ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 590-Ա
«ԷԿՈ-ՀԱՄԱՅՆՔ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության միջոցներով՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար շտապ օգնության ծառայությունները առավել արդյունավետ, հասանելի և արագ դարձնելու նպատակով, «Էկո-համայնք» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված շտապ օգնության ավտոմեքենայի (Toyota Land Cruiser Ambulance մակնիշի, 2023 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ JTERB71J5PF025075, 69,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություն) ներմուծման ու «Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Էկո-համայնք» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությանը` նշված ավտոմեքենայի համապատասխան ձևակերպումներն ու անհատույց հանձնման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |