ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2022 թվականի N 250-Լ
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետը, 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն (այսուհետ՝ որոշում) ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել որոշման N 1 հավելվածով նախատեսված, իրենց ենթակայության կարևորագույն նշանակության օբյեկտների վերաբերյալ ծրագրային առաջարկները (առաջնահերթությունների, ֆինանսավորման աղբյուրի և միջոցառումների ժամանակացույցի մասով):
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ որոշման 2-րդ կետով նախատեսված առաջարկներն ստանալուց հետո եռամսյա ժամկետում դրանք ամփոփել, կազմել առաջնահերթ միջոցառումների ծրագիր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
03.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 250-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
NN ը/կ |
Օբյեկտի անվանումը |
Ծանոթություն |
Օբյեկտի գտնվելու վայրը |
1. |
ՀՀ Ազգային ժողովի շենք* |
Հեղինակ` Մ. Գրիգորյան, կառուցվել է 1949-1950 թթ. (Հ) |
ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 19 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
2. |
ՀՀ կառավարության մասնաշենքեր (Կառավարական տուն 1) |
Հեղինակ` Ա. Թամանյան, Գ. Թամանյան, կառուցվել է 1929 թ., 1941 թ., 1952 թ. (Հ) |
ք. Երևան, Հանրապետության հրապարակ (Կենտրոն վարչական շրջան) |
3. |
ՀՀ սահմանադրական դատարանի շենք |
Հեղինակ` Մ. Գրիգորյան, կառուցվել է 1969 թ. (Հ) |
ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 10 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
4. |
Երևան քաղաքի դատախազության շենք |
Հեղինակ` Ն. Բաև, կառուցվել է 1938 թ. հանրապետական նշանակության կառույց (Հ) |
ք. Երևան, Հանրապետության փող., 85 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
5. |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենք* |
Հեղինակ` Գ. Քոչար, կառուցվել է 1936 թ. (Հ) |
ք. Երևան, Նալբանդյան փող., 104 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
6. |
ՀՀ ոստիկանության շենք |
Հեղինակներ` Ա. Տեր-Ավետիքյան, Կ. Հովհաննիսյան, կառուցվել է 1947 թ. (Հ) |
ք. Երևան, Նալբանդյան փող., 130 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
7. |
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի շենք |
Հեղինակներ` Ս. Սաֆարյան, Մ. Մանվելյան, կառուցվել է 1943 թ. (Հ) |
ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
8. |
ՀՀ վարչապետին ենթակա պետական վերահսկողական ծառայության շենք* |
Հեղինակ՝ Ս. Սաֆարյան, կառուցվել է 1939 թ., վերակառուցվել է 1985 թ. (Տ) |
ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
9. |
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք |
Հեղինակ՝ Ա. Թամանյան, կառուցվել է 1940 թ., 1953 թ. (Հ) |
ք. Երևան, Թումանյան փող., 54 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
10. |
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն* |
Հեղինակներ՝ Ռ. Ալավերդյան, Ս. Բուրխաջյան, Գ. Մնացականյան, կառուցվել է 1966 թ. (Հ) |
ք. Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
11. |
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի շենք* |
Հեղինակ` Մ. Գրիգորյան, կառուցվել է 1957 թ. (Հ) |
ք. Երևան, Մաշտոցի պող., 53 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
12. |
Հայաստանի ազգային պատկերասրահի շենք |
Հեղինակ` Մ. Գրիգորյան, կառուցվել է 1977 թ. (Հ) |
ք. Երևան, Արամի փող. 1 (Կենտրոն վարչական շրջան) |
13. |
Հայաստանի ազգային գրադարանի շենք* |
Հեղինակ` Ա. Թամանյան, կառուցվել է 1928-1940 թթ. (Հ) |
ք. Երևան, Տերյան փող., 72 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
14. |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի շենք* |
Հեղինակներ` Ս. Սաֆարյան, Մ. Մանվելյան, կառուցվել է 1958 թ., 1970 թ. (Հ) |
ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
15. |
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզահամերգային համալիր* |
Հեղինակներ` Կ. Հակոբյան, Ա. Թարխանյան, Ս. Խաչիկյան, Հ. Պողոսյան, Գ. Մուշեղյան, Օ. Բերբերյան, կառուցվել է 1984 թ. (Հ) |
ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք (Աջափնյակ վարչական շրջան) |
16. |
ՀՀ երկաթուղային կայարաններ (այդ թվում՝ Երևանի երկաթուղային կայարանի շենք*) 1. Երևան կայարան (Տիգրան Մեծի 86) 2. Նորագավիթ կայարան (Շենգավիթ համայնք, Նորագավիթ կայարան) 3. Քանաքեռ կայարան (Սարկավագի 106/5) 4. Ալմաստ կայարան (Ռուբինյանց 25/3) |
Հեղինակ` Է. Տիգրանյան, կառուցվել է 1958 թ. (Հ) |
ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 50 շենք (Էրեբունի վարչական շրջան) |
17. |
Ստեղծագործական միության շենք. Հայաստանի ճարտարապետների միության շենք՝ (Ա. Թամանյանի անվան Հայաստանի ճարտարապետի տուն)* |
Հեղինակ` Կ. Հակոբյան, կառուցվել է 1958 թ. (Տ) |
ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 17 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
18. |
Ստեղծագործական միության շենք. Հայաստանի նկարիչների միության շենք* |
Հեղինակ` Ռ. Իսրայելյան, կառուցվել է 1958 թ. (Հ) |
ք. Երևան, Աբովյան փող., 16 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
19. |
Հեռուստակենտրոնի հին մասնաշենք* |
Հեղինակ` Ի. Դոխիկյան, կառուցվել է 1955-1957 թթ. (Հ) |
ք. Երևան, Գ. Հովսեփյան փ. 26 (Նորք Մարաշ վարչական շրջան) |
20. |
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտեն (կայարաններ՝ «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ», «Գործարանային», «Շենգավիթ», «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Չարբախ») |
Հեղինակներ՝ Ֆ.Դարբինյան, Ս. Կնտղցյան, Ա. Զուրաբյան, Ս. Քյուրքչյան, Ռ. Քյուրքչյան, Ջ. Թորոսյան, Մ. Մինասյան, Բ. Արզումանյան Հ.Ղուկասյան, Ռ. Ջուլհակյան, Ս. Բուրխաջյան, Լ. Գևորգյան, Վ. Մնացականյան, կառուցվել է 1981 թ. (Հ) |
ք. Երևան |
*Աստղանիշով նշված օբյեկտներն ընդգրկված են ՀՀ կառավարության 07.10.2004 թ. N 1616-Ն որոշմամբ հաստատված ցուցակում:
(Հ)՝ հանրապետական նշանակության
(Տ)՝ տեղական նշանակության
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 250-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Միջոցառումների նկարագիրը |
Պատասխանատու կատարողը՝ համակատարողը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման չափը և աղբյուրը |
Ակնկալվող արդյունքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
I ՓՈՒԼ |
|
|
|
|
|
1. |
Նախագծային աշխատանքների նախապատրաստա- կան աշխատանքներ |
ելակետային տվյալների հավաքագրում, տեխնիկական վիճակի հետազննություն, նախագծման և շինարարության խոշորացված ծախսերի հաշվարկ (կարիքի գնահատում), նկուղային հատվածների ուսումնասիրություն՝ ապաստարանների և թաքստոցների կազմակերպման հնարավորությունների պարզում |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ոլորտային գերատեսչություն |
2023 թ. I կիսամյակ |
ՀՀ պետական կամ համայնքային բյուջեների միջոցներ՝ 1 օբյեկտի տեխնիկական վիճակի հետազննության խոշորացված ծախսեր՝ շուրջ 500.0-1500.0 հազ. դրամ |
նախագծային աշխատանքների կատարման հիմնավորում, տեխնիկական առաջադրանքի կազմում |
|
II ՓՈՒԼ |
|
|
|
|
|
2. |
Նախագծանախա- հաշվային փաստաթղթերի մշակում |
նախագծման թույլտվության ձեռքբերում (ՃՀԱ), ըստ տեխնիկական առաջադրանքների գնման հայտերի պատրաստում, մրցույթների կազմակերպում, պայմանագրերի կնքում, կատարված աշխատանքների հանձնում-ընդունում |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ոլորտային գերատեսչություն |
2023 թ. II կիսամյակ |
ՀՀ պետական կամ համայնքային բյուջեների միջոցներ՝ խոշորացված ծախսերի չափով՝ ըստ I ՓՈՒԼԻ արդյունքների, 1 օբյեկտի նախագծման համար շուրջ 10,000.0-15,000.0 հազ. դրամ |
նախագծային աշխատանքների պետական գնման պայմանագրերի կնքում, ՀՀ կառավարության սահմանած կարգով հաստատված, համաձայնեցված, արդի նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանեցված նախագծային փաստաթղթերի ձեռքբերում |
|
III ՓՈՒԼ |
|
|
|
|
|
3. |
Շինարարական աշխատանքների իրականացում |
շինարարության թույլտվության ձեռքբերում, գնման հայտերի պատրաստում, մրցույթների կազմակերպում, պայմանագրերի կնքում, կատարված աշխատանքների հանձնում-ընդունում |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ոլորտային գերատեսչություն |
2024 թ. I-ին կիսամյա- կից մինչև 2026 թ. շարունա- կական |
ՀՀ պետական կամ համայնքային բյուջեների միջոցներ՝ ըստ II ՓՈՒԼԻ արդյունքների (նախահաշվային կամ պայմանագրային արժեքների) |
շինարարական աշխատանքների պետական գնման պայմանագրերի կնքում, շինարարական աշխատանքների մեկնարկ, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցում, ընթացիկ աշխատանքների վերահսկողություն, համակարգում, ՀՀ կառավարության սահմանած կարգով և ժամկետում շինարարական աշխատանքների իրականացում |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մարտի 2022 թվական: