ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2022 թվականի N 990-Ա
«ՍԵՎԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 145-րդ հոդվածի 1-ին մասը և Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությանը՝ «Հրաժարում՝ հօգուտ պետության» թիվ 05100010/070222/0007448 մաքսային հայտարարագրով մաքսային ընթացակարգով հանձնված՝ 5293114 դրամ մաքսային արժեքով, 315 կգ բրուտտո քաշով, սպորտային առագաստանավեր OPTIMIST՝ թվով 5 հատ, 139673 դրամ մաքսային արժեքով, 5 կգ բրուտտո քաշով սպորտային առագաստանավի՝ երկշերտ, անջրաթափանց ծածկոցներ՝ թվով 5 հատ, 404569 դրամ մաքսային արժեքով, 55 կգ բրուտտո քաշով անվասայլակներ նախատեսված սպորտային առագաստանավերի համար՝ թվով 5 հատ (այսուհետև՝ գույք) սեփականության իրավունքով հանձնել «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 35.210.01003):
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գույքը հանձնել «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ վերջինիս հետ կնքելով գույքի հանձնման - ընդունման ակտ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |