Գլխավոր տեղեկություն
Номер
N 750-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
03.12.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
03.12.2020
Дата вступления в силу
04.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 750-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 482-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

 1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի օգոստոսի 5-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի մասին» N 482-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ի կետում «470,000,000 դրամ» բառերը փոխարինել «1,100,000,000 դրամ» բառերով.

2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 3-ի N 750-Ա

որոշման

 

«ՏԱՇԻՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների, ինչպես նաև առանձնատների բարեկարգման աշխատանքների իրականացումը պայմանավորված է առկա անցուղիների կիսաքանդ վիճակով և գյուղի գլխավոր փողոցի հարակից տարածքը ավելի բարեկարգ դարձնելու անհրաժեշտությունով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

4.

Ծրագրի կատարողը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Տաշիր, քաղաքաշինության բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

1,100,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիրի խոշորացված համայնքը:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների հարակից տարածքների, ինչպես նաև առանձնատների 42000 ք.մ քայլուղիների, հարակից շինությունների բարեկարգման և արտաքին լուսավորության աշխատանքներ` 1,100,000,000 դրամ;
Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների հարակից տարածքների կանաչապատման և հողային աշխատանքներ` 10,000,000 դրամ:
Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև - 30.11.2022 թ.

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ակնկալվում է ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական նյութերի և ապրանքների ձեռք բերման դիմաց ստանալ հարկային արտոնություններ:

1. Կատարված աշխատանքներ
1.1. 29655 ք.մ քայլուղիների կողային պատերի երեսպատման, 10000 ք,մ հարակից շինությունների տանիքների, դարպասների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ` 162,039,547 դրամի չափով
1.2. 12500 ք.մ քայլուղիների, հարակից շինությունների բարեկարգման համար շինանյութերի ձեռքբերում՝ 71,810,400 դրամի չափով
1.3. 55055 ք.մ հարակից շինությունների տանիքների հիմնանորոգման համար շինանյութերի ձեռքբերում՝ 81,739,477 դրամի չափով
1.4. 4000 ք.մ քայլուղիների կողային գազատարների ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքներ՝ 15,000,000 դրամ,
1.5. 1550 ք.մ քայլուղիների հարակից շինությունների ճակատային պատուհանների, դռների պատրաստման և մոնտաժման աշխատանքներ՝ 33,663,650 դրամի չափով,
1.6. 40 հատ լեդ լուսատուների ներմուծում՝ 7,000,000 դրամ,
1.7. 1000 հատ ծառերի, տնկիների ձեռքբերում՝ կատարված է 1,280,000 դրամի չափով

2. Նախատեսվում է կատարել
2.1. 29655 ք.մ քայլուղիների կողային պատերի երեսպատման, 10000 ք,մ հարակից շինությունների տանիքների, դարպասների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ` 449,599,535 դրամի չափով,
2.2. 12500 ք.մ քայլուղիների, հարակից շինությունների բարեկարգման համար շինանյութերի ձեռքբերում՝ 190,689,600 դրամի չափով,
2.3. 55055 ք.մ հարակից շինությունների տանիքների հիմնանորոգման համար շինանյութերի ձեռքբերում՝ 44,621,441 դրամի չափով,
2.4. 1550 ք.մ քայլուղիների, հարակից շինությունների ճակատային պատուհանների, դռների պատրաստման և մոնտաժման աշխատանքներ՝ 31,336,350 դրամի չափով,
2.5. 1000 հատ ծառերի, տնկիների ձեռքբերում 5,720,000 դրամի չափով,
2.6. 1000 հատ ծառերի, տնկիների տնկման և հողային աշխատանքներ՝ 3.000.000 դրամ
2.7. Նախագծային աշխատանքներ ՝ 2,500,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ Լոռու մարզ, Տաշիր քաղաքի համայնքապետարան:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` կվերահսկվի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև տեղեկատվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին ծրագրի ընթացքի և ավարտի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան