ Հ.29 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՐԱՏ ՍԵԴՐԱԿԻ ԽՈՇԲԵԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արարատ Սեդրակի Խոշբեկյանի (ծնված 29.03.1974թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 21.11.2023թ. հ.ԱՏ-21112023-01-0910, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 31.05.2024թ. հ.5766 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.08.2024թ. հ.20-Ել-Դ-134298-23 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Շենգավիթ, Ն.Չարբախ 3-րդ փողոց 1-ին նրբանցք հ.29 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով.
1. Վերականգնել ք.Երևան, Շենգավիթ, Ն.Չարբախ 3-րդ փողոց 1-ին նրբանցք հ.29 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արարատ Սեդրակի Խոշբեկյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 285.12քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 285.12քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, ք.Երևան, Շենգավիթ, Ն.Չարբախ 3-րդ փողոց 1-ին նրբանցք հ.29 հասցեում գտնվող 285.12քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |