ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԼԻԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ է.
Լիանա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ընտրել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ |
2022 թվական, հունիսի 27 Երևան ԱԺՈ-33-Ա |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2022 թվական: