ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2021 թվականի N 1194-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «2022-2023» թվերը փոխարինել «2021-2023» թվերով.
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի օգոստոսի 1-ից, բացառությամբ որոշման 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։».
3) որոշման հավելվածի 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին ենթակետով.
«11.1) Ծրագրի սուբսիդավորումն սկսվում է 2022 թվականի հունվարի 1-ից՝ սույն կետի 11-րդ ենթակետի պայմաններին համապատասխան։ 2021 թվականին ծրագրին դիմելու դեպքում՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար վարկի տոկոսադրույքը մարվում է շահառուի կողմից.».
4) որոշման հավելվածի 23-րդ կետի 20-րդ ենթակետի «ա» պարբերությունում «նախարարության և ֆինանսական կառույցի» բառերը փոխարինել «25-րդ կետում նշված» բառերով.
5) որոշման հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետը «տարբերակով» բառից հետո լրացնել «2022 թվականի հունվարի 1-ից հետո» բառերով.
6) որոշման հավելվածի 34-րդ կետը «2022 թվականին» բառերից առաջ լրացնել «2021 թվականին ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցներ չեն պահանջվում, իսկ» բառերով.
7) որոշման հավելվածի 35-րդ կետում «Ծրագրի» բառը փոխարինել «2022 թվականի համար ծրագրի» բառերով.
8) որոշման հավելվածի 36-րդ կետում «ցուցանիշները և» բառերը փոխարինել «ցուցանիշները կամ» բառերով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2021 թվական: