Գլխավոր տեղեկություն
Номер
N 759-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
04.12.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
04.12.2020
Дата вступления в силу
05.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2020 թվականի N 759-Ա

 

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ֆոքըս օն չիլդրեն նաու (FCN)» բարեգործական կազմակերպության կողմից՝ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված ներքոհիշյալ բեռների ներմուծման ծրագիրը՝

1) Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր տեղափոխված ընտանիքներին և պատերազմից տուժած անձանց անհատույց բաշխելու նպատակով ուղարկված հագուստի և բժշկական պարագաների՝ 15 տեղ, 276.5 կգ ընդհանուր քաշով, 11,400 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժեքով, փոխադրման ծախսը կազմել է 2,265 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության մանկապարտեզներին անհատույց բաշխելու նպատակով ուղարկված կտորի (օգտագործվելու է ներքնակներ կարելու համար)՝ մեկ տեղ, 647 կգ ընդհանուր քաշով, 5,194 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժեքով, փոխադրման ծախսը կազմել է 4,281 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.05.21 N 424-Ա)

2. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 4

Երևան

 

ԲԵՌԻ ՑԱՆԿԸ

 

NN

ը/կ

Ապրանքի անվանումը

Տեղը

Հատը

Արժեքը

Քաշը

(կգ)

1.

Նոր կոմպլեկտներ (գլխարկ,

ձեռնոց, տաք ներքնազգեստ)

10

354

7,080

192.5

2.

Տրիկոտաժի շապիկներ (նոր)

2

198

2,376

44

3.

Տղամարդու ներքնազգեստ,

շալվար

3

162

1,944

40

 

Ընդամենը

15

 

11,400

276.5