Գլխավոր տեղեկություն
Номер
N 277
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.07.1994-11.02.1995)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.05.1993
Подписан
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Дата подписания
26.05.1993
Дата вступления в силу
26.05.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2000


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 1993 թվականի N 277

 

քաղ. Երևան

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 15-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության պետական վարչությանը և արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում հաստատել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց տրամադրման միասնական կարգն ու պայմանները:

2. Սահմանել զինծառայողների զինվորական ծառայության ստաժի համար ամսական պաշտոնային և զինվորական կոչման դրույքաչափերից վճարվող տոկոսային հետևյալ հավելումները`

2-ից մինչև 5 տարի` 5 տոկոս

5-ից մինչև 10 տարի` 10 տոկոս

10-ից մինչև 15 տարի` 15 տոկոս

15-ից մինչև 20 տարի` 20 տոկոս

20-ից մինչև 25 տարի` 45 տոկոս

25 տարուց ավելի տարիներ` 50 տոկոս:

Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելուց հետո զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողներին սույն կետով սահմանված տոկոսային հավելումները վճարել 1993 թվականի փետրվարի 1-ից:

3. Հաստատել երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում արտոնյալ պայմաններով ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները (կցվում է):

4. Զինծառայողների ամսական դրամական բավարարման մեջ մտնում են պաշտոնային դրույքը, զինվորական կոչման դրույքը և երկարամյա ծառայության համար այդ դրույքաչափերից հաշվարկվող տոկոսային հավելավճարները:

5. Պետական բյուջեի միջոցների հաշվին զինծառայողների նյութական, պարենային և գույքային ապահովության կարգն ու պայմանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների և պետական վարչությունների կողմից` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության պետական վարչությանը և արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել այն պաշտոնների ցանկը, որոնք կարող են զբաղեցվել զինծառայողների կողմից` պետական կառավարման մարմիններ, հիմնարկներ, ձեռնարկություններ և ուսումնական հաստատություններ նրանց գործուղելու դեպքում:

7. Հաստատել զինծառայողներին տրամադրվող տարեկան 10 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդի իրավունք տվող ծառայության հետևյալ տեսակները`

ա) սահմանված կարգով հայտարարված արտակարգ դրության պայմաններում.

բ) մարտական գործողությունների մասնակցած ժամանակաշրջանում.

գ) հանրապետության տարածքից դուրս հատուկ առաջադրանք կատարելիս.

դ) բարձր լեռնային շրջաններում (ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության դեպքում):

8. Զինծառայողներին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ բուժհիմնարկներում անհրաժեշտ և արտահերթ բուժօգնություն ցույց տալու և բուժզննություն կատարելու հետ կապված բուժման (ներառյալ պրոթեզաօրթոպեդիկ) ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների և պետական վարչությունների միջոցների հաշվին` գործող նորմաների սահմաններում, ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

(8-րդ կետը լրաց. 14.07.94 N 319)

9. Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին փոխհատուցվում են համապատասխան նախարարությունների և պետական վարչությունների միջոցների հաշվին տարեկան ոչ ավելի, քան մեկ առողջարանային բուժման ուղեգրի արժեքը և բուժման վայր մեկնելու ու վերադառնալու հետ կապված ծախսերը, ներկայացված փաստաթղթերի հիման վրա, գործող նորմաների սահմաններում:

10. Ծառայության անցկացման վայրում մշտական բնակելի տարածություն չունեցող և ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում մինչև ընտանիքի երեք անդամներ ունեցող զինծառայողներին (բացի ժամկետային ծառայության զինծառայողներից) բնակելի տարածության վարձակալության համար օրական վճարվում է դրամական փոխհատուցում` փաստացի վճարված գումարների չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հետևյալ չափերով`

Երևան քաղաքում` 75 տոկոս

 շրջկենտրոններում` 40 տոկոս

մնացած բնակավայրերում` 25 տոկոս:

Ընտանիքի չորս և ավելի անդամներ ունեցող զինծառայողներին փոխհատուցվում է 50 տոկոսով ավելի:

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը` պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության պետական վարչության և արտակարգ իրավիճակների պետական վարչության հայտերի հիման վրա յուրաքանչյուր տարի պետական բյուջեում նախատեսել միջոցներ մշտական բնակտարածություն չունեցող կամ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների կողմից անհատական կամ կոոպերատիվ բնակելի տների շինարարության նպատակով տրամադրված վարկերի մարման համար:

12. Ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով զինծառայողներին այլ բնակավայրեր գործուղելու դեպքում փոխհատուցվում են փաստացի կատարված ծախսերը, սակայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված նորմաներից ոչ ավելի:

13. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով համատեղ հաստատել զինծառայողների պարտադիր պետական ապահովագրության միասնական կարգը և պայմանները, իսկ օրենքով սահմանված ապահովագրական գումարների վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 28-ի N 450 որոշմամբ սահմանված կարգով:

14. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության պետական վարչությանը և արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` նախկինում նշանակված կենսաթոշակների վերահաշվարկումն ավարտել մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը և ապահովել 1993 թվականի փետրվարի 1-ից վերահաշվարկված կենսաթոշակների վճարումը:

15. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պետական բյուջեում նախատեսել համապատասխան միջոցներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակների վճարման և նրանց սոցիալական ապահովման համար օրենսդրությամբ սահմանված ծախսերի փոխհատուցման համար:

 

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1993 թվականի
մայիսի 26-ի N 277 որոշմամբ

 

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար զինվորական ծառայության ստաժում հաշվառվում է`

ա) ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության և ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության համակարգերի շարքային և հրամանատարական անձնակազմի պաշտոններում ծառայությունը, ինչպես նաև նրանց ուսումնական հաստատություններում ուսուցման ժամանակաշրջանը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

բ) զինվորական ծառայությունը նախկին ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերում, ինչպես նաև նրանց ուսումնական հաստատություններում ուսուցման ժամանակաշրջանը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

գ) մինչև զինվորական ծառայության անցնելը պահեստից զորակոչված սպայական անձնակազմի բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև 5 տարի ուսուցումը` ուսուցման մեկ տարին 6 ամիս հաշվելու պայմանով.

դ) անօրինական դատապարտված կամ անօրինական քրեական պատասխանատվության ենթարկված այն զինծառայողների կալանքի տակ, ազատազրկման վայրերում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանը, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման որոշում հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով:

2. Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար արտոնյալ պայմաններով հաշվառվող զինծառայության տեսակները`

Մեկ ամսվա ծառայությունը հաշվվում է 3 ամիս`

------------------------------------------

ա) ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած կամ ՀՀ տարածքից դուրս հատուկ մարտական առաջադրանք կատարած ժամանակաշրջանի զինծառայությունը.

բ) մարտական գործողությունները կամ հատուկ առաջադրանք կատարելիս վիրավորված, կոնտուզիա, հաշմություն կամ հիվանդություն ստացած զինծառայողների անընդհատ բուժման ժամանակաշրջանը.

գ) զինծառայությունը Աֆղանստանում և այլ պետությունների տարածքում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողությունները (բացի այն զինծառայողներից, որոնք արձակվել են զինծառայությունից կամ գործուղվել են այդ պետություններից զինծառայողի կոչումը վարկաբեկող արարքների կատարման կապակցությամբ), ինչպես նաև այդ երկրներում վիրավորված, կոնտուզիա, հաշմություն կամ հիվանդություն ստանալու կապակցությամբ բուժական հիմնարկներում անընդհատ բուժման ժամանակաշրջանը.

դ) 1986 թ. ապրիլի 26-ից մինչև 1987 թ. դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին զինծառայողների մասնակցած ժամանակաշրջանը.

ե) անօրինական քրեական պատասխանատվության ենթարկված և անօրինական դատապարտված ու հետագայում արդարացված զինծառայողների կալանքի տակ, ազատազրկման վայրերում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանը.

զ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Մեկ ամսվա ծառայությունը հաշվվում է 2 ամիս`

-------------------------------------------

ա) կործանիչ և փորձարկող օդաչուների ծառայությունը` թռիչքների տարեկան նորմաների կատարման դեպքում (նորմաները հաստատվում են համապատասխան նախարարության և պետական վարչության կողմից).

բ) գերության ժամանակաշրջանը, եթե զինծառայողը կամավոր չի գերվել և գերության ընթացքում հանցագործություն չի կատարել Հայաստանի Հանրապետության դեմ.

գ) 1961 թ. հունվարի 1-ից մինչև 1982 թ. դեկտեմբերի 31-ը զինվորական մասնագետների (բացի օդաչուներից) գործուղման ժամանակաշրջանը այն երկրներ, որոնց բանակները մարտական գործողություններ են կատարել կամ ռազմական օգնություն են ցույց տվել այլ երկրների (անկախ այդ մարտական գործողություններին նշված զինծառայողների մասնակցությունից).

դ) 1976 թ. հունվարի 1-ից սկսած, ծովի մակերևույթից 2500 մետր և ավելի բարձրության բարձր լեռնային վայրերում զինծառայությունը.

ե) ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Մեկ ամսվա ծառայությունը հաշվվում է 1,5 ամիս`

--------------------------------------------

ա) պարաշյուտիստների և սակրավորների ծառայությունը.

բ) զինծառայող կանանց ծառայությունը հատուկ ստորաբաժանումներում (այդ պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող զինծառայող-կանայք օգտվում են նշված արտոնություններից, սահմանվում է ՀՀ համապատասխան նախարարության և պետական վարչության կողմից).

գ) արտակարգ դրության հայտարարված տարածքներում զինվորական ծառայությունը.

դ) 1973 թ. ապրիլի 1-ից սկսած, ծովի մակերևույթից 1500 մետր և ավելի բարձրության բարձր լեռնային վայրերում զինծառայությունը.

ե) 1988 թ. հունվարի 1-ից մինչև 1990 թ. դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին զինծառայողների մասնակցած ժամանակաշրջանը.

զ) ՀՀ համապատասխան նախարարության, ՀՀ պետական վարչության ղեկավարության կողմից որոշված այն ժամանակաշրջանը, որի ընթացքում զինծառայողները մասնակցել են զանգվածային անկարգությունների հետ կապված արտակարգ պայմաններում հասարակական կարգի պահպանմանը և պետական անվտանգության ապահովմանը.

է) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում: