ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 333-Ա
«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արման Չոբանյանի կողմից՝ (անձնագիր՝ AR0533666) կարիքավոր ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (108 տեղ, 790 կգ ընդհանուր քաշով, 440 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 987.5 եվրո և 395 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 333-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Հ/Հ |
Անվանում |
Քանակ |
Տեղ |
Արժեք |
1. |
Հագուստ |
745 կգ |
101 տուփ |
250 եվրո |
2. |
Կոշիկ |
25 կգ |
3 տուփ |
100 եվրո |
3. |
Խաղալիք |
20 կգ |
4 տուփ |
90 եվրո |
Ընդհանուր |
790 կգ |
440 եվրո |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |