Գլխավոր տեղեկություն
Номер
N 1698-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.11.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.11.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2022
Дата вступления в силу
01.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2022 թվականի N 1698-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 702-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Պետական սահմանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, 25-րդ հոդվածը, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը, «Ոստիկանության մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասը, «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» N 702-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանում «Համաձայն «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի`» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» օրենքի 6-րդ, 8-րդ հոդվածները, 14-րդ հոդվածի 7-րդ մասը, 25-րդ հոդվածը, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը, «Ոստիկանության մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասը, «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը և 7-րդ հոդվածի 2-րդ մասը՝» բառերով.

2) որոշման N 3 hավելվածի՝

ա. 14-րդ կետը «մաքսային հսկողություն» բառերից հետո լրացնել «, օրենքով նախատեսված այլ վերահսկողություն» բառերով,

բ. 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» բառերը փոխարինել «Առանձին դեպքերում պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին տեղակայելու դեպքում վերջինս» բառերով,

գ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Պետական սահմանի անցման կետերում պետական սահմանով բաց թողնվող սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցների օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողության գործառույթներն իրականացնում է մաքսային մարմինը:».

3) որոշման N 3 hավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերով.

«19. Անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնելիս սահմանապահ զորքերն օրենքով նախատեսված դեպքերում օտարերկրացիներին տրամադրում են այցելության մուտքի վիզա, տարանցիկ մուտքի վիզա, անձնագրերում կատարում են հատուկ նշում Հայաստանի Հանրապետություն ժամանման ամսաթվի վերաբերյալ, մերժում են մուտքի վիզայի տրամադրումը կամ տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած են ճանաչում։

20. Անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնելիս սահմանապահ զորքերը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այդ թվում՝ հատուկ մշակված բջջային հավելվածով) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով հանձնում են իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը։

21. Օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգի խախտման դեպքեր հայտնաբերելիս սահմանապահ զորքերը քննում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր և նշանակում վարչական տույժեր:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան