Գլխավոր տեղեկություն
Номер
N 2-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.06.2021
Принят
Եղվարդ համայնքի ավագանի
Дата принятия
13.01.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
13.01.2021
Дата вступления в силу
20.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

Եղվարդի համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 2-Ն

 

ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Եղվարդ համայնքի հաշվարկային հաշվում առկա մնացորդը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է`

Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Եղվարդ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 98-Ն որոշումը շարադրել նոր հետևյալ խմբագրությամբ.

«Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Եղվարդ համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածներ 1-5-ի:»:

 

Կողմ -8

 

ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԱՎՐԵՆՏԻ

ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ՍՐԱՊ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Համայնքի ղեկավար`

Ն. Սարգսյան

 

 

Հավելվածներ 1-5
Եղվարդ համայնքի ավագանու
2021 թվականի հունվարի 13-ի
N 2-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական: