Գլխավոր տեղեկություն
Номер
N 774-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.07.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.07.2022
Дата вступления в силу
05.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 774-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև կայանալիք հանդիպումներին և աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով 2022 թվականի հուլիսի 7-9-ը Վրաստան գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

04.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 774-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Տ. Խաչատրյան    - ՀՀ ֆինանսների նախարար (07.07.2022 թ.-08.07.2022 թ.)
 Ռ. Բադասյան    - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
 Վ. Հովհաննիսյան    - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (07.07.2022 թ.- 08.07.2022 թ.)
 Օ. Ալավերդյան    - ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ (07.07.2022 թ.- 08.07.2022 թ.)
 Կ. Ալավերդյան    - ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ (07.07.2022 թ.-08.07.2022 թ.)
 Ա. Կարապետյան    - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ
 Ն. Զեյնալյան    - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնական
 Խ. Բդոյան    - ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի իրականացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի աշխատակից (07.07.2022 թ.-08.07.2022 թ.)
 Վ. Բադալյան    - ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի իրականացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի աշխատակից (07.07.2022 թ.-08.07.2022 թ.)
 Հ. Վարդերեսյան    - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչության վարչատնտեսական բաժնի աշխատակից
 Ա. Մելքոնյան    - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչության վարչատնտեսական բաժնի աշխատակից

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ