040.0771.25.11.00
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2000 թվականի N 771
քաղ. Երևան
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՍՏՈՒԳԱՃՇՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի «ժ» ենթակետին և 18 հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել չափման միջոցների ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական ծառայությունների հավատարմագրման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
չափման միջոցների ստուգաչափում ԵՎ (կամ) ստուգաճշտում իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական ծառայությունների հավատարմագրման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են իրավաբանական անձանց չափագիտական ծառայություններին ներկայացվող պահանջները և դրանց հավատարմագրման կարգը:
2. Իրավաբանական անձանց չափագիտական ծառայություններին (այսուհետև` չափագիտական ծառայություն) չափման միջոցների ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնելու իրավունք տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության (այսուհետև` Հայպետստանդարտ) որոշմամբ, սահմանված կարգով հավատարմագրվելուց հետո:
3. Չափագիտական ծառայության հավատարմագրումից հետո նրան Հայպետստանդարտի կողմից տրվում է հավատարմագրման վկայագիր:
II. Ստուգաչափում ԵՎ (կամ) ստուգաճշտում իրականացնելու համար հավատարմագրման ենթակա չափագիտական ծառայության տեխնիկական իրավասությանը ներկայացվող պահանջները
4. Ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնելու համար հավատարմագրման ենթակա չափագիտական ծառայության տեխնիկական իրավասությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտով, Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման համակարգի ստանդարտներով և սույն կարգով:
Չափագիտական ծառայությունը պետք է ունենա`
ա) որակի ապահովման համակարգ, որը պետք է համապատասխանի չափագիտական ծառայության գործունեության և կատարվող աշխատանքների ծավալին:
Որակի ապահովման համակարգի տարրերի վերաբերյալ փաստաթղթերը պետք է ներառված լինեն որակի ձեռնարկում` մշակված ԻՍՕ/ԻԷԿ ուղեցույցների համաձայն.
բ) որակի ձեռնարկ, որը պետք է պարունակի չափագիտական ծառայության ու ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման աշխատանքների կազմակերպման համալիր նկարագիրը:
Չափագիտական ծառայության որակի ձեռնարկը պետք է պարունակի`
չափագիտական ծառայության կառուցվածքը,
որակի քաղաքականության մասին հայտարարությունը,
գործունեության իրավասության նկարագիրը,
ներքին աուդիտի անցկացման ընթացակարգը,
պաշտոնեական հրահանգները,
աշխատանքների կատարման ընթացակարգերը և հրահանգները (կամ դրանց մասին վկայակոչումները):
Որակի ձեռնարկը վարում է ծառայության ղեկավարի կողմից նշանակված անձը, որի պարտականությունները սահմանվում են պաշտոնեական հրահանգով.
գ) տեխնիկական անձնագիր, որը պետք է պարունակի`
տեղեկատվական տվյալները,
հավատարմագրման ոլորտում նշված չափման միջոցների ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման համար անհրաժեշտ չափանմուշներով ապահովվածության (հագեցվածության) մասին տեղեկությունները,
կիրառվող նորմատիվ փաստաթղթերի մասին տեղեկությունները,
ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում կատարող անձնակազմի մասին տեղեկությունները,
արտադրական տարածքների վիճակի մասին տեղեկությունները.
դ) չափանմուշներ, նմուշային չափման միջոցներ (այսուհետև` ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման միջոցներ), որոնք ժամանակին պետք է ստուգաչափված լինեն և ունենան ստուգաչափման մասին գործող վկայականներ կամ չափման միջոցի վրա դրոշմի արտատիպը:
Ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման միջոցները պետք է պահվեն այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են դրանց պաշտպանվածությունը ժամանակից շուտ մաշվելուց և վնասվածքներից: Ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման միջոցների համար պետք է մշակված և հաստատված լինեն տեխնիկական սպասարկման, ինչպես նաև ստուգաչափման գրաֆիկներ, որոնք պետք է համաձայնեցվեն Հայպետստանդարտի հետ:
Ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման անսարք միջոցները պետք է հանվեն շահագործումից և մակնշվեն անսարքության մասին տվյալներով:
Յուրաքանչյուր ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման միջոց պետք է գրանցված լինի չափագիտական ծառայությունում:
Յուրաքանչյուր միավորի գրանցման փաստաթուղթը պետք է ներառի`
անվանումը,
արտադրող կազմակերպության անվանումը, տեսակը, գործարանային և գույքային համարը,
չափագիտական բնութագրերը,
արտադրման, ձեռքբերման և շահագործման տարեթվերը,
ձեռքբերման ժամանակ միավորի վիճակը (նոր է, օգտագործված է, նորոգումից հետո է և այլն),
տեղադրման վայրը,
անսարքության, նորոգման և տեխնիկական սպասարկման մասին տվյալները,
ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման միջոցների միջստուգաչափական ժամանակահատվածի մասին տվյալները.
ե) անձնակազմ, որի գործառույթները, իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, կրթության, մասնագիտական պատրաստվածության, չափման միջոցների ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման ոլորտում աշխատանքային փորձի ու տեխնիկական գիտելիքների մասին պահանջները սահմանվում են որակի ձեռնարկում:
Ստուգաչափում իրականացնող անձինք, որպես ստուգաչափող, սահմանված կարգով պետք է վկայագրված լինեն լիազորված մարմնի` Հայպետստանդարտի ղեկավարի կողմից.
զ) շինություններ, որոնք ըստ արտադրական մակերեսի, վիճակի և շինությունում ապահովվող պայմանների (ջերմաստիճան, խոնավություն, օդի մաքրություն, լուսավորվածություն, աղմուկ, ձայնա- և թրթռամեկուսացում, ճառագայթային, մագնիսական, էլեկտրական և այլ ֆիզիկական դաշտերից պաշտպանվածություն, էլեկտրական էներգիայով, օդով, ջերմությամբ ու սառցակիրներով մատակարարում և այլն) պետք է համապատասխանեն ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման համար կիրառվող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, սանիտարական կանոններին ու նորմերին, աշխատանքի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության պահանջներին.
է) նորմատիվ փաստաթղթեր, որոնք վերաբերում են հավատարմագրման գործընթացին և սահմանվում միջազգային ու ազգային ստանդարտներով:
Չափագիտական ծառայությունը պետք է ունենա ընթացակարգեր` կապված ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման անցկացման, տեխնիկայի անվտանգության և փաստաթղթերի վարման հետ, որոնք ապահովում են նորմատիվ փաստաթղթերի արդիականացումը և դրանց առկայությունը սահմանված տեղերում:
(4-րդ կետը փոփ. 30.05.01 N 478)
III. Չափագիտական ծառայության հավատարմագրման ընթացակարգը
5. Իրավաբանական անձի չափագիտական ծառայությունը Հայպետստանդարտի հավատարմագրման բաժին է ներկայացնում հավատարմագրման հայտը` կից փաստաթղթերով, որոնց ձևերը սահմանվում են չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի ստանդարտներով:
Հայտին կից փաստաթղթերը ներառում են`
հավատարմագրման ոլորտը,
չափագիտական ծառայության տեխնիկական անձնագիրը,
որակի ձեռնարկը,
չափագիտական ծառայության մասին դրույթների նախագիծը:
IV. Չափագիտական ծառայության հավատարմագրման գործընթացը
6. Ստուգաչափում իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական ծառայության հավատարմագրման գործընթացն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ`
հայտը և հայտին կից փաստաթղթերը փորձաքննության ներկայացնելը.
հայտին կից փաստաթղթերի փորձաքննության արդյունքների հիման վրա չափագիտական ծառայության հավատարմագրման աշխատանքները շարունակելու մասին եզրակացության կազմումը,
փորձագետներից կազմված գնահատման հանձնաժողովի ստեղծումը և կազմի հաստատումը,
չափագիտական ծառայության` հավատարմագրման չափանիշներին համապատասխանության գնահատումը (վկայագրումը)` ըստ ծառայության գտնվելու վայրի` սույն կարգի II բաժնին համապատասխան,
հավատարմագրման փաստաթղթերի փորձաքննության եզրակացության և գնահատման (վկայագրման) արդյունքների մասին Հայպետստանդարտի չափագիտության և չափողական տեխնիկայի գիտատեխնիկական հանձնաժողով (այսուհետև` ԳՏՀ) քննարկման համար հաշվետվություն ներկայացնելը,
ԳՏՀ-ում հավատարմագրման նյութերի քննարկումը,
Հայպետստանդարտի կողմից հավատարմագրման մասին որոշման ընդունումը կամ մերժումը,
հավատարմագրման վկայագրի ձևակերպումը, գրանցումը և հանձնումը,
չափագիտական ծառայության համապատասխանության հսկողությունը:
7. Ստուգաճշտում իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական ծառայության հավատարմագրման գործընթացն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ`
հայտը և հայտին կից փաստաթղթերը փորձաքննության ներկայացնելը,
փորձագետներից կազմված գնահատման հանձնաժողովի ստեղծումը և կազմի հաստատումը,
չափագիտական ծառայության` հավատարմագրման չափանիշներին համապատասխանության գնահատումը (վկայագրումը)` ըստ դրա գտնվելու վայրի` սույն կարգի II բաժնին համապատասխան,
Հայպետստանդարտի կողմից հավատարմագրման մասին որոշման ընդունումը կամ մերժումը,
հավատարմագրման վկայագրի ձևակերպումը, գրանցումը և հանձնումը,
չափագիտական ծառայության համապատասխանության հսկողությունը:
8. Հայպետստանդարտը հայտը ներկայացնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կատարում է սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի փորձաքննություն, որի դրական արդյունքների հիման վրա կազմում է հայտատուի հավատարմագրման գործընթացը շարունակելու հնարավորության մասին եզրակացությունը, հաստատում փորձագետներից բաղկացած հանձնաժողովի կազմը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ:
Փաստաթղթերի փորձաքննության բացասական արդյունքների դեպքում փաստաթղթերը վերադարձվում են հայտատուին: Լրամշակված փաստաթղթերը կարող են ներկայացվել Հայպետստանդարտ` կրկնակի փորձաքննության: Փաստաթղթերի կրկնակի փորձաքննությունը կարող է տևել մինչև մեկ ամիս:
9. Հանձնաժողովը գնահատման արդյունքների հիման վրա կազմում է հաշվետվություն, որում առաջարկվում է հավատարմագրել կամ հավատարմագրումը մերժել` նշելով մերժման պատճառները:
10. Ստուգաչափում իրականացնող չափագիտական ծառայության հավատարմագրման նյութերը, փաստաթղթերի փորձաքննության մասին եզրակացությունը, գնահատման հաշվետվությունը ներկայացվում են ԳՏՀ` քննարկման համար:
ԳՏՀ-ն (ստեղծվում է Հայպետստանդարտի կոլեգիայի որոշմամբ` չափագիտության ոլորտում գիտատեխնիկական քաղաքականության ձևավորման և չափումների միասնականության ապահովման աշխատանքների համակարգման նպատակով) 15 օրվա ընթացքում, քննարկման արդյունքների հիման վրա, Հայպետստանդարտի հավատարմագրման բաժին է ներկայացնում հավատարմագրման վերաբերյալ իր առաջարկությունը:
11. Հայպետստանդարտը ներկայացված նյութերի, փաստաթղթերի փորձաքննության, գնահատման (վկայագրում) արդյունքների (իսկ ստուգաչափում իրականացնող չափագիտական ծառայության հավատարմագրման դեպքում` նաև ԳՏՀ-ի առաջարկության) հիման վրա մեկ ամսվա ընթացքում ընդունում է որոշում իրավաբանական անձի չափագիտական ծառայությունը հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Հավատարմագրման մասին որոշում ընդունվելու դեպքում տրվում է հավատարմագրման վկայագիր (ձևը կցվում է), որը 2 օրվա ընթացքում գրանցվում է հավատարմագրման գրանցամատյանում:
12. Չափագիտական ծառայության, հավատարմագրման վկայագրի գրանցման, ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման դրոշմի ծածկագրի շնորհման և չափման միջոցների ստուգաչափում իրականացնելու համար հավատարմագրված չափագիտական ծառայությունների գրանցամատյանի վարման կարգերը սահմանվում են չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի ստանդարտներով:
13. Հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում հավատարմագրված իրավաբանական անձի չափագիտական ծառայությունը հավատարմագրման ոլորտի ընդլայնման կամ կրճատման համար կարող է հայտ ներկայացնել Հայպետստանդարտի հավատարմագրման բաժին:
Հավատարմագրման ոլորտն ընդլայնվում է կամ կրճատվում է սույն կարգի 6-րդ կետին համապատասխան:
Հավատարմագրված չափագիտական ծառայության հավատարմագրման ոլորտը կարող է ընդլայնվել կամ կրճատվել նաև համապատասխանության հսկողության արդյունքներով:
V. Ստուգաչափում ԵՎ (կամ) ստուգաճշտում իրականացնող հավատարմագրված չափագիտական ծառայության գործունեության համապատասխանության հսկողությունը
14. Ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնող հավատարմագրված չափագիտական ծառայության գործունեության համապատասխանության հսկողությունն իրականացնում է Հայպետստանդարտը:
VI. Հավատարմագրված չափագիտական ծառայության հավատարմագրման վկայագրի գործողության կասեցումը կամ հավատարմագրման վկայագրի չեղյալ հայտարարումը
15. Հայպետստանդարտը չափագիտական ծառայության հավատարմագրման վկայագրի գործողությունը կարող է կասեցնել, եթե`
ա) համապատասխանության հսկողության արդյունքներով պարզվել է, որ չափագիտական ծառայությունն իր չափանիշներով չի համապատասխանում հավատարմագրված չափագիտական ծառայությանը ներկայացվող պահանջներին.
բ) հավատարմագրված չափագիտական ծառայությունն ընդունել է որոշում հավատարմագրված գործունեությունը ժամկետից շուտ դադարեցնելու մասին:
16. Հայպետստանդարտը չափագիտական ծառայության հավատարմագրման վկայագիրը կարող է չեղյալ հայտարարել, եթե`
ա) համապատասխանության հսկողության արդյունքներով պարզվել է, որ չափագիտական ծառայությունն իր գործառույթներով չի համապատասխանում հավատարմագրված չափագիտական ծառայությանը ներկայացվող պահանջներին.
բ) հավատարմագրված չափագիտական ծառայությունն ընդունել է որոշում հավատարմագրումից հրաժարվելու մասին.
գ) լուծարվել է իրավաբանական անձը:
VII. Հավատարմագրմանը վերաբերող` ընդունված որոշումների բողոքարկումը
17. Իրավաբանական անձը կարող է հավատարմագրմանը վերաբերող` ընդունված որոշումները բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
Ձև
ՀՀ զինանշանը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏ) |
Հ Ա Վ Ա Տ Ա Ր Մ Ա Գ Ր Մ Ա Ն Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր
չափագիտական ծառայության չափման միջոցների ստուգաչափում ԵՎ (կամ) ստուգաճշտում իրականացնելու
Գրանցված է հավատարմագրման
գրանցամատյանում
_____ ___________ _____ թ.
N _____________
Ուժի մեջ է մինչև ___ _____ ____ թ.
Սույն վկայագիրը հավաստում է, որ __________________________________
(իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը)
_______________________________________________ չափագիտական
ծառայությունը համապատասխանում է ________________________________
ստանդարտի պահանջներին և հավատարմագրված է սույն վկայագրին կից հավելվածով`
կազմված _____ էջից, հավատարմագրման ոլորտի շրջանակներում ստուգաչափում և
(կամ) ստուգաճշտում կատարելու համար:
Վարչության պետ | _________________ | _________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
______ ___________ 200 թ. |
||
Կ. Տ. |
Հ ա վ ե լ վ ա ծ N ____
հավատարմագրման վկայագրի
N ___________________
____ _____________ _____ թ.
Չափագիտական ծառայության հավատարմագրման ոլորտը
____________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը)
_____________________________________________________________
(ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման դրոշմի ծածկագիրը)
NN ը/կ |
Չափման միջոցի ստուգաչափման և (կամ) չափումների տեսակը (խումբը) |
Չափման միջոցի կամ չափվող մեծության անվանումը, խումբը, տեսակը, ծածկագիրը, նշագիրը |
Չափման միջոցի չափագիտական բնութագրերը |
Ծանոթագրություն | |
չափման տիրույթը |
սխալանքը, ճշտության դասը, կարգը, բաժանքի արժեքը |
||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
Վարչության պետ | _________________ | _________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
Կ. Տ. |
(կարգը փոփ. 30.05.01 N 478)