Գլխավոր տեղեկություն
Номер
N 2293-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.12.2023
Дата вступления в силу
26.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2023 թվականի N 2293-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների և փրկարարական ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N 1799-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշմամբ սահմանված հավելվածի (այսուհետ` հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) հավելվածի 20-րդ կետում «սույն կարգի 12-րդ կետում նշված հրամանն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացում» բառերը փոխարինել «սույն կարգի 11-րդ կետում նշված թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգման արդյունքներն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) հավելվածի 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Ընդհանուր բաժնի թեստավորման, ստուգարքի կամ մասնագիտական բաժնի թեստավորման փուլերից միայն մեկում անցողիկ միավորներ չապահոված ծառայողն իրավունք ունի անցողիկ միավորներ ապահոված ծառայողների հետ միասին մասնակցելու ատեստավորման հաջորդ փուլերին:».

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.1-ին և 26.2-րդ կետերով․

«26.1. Ընդհանուր բաժնի թեստավորման, ստուգարքի և մասնագիտական բաժնի թեստավորման փուլերից միայն մեկում անցողիկ միավորներ չապահոված ծառայողն այդ փուլը վերահանձնելու համար զեկուցագիրը ներկայացնում է կադրային ստորաբաժանման պետի անունով: Ծառայողը զեկուցագիրը պետք է ներկայացնի ատեստավորման մյուս բոլոր փուլերը հաջողությամբ անցնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Զեկուցագիրը նախարարության կադրային ստորաբաժանում է ուղարկվում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետի ուղեկցող գրությամբ: Ծառայողը ներկայացված զեկուցագրի հիման վրա վերահանձնման իրավունքն ստանում է ոչ շուտ, քան իր խմբի ատեստավորման փուլերի ավարտը, և ոչ ուշ, քան անցողիկ միավորներ չապահովելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Վերահանձնումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով։

26.2. Սույն կարգի 26-րդ կետում նշված փուլերից երկուսում անցողիկ միավոր չապահոված, սույն կարգի 26․1-ին կետով սահմանված ժամկետներում վերահանձնմանը չմասնակցած, վերահանձնման արդյունքներով անցողիկ միավորներ չապահոված կամ հարցազրույցից բացասական եզրակացություն ստացած ծառայողի վերաբերյալ կայացվում է «Փրկարար ծառայության մասին» օրենքի 34․1-ին հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված համապատասխան եզրակացություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումը տարածվում է նաև այն ծառայողների նկատմամբ, որոնց վերաբերյալ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կայացվել է «Փրկարար ծառայության մասին» օրենքի 34․1-ին հոդվածի 13-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացություն: Նշված ծառայողների նկատմամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված եռամսյա ժամկետի հաշվարկի մեկնարկ է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը։ Եթե սույն կետում նշված ծառայողները վերահանձնում են անցողիկ միավորը չապահոված փուլը և հաջողությամբ ավարտում են ամբողջ ատեստավորումը, ապա ատեստավորման հանձնաժողովը վերանայում է «Փրկարար ծառայության մասին» օրենքի 34․1-ին հոդվածի 13-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացությունը և կայացնում է «Փրկարար ծառայության մասին» օրենքի 34․1-ին հոդվածի 13-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացություն: Ատեստավորման հանձնաժողովի կողմից նոր եզրակացություն կայացվելու դեպքում տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իր հրամանով համապատասխան փոփոխություն է կատարում նախորդ եզրակացությունը հաստատած հրամանում և հաստատում է նոր եզրակացությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: