Գլխավոր տեղեկություն
Номер
N 571-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.05.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
26.05.2021
Дата вступления в силу
27.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 571-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1594-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 4-ի «Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի կառավարման կոմիտե ստեղծելու, դրա անհատական կազմը, աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1257-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1594-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի․

2) N 2 հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել․

3) N 2 հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5) ծրագրի շրջանակներում անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը՝ բացառությամբ՝

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի,

բ․ մրցույթի արդյունքները կառավարման կոմիտեի կողմից հաստատված փորձաքննության հաշվետվություններում համապատասխան աշխատանքների, ծառայությունների կամ ապրանքների համար նախատեսված արժեքից ցածր լինելու դեպքերի։»:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


26.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 571-Ա որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 4-ի N 1594-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար, սույն ծրագրի ոլորտը համակարգող (նախագահ)

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի խորհրդական

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ծրագրի կառավարման կոմիտեի քարտուղար՝ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչ:»։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Թորոսյան

 

26.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ