ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 82-Ա
«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 34,044,515 դրամ ընդհանուր արժողությամբ «Մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 08611805) «Բարեշեն Տանիք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08619789) 2022 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ուսումնացուցադրական կենտրոնի կցակառույցի շինարարության, շենքի կապիտալ վերանորոգման և կահավորման աշխատանքների իրականացում` 33,044,515 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, որից հարկային արտոնություններ տրամադրվում են 20,605,508 դրամի մասով, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
07.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 82-Ա որոշման |
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
1. |
Ծրագրի նպատակը |
Նպաստել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի գյուղական բնակավայրերում բնակվող սոցիալապես անապահով կանանց և երիտասարդների կենսամակարդակի բարելավմանը՝ մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծման և բնական հողագործության, էներգաարդյունավետության ու գյուղական զբոսաշրջության թեմաներով անվճար ուսուցման/ խորհրդատվության տրամադրման միջոցով։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանություն (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաբայան 23/4) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան, Նաիրյան փողոց, շենք 164, ՀՎՀՀ՝ 08611805) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Ծովագյուղ բնակավայր, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
34,044,515 դրամ, որից՝ - Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն` 21,605,508 դրամ, որի մասով ակնկալվում են Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ, - Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարան` 12,439,007 դրամ: Վերջինիս մասով Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ չեն ակնկալվում: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի բնակչություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում ստեղծվում է համայնքային նորարարական ուսումնացուցադրական կենտրոն՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղի դպրոցի հարևանությամբ։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը 10 տարի ժամկետով վարձակալությամբ է տրվել Ծովագյուղի դպրոցի նախկին կաթսա- յատան շինությունը՝ 60 քառ. մ մակերեսով և հարակից հողամասը՝ 0,1224 հա տարածքով (26.07.2022 թ. հ. 11231 վարձակալության պայմանագիր)։ 1. Ծովագյուղի նորարարական ուսումնացուցադրական կենտրոնի շենքի կցակառույցի շինարարության, շենքի կապիտալ վերանորոգման և կահավորման աշխատանքների իրականացում՝ 33,044,515 դրամ, որից՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն՝ 20,605,508 դրամ և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարան` 12,439,007 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: 2. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1․ Կենտրոնի շենքի կցակառույցի շինարարության, շենքի ջերմամեկուսացման, ներքին և արտաքին հարդարման, էլեկտրաֆիկացման, ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման, օդափոխության ռեկուպեռացիոն համակարգի տեղադրման ու կահավորման աշխատանքների իրականացում՝ 33,044,515 դրամ, որից 20,605,508 դրամ վճարվելու է Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային միջոցներով, որի մասով ակնկալվում են Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ, իսկ 12,439,007 դրամ վճարվելու է Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի միջոցներով, վերջինիս համար չի ակնկալվում Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնության տրամադրում: 2․ Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ, որը վճարվելու է Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային միջոցներով, որի մասով ակնկալվում են Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարան, Միասնական սոցիալական ծառայություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան կողմից վերահսկողության իրականացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
07.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|