Գլխավոր տեղեկություն
Номер
N 592
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.07.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.07.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Վավերացման ամսաթից
04.07.2001
Дата вступления в силу
04.07.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2001 թվականի N 592

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն:

2. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի անունից հանդես եկող լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:

(2-րդ կետը փոփ. 19.07.18 N 808-Ա)

3. Սահմանել, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության տեղաբաշխվող բոլոր բաժնետոմսերի դիմաց վճարումն իրականացվում է «Ազգային հեռուստատեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հանրային հեռուստառադիոընկերություն» պետական հիմնարկի տնօրինությանը սահմանված կարգով անհատույց հանձնված գույքով:

(3-րդ կետը խմբ. 29.09.01 N 915)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 4-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.07.2018, N 808-Ա 24.07.2018, N 592
29.09.2001, N 915 29.09.2001, N 592
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան