Գլխավոր տեղեկություն
Номер
N 587
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.06.1995-01.07.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.12.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
21.12.1994
Дата вступления в силу
21.12.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 1994 թվականի N 587

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 292 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 292 որոշմամբ հաստատված` հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրության 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«65. Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից հասույթը հաշվարկվում է որպես դրանց գնորդների (պատվիրատուների) հետ համաձայնեցված և պայմանագրային գներով արտահայտված մեծություն կամ որպես հնարավոր (շուկայական) վաճառքի գներով արտահայտված մեծություն:

Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից հասույթը որոշվում է առաքման (հանձնման) հաշվարկային փաստաթղթերը գնորդին (պատվիրատուին) ներկայացնելու օրվանից 90-րդ օրվա դրությամբ: Եթե վճարումը կատարվել է մինչև նշված ժամկետը լրանալը, ապա իրացումից հասույթը որոշվում է վճարման օրվա դրությամբ:

Միջպետական փոխկապակցված առաքումներով (քլիրինգ) արտահանված արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի որոշման պահը և հաշվարկման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված միջպետական փոխկապակցված առաքումներ (քլիրինգ) իրականացնող ձեռնարկությանն այդ առաքումների համար մատակարարված արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների մասով իրացումից հասույթը որոշում են դրանց դիմաց` վճարման օրվա դրությամբ:

Էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի, բնակչությանը մատուցվող բնակարանային-կոմունալ ծառայությունների իրացումից հասույթը որոշվում է դրանց դիմաց` վճարման օրվա դրությամբ:

Շինարարական աշխատանքների, տրանսպորտային և կապի ծառայությունների իրացումից հասույթը որոշվում է աշխատանքների հանձնման, ծառայությունների մատուցման վերաբերյալ հաշվարկային փաստաթղթերը գնորդին (պատվիրատուին) ներկայացնելու օրվա դրությամբ: 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ անհրաժեշտության դեպքում, կարող են սահմանել իրացումից հասույթի որոշման այլ կարգ»:

(1-ին կետը խմբ. 22.06.95 N 361)

2. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից հետո առաքված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) համար:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ