Գլխավոր տեղեկություն
Номер
N 28-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (02.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.07.15/15(558) Հոդ.189
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
17.06.2016
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
17.06.2016
Дата вступления в силу
25.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616222

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2016 թ.
ք. Երևան

N 28-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԵՎ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետներին ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց 30.06.22 N 37-Ն)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 30.06.22 N 37-Ն)

1. Սահմանել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ`

1) ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3) ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի կողմից ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 30.06.22 N 37-Ն)

2. Սույն որոշմամբ սահմանված դիմումների ձևերը կարող են ստացվել լիազոր մարմնից:

3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի կողմից լիազոր մարմին ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն:

Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետին ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկում այն ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ դիմումատուն նշանակված է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ կամ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետ: 

(3-րդ կետը փոփ., լրաց. 30.06.22 N 37-Ն)

4. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն իրեն նշանակած կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին պետք է ներկայացնի այնպիսի ժամկետներում, որ կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հնարավորություն ունենան քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումը ներկայացնելու լիազոր մարմին:

(4-րդ կետը փոփ. 30.06.22 N 37-Ն)

5. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված դիմումը և կից ցուցակը` համաձայն 1 ձևի, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին նշանակած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից լիազոր մարմին ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն:

(5-րդ կետը փոփ. 30.06.22 N 37-Ն)

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Հավելված N 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2016 թ.
հունիսի 17-ի N 28-Ն որոշման

____________________________________________________________________

(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը` լիազոր մարմին դիմելու դեպքում,

կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը` իրեն նշանակող կուսակցությանը,

կուսակցությունների դաշինքին դիմելու դեպքում,

ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը և հանձնաժողովի նախագահի անունը, ազգանունը`

հանձնաժողովի նախագահին դիմելու դեպքում)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ես` _____________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անձը հաստատող փաստաթուղթ`

_________________,

(սերիա, համար)

տրված`

______________________________

(օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)

հաշվառված`______________________________________________________________________

(հաշվառման վայրը` նշվում է նաև մարզը, համայնքը)

________________________________________________________________________________.

նշանակված եմ թիվ

_________________________

(նշվում է ընտրական տեղամասի համարը)

տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկել այն թիվ _______ ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

 

Դիմող`

_____________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________

(ստորագրություն)

  (հավելվածը փոփ. 30.06.22 N 37-Ն)

 

«____» _______________ 20  թ.

 

Հավելված N 2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2016 թ.
հունիսի 17-ի N 28-Ն որոշման

___________________________________________________________________

(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը)

___________________________________________________________________

նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը կամ ընտրատարածքային ընտրական

հանձնաժողովի համարը և հանձնաժողովի նախագահի անունը, ազգանունը

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, խնդրում եմ`

Ազգային ժողովի 20  թվականի ________________ «___»-ի ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար

_____________________________________________________________________________

նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար

կողմից նշանակված` ըստ կից ցուցակի ներկայացված, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ընդգրկվել համապատասխան ընտրական տեղամասերի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում` ժամանակավորապես հանվելով ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից (ցուցակը կցվում է):

 

Առդիր` ______ թերթ:

 

____________________________________________

իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը

«____» _______________ 20  թ.

 

 Ձև 1

 

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

Ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկվող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների

 

Հ/Հ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձը հաստատող փաստաթղթի տվյալները

Հաշվառման
վայրը

Տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը,
որի անդամ է

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
(հավելվածը փոփ. 30.06.22 N 37-Ն)

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի N 28-Ն որոշման

 

________________________________________________________

(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը

 

ԴԻՄՈՒՄ

 

Ես՝ _________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

անձը հաստատող փաստաթուղթ` ___________________, տրված` ______________________

(սերիա, համար)

(օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)

հաշվառված՝________________________________________________________________

(հաշվառման վայրը՝ նշվում է նաև մարզը, համայնքը)

 

նշանակված եմ թիվ _____________ տեղամասային ընտրական հանձնաժողովում՝

                         (նշվում է ընտրական տեղամասի համարը)

որպես տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետ:

 

Հիմք ընդունելով Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար, խնդրում եմ իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկել այն թիվ _______ ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

         

Դիմող` _______________________________

         (անունը, հայրանունը, ազգանունը)

  ________________

(ստորագրություն)

                    

«____» _______________ 20 թ.

(հավելվածը լրաց. 30.06.22 N 37-Ն)