Գլխավոր տեղեկություն
Номер
N 766-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.05.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
13.05.2021
Дата вступления в силу
14.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2021 թվականի N 766-Ա

 

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ Ա. ԲԱԿՈՒՆՑԻ ԱՆՎԱՆ N 7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Նարեկացու փողոց թիվ 13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-001-0251-0038 կադաստրային ծածկագրով, 0,73267 հա մակերեսով, 32543736,06 դրամ կադաստրային արժեքով (վկայական թիվ 02052016-06-0033) հողամասը (այսուհետ` hողամաս) ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Բակունցի անվան N 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության նորակառույց համալիրի սպասարկման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի հետ կնքել հողամասի նվիրաբերության պայմանագիր և ապահովել հողամասի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու պետական գրանցումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում.

2) ապահովել հողամասի վրա կառուցված անշարժ գույքի (այսուհետ՝ անշարժ գույք) պետական գրանցումը սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում:

3. Սահմանել, որ հողամասի նվիրաբերության պայմանագրի նոտարական վավերացման և հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը, ինչպես նաև անշարժ գույքի պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:

4. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո հողամասն ու անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Բակունցի անվան N 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Բակունցի անվան N 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ կնքել հողամասի և անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

6. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման համար անհրաժեշտ ծախսերը և պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Բակունցի անվան N 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ