ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 70-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 1160-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 20-ի «Բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 5-ի N 44-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1160-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրից և 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «անհատական» բառը.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության: Նիստերը կարող են գումարվել հեռավար կամ գրավոր համաձայնեցման (գրությունների կամ էլեկտրոնային փոստերի միջոցով) ընթացակարգերով:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
20.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 70-Ա որոշման |
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2019 թ. օգոստոսի 20-ի N 1160-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ
Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության խորհրդական
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
20.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |